Մեղրի վերադառնալու ճանապարհին անօդաչուի հարվածից անմահացավ Ազիզը. զոհվեց հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը. այն նույն ժամին, երբ լույս աշխարհ էր եկել

Աղաջանյան Ազիզը Հոկտեմբերյանից էր։

Կիսատ թողնելով ուսումը Ամերիկյան համալսարանում 2019-ի հուլիսին մեկնել էր ծառայության։

6 ամիս Լուսակերտի ուսումնական զորամասում ծառայելուց հետո, որպես կրտսեր սերժանտ, ծառայությունը շարունակել է Մեղրիում, Д-1 հրանոթի հաշվարկի հրամանատար էր:

Հոկտեմբերի 3-ից Ազիզենց տեղափոխում են Ջրական (Ջեբրայիլ)՝ հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերի ամենաթեժ կետերրից մեկը։

Ազիզը 21 օր մարտնչեց թշնամու դեմ, այդ ընթացքում հասցրեց և հրամանները փայլուն կատարել, և չենթարկվելով հրամաններին՝ փրկել ընկերների կյանքը։

Վերջին նամակը մորը գրել էր զոհվելուց 1,5 ժամ առաջ. «Մամ ջան, սաղ լավ ա, պռոստը կապերը լավ չի, դրա համար չեմ զանգում, բարի գիշեր քաղցրս»։

Մեղրի վերադառնալու ճանապարհին անօդաչուի հարվածից անմահացավ Ազիզը։ Զոհվեց հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը, ժամը 1:30. հենց այն նույն ժամին, երբ լույս աշխարհ էր եկել․․․

Ասում են, երբ Ազիզը ինչ-որ մեկի հետ ծանոթանում էր, ասում էր. «Ես Ազիզն եմ, բայց ինձ կարող եք դիմել Ազիզ ջան»։

Հիշատակդ վառ, Ազիզ ջան։ Խունկ ու խոնարհում հիշատակիդ, լուսավոր տղա։

Արամ Գևորգյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Երեխային արյուն է պետք !!! Տարածեք
Գեղարքունիքի մարզում 13-ամյա աղջնակի են բռնաբարել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Իրանը հարձակվել է Իսրայելի վրա
Հրաշալի լուր․ Վայոց ձորի մարզում սև անգղի բույն է հայտնաբերվել (Photo)
Ինչպես է պայթում Արշակունյաց պողոտայի արագաչափը (Video)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
Թեստ. Հիշու՞մ եք 90-ականների երգիչ-երգչուհիներին
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
Կադրեր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինե Հովհաննիսյանի հարսանիքից (Video)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

ԹԵՍՏ․ Այս նկարում փիղ կա թաքնված, կկարողանա՞ք գտնել նրան 10 վայրկյանում
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Ուշադրությունը ստուգող զվարճալի թեստ․ Կռահեք, թե ով է երեխայի հայրը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Այս նկարում տարօրինակ բան կա. 5 հոգուց միայն 1-ն է կարողանում գտնել այն
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Որոնք են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Թեստ․ Հասկանում ե՞ք գյումրվա բարբառը, եկեք ստուգենք