Արոնյանի հուզիչ գրառումն ու շնորհավորանքը հանգուցյալ կնոջը

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Ֆեյսբուքի իր էջում հուզիչ գրառում է արել ու շնորհավորել հանգուցյալ կնոջ` Արիանա Կաոիլիի ծննդյան օրը։

Նշենք, 2020 թվականի մարտի 14-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Արոնյանի կինը հիվանդանոցում օրեր շարունակ կյանքի համար պայքարելուց հետո մահացավ մարտի 31-ին։

«Սիրելի Արի, 7 տարի առաջ ես այս տեսահոլովակը քեզ համար նվեր էի պատրաստել։ Ես հավաքել էի մի քանի տոներից մեր միասին ապրած հիշողությունները։ Մենք միշտ միասին ենք անցկացրել ծննդյանդ օրը, հաճախ եղել են նաև մեր ընկերները»,- գրել է շախմատիստը։

Արոնյանը վերհիշել է, թե ինչպես էր Արիանան մեծ հաճույքով պլանավորում իր ծննդյան տոնը։ Ամեն անգամ ցանկանում էր նորովի անցկացնել, մի նոր երկրում։

«Սրանք հիշողություններ են, որոնք ես միշտ կփայփայեմ: Ես, մեր ընտանիքները, մեր ընկերները և բոլոր նրանք, ովքեր սիրում էին քեզ, երբեք չեն հոգնել քեզնից ու չեն հոգնի։ Մենք սիրում ու կարոտում ենք քեզ: Ծնունդդ շնորհավոր»,-գրել է Արոնյանը։

Շախմատի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանն ու ֆիլիպինուհի Արիանա Կաոիլին ամուսնացել են 2017-ի սեպտեմբերի 30-ին։ Նրանց պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Սաղմոսավանքում։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
ԹԵՍՏ․ Այս նկարում փիղ կա թաքնված, կկարողանա՞ք գտնել նրան 10 վայրկյանում
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Ուշադրությունը ստուգող զվարճալի թեստ․ Կռահեք, թե ով է երեխայի հայրը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)