Եղունգները կրծելու պատճառով նա հասավ մինչև մահվան դուռը․ սա կարդալուց հետո հաստատ կհրաժարվեք այդ բացասական սովորությունից

Վիճակագրական տվյալների համաձայն՝ մարդկանց 20-30%-ը կրծում է եղունգները։ Իրավիճակն այլ է դեռահասների շրջանում․ նրանց մոտ ցուցանիշը հասնում է մինչև անգամ 45%-ի։

Իսկ ինչո՞ւ են մարդիկ կրծում իրենց եղունգները․ չէ՞ որ դա շատ տհաճ երևույթ է։

Որոշ հետազոտողներ կարծում են, որ այս վատ սովորությունն առաջանում է գերլարվածության, սթրեսի և դեպրեսիայի արդյունքում, մինչդեռ հետազոտողների մյուս խմբի կարծիքն ավելի պարզ է․ ըստ նրանց՝ եղունգներ կրծելն ընդամենը վատ սովորություն է՝ առանց որևէ լուրջ պատճառների։

Բացի նրանից, որ կրծելու ընթացքում օրգանիզմ են ներթափանցում բազմաթիվ բակտերիաներ, որոնք վնասակար են, պարզվում է՝ այս սովորությունը կարող է նաև շատ ավելի մեծ վնասներ էլ հասցնել։

Անգլիայում բնակվող 28-ամյա Լյուք Հենոմանի հրաշքով է փրկվել մահից։

Նա նույնպես եղունգները կրծելու սովորություն ուներ, ինչն էլ մեծ խնդիրների առաջ կանգնեցրեց նրան։

Օրերից մի օր նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացավ, և նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Պարզվեց՝ պատճառը մեկ շաբաթ առաջ եղունգները կրծելիս եղունգի կողքի կաշին պոկելն էր։

«Նյարդայնությունից միշտ եղունգներս կրծում էի։ Մի օր հանկարծ պոկվեց եղունգիս կողքի կաշին։ Շատ ցավեց, բայց մտածեցի՝ կանցնի։ Օրեր անց մոտս գրիպի և հարբուխի ախտանշաններ կային, սակայն այս անգամ էլ չանհանգստացա՝ կարծելով, որ երևի մրսել եմ»,- պատմել է Լյուքը։

Բժիշկները Լյուքի մոտ սեպսիս հայտնաբերեցին՝ արյան վարակ, որն առաջանում է հիվանդի բոլոր հյուսվածքների և օրգանների մեջ թարախածին մանրէների տարածման հետևանքով։

Բարեբախտաբար, ճիշտ ժամանակին հիվանդանոց տեղափոխվելու շնորհիվ բժիշկներին հաջողվեց փրկել Լյուքի կյանքը։ Հիվանդանոցում երկար բուժումներ անցնելուց հետո այժմ 28-ամյա տղամարդը տանն է, ողջ և առողջ։ «Կյանքումս էլ երբեք չեմ համարձակվի կրծել եղունգներս։ Եթե ձեզ մոտ էլ կա այդ վատ սովորությունը, ապա անպայման դիմեք մասնագետների, որպեսզի րոպե առաջ ազատվեք դրանից»։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Տղամարդու բնավորությունը` ըստ նրա սեռական նախասիրությունների
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ
Ընդամենը մեկ հատկանիշ, որը միանգամից մատնում է ներսից փչացած մարդուն
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները