Ի՞նչ են խորհուրդ տալիս սննդաբանները՝ կազմվածքն արագ կարգի բերելու և ավելորդ քաշից ազատվելու համար

Ցավոք՝ մարդկային օրգանիզմը շատ շուտ է սովորում մեծ քանակությամբ սնունդ ընդունելուն, քանի որ սիրում է պաշար կուտակել: Քաղցի հորմոնը՝ գրելինը հագենալու մասին ազդանշան է ուղարկում միայն ճաշը սկսելուց 20-30 րոպե անց, և եթե աշխատանքային օրերին մարդը պարզապես չի կարող իրեն թույլ տալ օրական 5 անգամ 30 րոպե վատնել ուտելու համար, ապա հանգստյան օրերին թվում է, թե ճաշը չի ընդհատվում:

Սակայն մասնագետները հայտնել են, թե ինչպես կարելի է արագ կարգի բերել կազմվածքը՝ առանց օրգանիզմին լուրջ վնաս հասցնելու:

zNews-ը Ձեր ուշադրությանն 1 ներկայացնում 3 խորհուրդ՝ ավելորդ քաշից ազատվելու և կազմվածքը կարճ ժամանակահատվածում կարգի բերելու համար:

1. Խաբիր, եթե կարող ես

Եթե մարդը կտրուկ սկսում է հետևել որևէ խիստ սննդակարգի, ապա օրգանիզմն ընկալում է դա որպես պատիժ և ավելորդ ճարպաշերտերից ազատվելու փոխարեն սկսում է նախկինից ավելի շատ ճարպ կուտակել: Սա է պատճառը, որ հետտոնական «անցումային» շրջանի համար սննդաբանները խորհուրդ են տալիս ընտրել ցածր գլիկեմիկ ինդեքս ունեցող սննդամթերք, որը հարուստ է սպիտակուցներով: Այդ կերպ հնարավոր կլինի խաբել օրգանիզմին՝ փոխարինելով համեղ ու բարձր կալորիականությամբ սնունդն ավելի դիետիկ ու օգտակար, սակայն ոչ այդքան համեղ սնունդով: Նման սննդամթերքի շարքին են դասվում անյուղ միսը, ցածր յուղայնությամբ կաթնամթերքը, ցիտրուսային մրգերը, թարմ ու շոգեխաշած բանջարեղենը: Հարկավոր է հրաժարվել սպիտակ հացից ու սպիտակ բրնձից (գոնե ժամանակավորապես), քանի որ դրանք հարուստ են հեշտ յուրացվող ածխաջրերով և ունեն բարձր գլիկեմիկ ինդեքս (ցածր գլիկեմիկ ինդեքսի դեպքում ածխաջրերը դանդաղ են վերածվում գլյուկոզայի և քաղցի զգացումը շատ ավելի երկար ժամանակ չի տանջում):

Որպեսզի 10 օրում հնարավոր լինի առանց տհաճ շիլաների և մեծ ջանքեր գործադրելու ազատվել 2-3 կգ ավելորդ քաշից, կարելի է սնվել հետևյալ կերպ.

Նախաճաշին. անյուղ կաթ կամ յոգուրտ (1,5-2,5%) վարսակի փաթիլներով (առանց շաքարավազի), փոքրիկ սենդվիչ ամբողջահատիկ հացով ու անյուղ պանրով և նարինջ կամ մի բաժակ նարնջի հյութ:

Ճաշին. մի բաժին (150-200 գրամ) անյուղ միս (տավարի, հորթի կամ հավի) շագանակագույն կամ վայրի բրնձով, հնդկաձավարով կամ մի կտոր ամբողջակատիկ հացով: Կամ կարելի է ուտել տոմատի սոուսի մեջ պատրաստված ձուկ ու բանջարեղեն:

Ընթրիքին. շոգեխաշած կամ ջեռոցում պատրաստված հնդկահավ (կամ հավի կրծքամիս) բանջարեղենով, մի փոքր ցորենի կոշտ տեսակներից պատրաստված մակարոն և ֆետա պանրով ու կանաչեղենով բանջարեղենային աղցան:

2. Լոլիկներն ազատում են քաղցի զգացումից

Բացի այդ, սննդաբանները խորհուրդ են տալիս հետտոնական օրերին ուտել սննդամթերքի այնպիսի տեսակներ, որոնք նվազեցնում են ուտելու ցանկությունը:

Նման սննդամթերքի շարքում առաջինը հասարակ լոլիկներն են: Շնորհիվ մեծ քանակությամբ կալիումի ու մագնեզիումի՝ լոլիկներն օգնում են գլխուղեղին ավելի արագ ստանալ հագենալու մասին ազդանշաները և վերահսկել ախորժակը: Իտալացի գիտնականներն անց են կացրել մի հետաքրքիր գիտափորձ, որի շրջանակներում կավավորների մի խմբին մի շաբաթ տվել են տոմատի սոուսով ու տավարի մսով պատրաստված սպագետտի, իսկ մյուս խմբին բեկոնով ու սերուցքային սոուսով սպագետտի: Գիտափորձը ցույց է տվել, որ կարմիր սոուսով սպագետտի ուտելու դեպքում մարդիկ ավելի շուտ են հագենում, քիչ են ուտում և ավելի երկար ժամանակով են ազատվում քաղցի զգացումից, քան կալորիաներով ավելի հարուստ սպագետիի դեպքում:

Երկրորդ տեղում ռեհանն է, որի բաղադրության մեջ պարունակվող հատուկ ֆերմենտն օգնում է վերահսկել օգտագործվող ճարպերի քանակությունը: Կարելի է այս բույսն ավելացնել տարբեր ուտեստներին և ահրաժեշտից շատ ուտելու հավանականությունը զգալիորեն կնվազի:

Ուտելու ցանկությունը նվազեցնող սննդամթերք է նաև արքայախնձորը: Այն պարունակում է բրոմելին, որը ոչ միայն նվազեցնում է ուտելու ցանկությունը, այլև օգնում է ավելի արագ քայքայել ճարպերը: Լավագույն տերբերակը որպես նախուտեստ մի շերտ արքայախնձոր ուտելն է: Ընդ որում՝ արքայախնձորն ունի բավական ցածր կալորիականություն (100 գրամում պարունակվում է ընդհամենը 52 կկալ):

3. Վերահսկել օգտագործվող աղի քանակությունը

Իրականում տոնական օրերին կուտակած ավելորդ քաշի մեծ մասը ջուրն է, այլ ոչ թե ճարպը: Նման օրերին մարդիկ չափազանց շատ աղի սննդամթերք ու ալկոհոլ են օգտագործում և շատ քիչ են շարժվում, ինչի հետևանքով էլ խանգարվում է ջրի ու աղի հաշվեկշիռը և հեղուկը սկսում է կուտակվել օրգանիզմում: Ընդ որում՝ այս կերպ կարելի է կուտակել մինչև 5 կգ ավելորդ քաշ: Սակայն այս խնդրից ազատվելու համար առանց մասնագետի նշանակման միզամուղ դեղամիջոցներ ընդունելը նույնպես կարող է շատ վնասակար լինել, քանի որ բարձր է օրգանիզմի էլեկտրոլիտային հաշվեկշռի խանգարման ու սրտի աշխատանքի վատացման հավանականությունը:

Այնուամենայնիվ՝ կուտակված ավելորդ հեղուկից կարելի է ազատվել՝ առանց դեղամիջոցներ ընդունելու և օրգանիզմին վնաս հասցնելու: Պարզապես հարկավոր է օգտագործել սնդամթերք, որոնք օժտված են միզամուղ հատկություններով: Դրանց շարքին են դասվում.

  • հապալասի մորսը (ցանկալի է չգնել պատրաստին, այլ ինքնուրույն պատրաստել սառեցրած հատապտուղներից. հարկավոր է 1.5 բաժակ հատապտուղներին ավելացնել 1 լիտր ջուր, եռացնել, եփել 10 րոպե, այնուհետև սառեցնել և քամել հատապտուղները),
  • կաթով սև թեյը,
  • նուռը (ուտել օրական կես նուռ կամ խմել կես բաժակ նռան հյութ),
  • ծնեբեկը (спаржа) (այս բույսը պարունակում է ասպարագին, որը խթանում է երիկամների աշխատանքը),
  • նեխուրը (сельдерей) (նեխուրը պարունակում է ամիաթթուներ, որոնք օգնում են դուրս բերել ավելորդ հեղուկը ենթամաշկային մանրաթելերից),
  • բրյուսելյան կաղամբը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

7 բան, որ պետք է գաղտնի պահել և կտեսնեք, թե ինչպես է երջանկությունը թակում ձեր դուռը
«Կանացի անկյուն»․ Հետաքրքիր փաստեր ձվարանների մասին, որ պետք է իմանան բոլոր կանայք
Կնոջ սեռական կողմնորոշման մասին կպատմի նրա ձեռքերը
Կեսարյան հատում. 5 առասպել, որոնց պետք է դադարել հավատալ
Ի՞նչ խնդիրների կարող են բախվել կանայք, ովքեր հրաժարվում են կրծկալ կրելուց
Հետաքրքիր փաստեր կանացի օրգանիզմի մասին, որոնք քչերին են հայտնի

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանանց թույլ տված այս 10 սխալները քայքայում են տղամարդու սերը
7 բան, որ պետք է գաղտնի պահել և կտեսնեք, թե ինչպես է երջանկությունը թակում ձեր դուռը
Թեստ․ Տիրապետո՞ւմ եք մեր սիրելի Արցախի բարբառին
«Կանացի անկյուն»․ Հետաքրքիր փաստեր ձվարանների մասին, որ պետք է իմանան բոլոր կանայք
Կնոջ սեռական կողմնորոշման մասին կպատմի նրա ձեռքերը
Գիտելիքներ ստուգող թեստ․ Քանի՞ միավոր կհավաքեք
Կեսարյան հատում. 5 առասպել, որոնց պետք է դադարել հավատալ
ԹԵՍՏ․ Քանի՞ հարցի կկարողանաք ճիշտ պատասխանել
Ի՞նչ խնդիրների կարող են բախվել կանայք, ովքեր հրաժարվում են կրծկալ կրելուց