Ինքնասպանությունից ոգեշնչված նկար․ Ռենե Մագրիտի «Սիրահարները»

Ռենե Մագրիտը 19-րդ դարի հանճարեղ նկարիչ է, ում նկարներն առանձնանում են իրենց հատուկ ոճով ու սյուրռեալ մտածողությամբ, սակայն այդ նկարներում հատկապես առանձնանում է մի նկար, որը հանճարեղ նկարիչը անվանեց «Սիրահարները»:

Նկարում պատկերված է զույգ, որը համբուրվում է, սակայն ոչ սովորական ձևով:

Զույգի դեմքն ամբողջովին փակված է սպիտակ քողով, որը նրանց համբույրն էլ ավելի առեղծվածային է դարձնում:

Թվում է, թե առաջին հայացքից նկարն ամբողջովին պարզ է, ու Մագրիտը փորձել է ուղղակի այն ավելի տպավորիչ դարձնել, սակայն ամեն ինչ այդքան էլ պարզ չէ: Տարիներ առաջ, երբ Ռենեն դեռ երեխա էր, նրա մայրը ինքնասպան է լինում: Ասում են, որ Մագրիտը ականատես է լինում, թե ինչպես են մոր դին հանում գետից, որում նա խեղդվել էր: Հանելուն պես նրա մարմինն ու դեմքն ամբողջովին ծածկում են սպիտակ սավանով ու նոր տեղափոխում դիահերձարան:

Այս զարհուրելի տեսարանն այնքան է տպավորում Մագրիտի մոտ ու խառնում մանկական նրա պատկերացումները, որ տարիներ անց նա նորից հիշում է այդ պատկերն ու ստեղծում իր «Սիրահարները» նկարը: Բայց, իհարկե, այս վարկածն ամբողջովին հաստատված չէ: Ասում են, որ երբ Մագրիտին հարցրել են, թե արդյոք նկարի պատմության հիմքում ընկած է մոր ինքնասպանության միջադեպը, նա պատասխանել է, որ իրականում այդպես չէ:

Մագրիտը մինչև վերջ ժխտում էր նկարի ստեղծման պատմության հետ կապված յուրաքանչյուր վարկած ու նշում, որ արվեստի մեջ պետք չէ փնտրել նախապատմություններ: Նա վստահ էր, որ արվեստն այն է, ինչ մենք տեսնում ու ապրում ենք նկարին նայելիս: Երբ նկարիչն ինչ-որ բան է ստեղծում, նա դա անում է իր ներքին էմոցիաներից ոգեշնչված, ու այդ նկարը պարզապես պետք է ընկալել ու հասկանալ՝ հույսը դնելով սեփական էմոցիաների վրա, ոչ թե նկարում նախապատմություններ ու բացատրող պատմություններ փնտրելով:

Ինչքանով է Մագրիտի ժխտումը պայմանավորված եղել ճշմարտությամբ, ոչ թե սեփական անցյալը հիշելու ցավով՝ դժվար է ասել, սակայն «Սիրահարները», միևնույն է, շարունակում է մնալ բոլոր ժամանակների ամենահանճարեղ նկարներից մեկը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Տղամարդու բնավորությունը` ըստ նրա սեռական նախասիրությունների
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ