Սեռական առողջություն․ Որոնք են խլամիդիայի առաջացման պատճառներն ու հիմնական ախտանշանները

Խլամիդիան տարածված հիվանդություն է և դասվում է սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների շարքին:

Հիվանդության տարածման ուղիները սեռական հարաբերություններն են:

Այն կարող է նաև ծննդաբերության ժամանակ մորից փոխանցվել նորածին երեխային:

Խլամիդիան կարող է լինել առանց ախտանիշների, և դա կոչվում է «համր» ձև:

Կանանց մոտ սկզբնական շրջանում այս բակտերիան ախտահարում է միզուկն ու արգանդի վզիկը, նկատվում են հեշտոցային արտադրություն և միզելուց` այրոցի զգացողություն:

Այնուհետև, երբ ինֆեկցիան տարածվում է դեպի ֆալոպյան խողովակներ, կնոջ մոտ առաջանում են որովայնի ստորին հատվածների և մեջքի ցավեր, ջերմություն, սրտխառնոց, ցավոտ սեռական հարաբերություն և այլն:

Տղամարդկանց մոտ խլամիդիայի նշաններն են՝ առնանդամից արտադրություն, միզելուց այրոցի զգացողություն, ինչպես նաև ամորձիների ցավ և այտուցվածություն:

Ախտորոշման համար անհրաժեշտ է կատարել մի շարք լաբորատոր հետազոտություններ: Խլամիդիան համարվում է վտանգավոր հիվանդություն և շատ լուրջ հետևանքներ կարող է ունենալ կնոջ և տղամարդու սեռական ու վերարտադրողական ֆունկցիաների վրա: Կնոջ մոտ առաջացնում է կոնքի բորբոքային հիվանդություն, որի հետևանքով ախտահարվում են ֆալոպյան խողովակները, խանգարվում է ձվաբջիջների անցումն արգանդի խոռոչ: Տղամարդկանց մոտ խլամիդիան առաջացնում է մակամորձու սուր բորբոքում և անպտղություն, նաև` հոդերի ախտահարում:

Հղիների մոտ խլամիդիան նույնպես ունի վտանգավոր հետևանքներ: Այսպես. նորածինների մոտ կարող է զարգանալ կոնյուկտիվիտ, աչքի բորբոքում , որի հետևանքով՝ նույնիսկ` կուրություն, իսկ խլամիդիային թոքաբորբը նորածին երեխայի համար կարող է լինել մահաբեր: Ընդհանրապես, խլամիդիան հղի կանանց մոտ առաջացնում է վաղաժամ ծննդաբերություն, արյունահոսություն կամ պտղի թերսնուցում:

Խլամիդիայի բուժումն անհրաժեշտ է կատարել ախտանիշների առկայության և ախտորոշման հաստատման պարագայում: Կանխարգելման համար հարկավոր է օգտագործել պահպանակներ և վարել սեռական կյանք մեկ զուգընկերոջ հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

7 բան, որ պետք է գաղտնի պահել և կտեսնեք, թե ինչպես է երջանկությունը թակում ձեր դուռը
«Կանացի անկյուն»․ Հետաքրքիր փաստեր ձվարանների մասին, որ պետք է իմանան բոլոր կանայք
Կնոջ սեռական կողմնորոշման մասին կպատմի նրա ձեռքերը
Կեսարյան հատում. 5 առասպել, որոնց պետք է դադարել հավատալ
Ի՞նչ խնդիրների կարող են բախվել կանայք, ովքեր հրաժարվում են կրծկալ կրելուց
Հետաքրքիր փաստեր կանացի օրգանիզմի մասին, որոնք քչերին են հայտնի

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

7 բան, որ պետք է գաղտնի պահել և կտեսնեք, թե ինչպես է երջանկությունը թակում ձեր դուռը
Թեստ․ Տիրապետո՞ւմ եք մեր սիրելի Արցախի բարբառին
«Կանացի անկյուն»․ Հետաքրքիր փաստեր ձվարանների մասին, որ պետք է իմանան բոլոր կանայք
Կնոջ սեռական կողմնորոշման մասին կպատմի նրա ձեռքերը
Գիտելիքներ ստուգող թեստ․ Քանի՞ միավոր կհավաքեք
Կեսարյան հատում. 5 առասպել, որոնց պետք է դադարել հավատալ
ԹԵՍՏ․ Քանի՞ հարցի կկարողանաք ճիշտ պատասխանել
Ի՞նչ խնդիրների կարող են բախվել կանայք, ովքեր հրաժարվում են կրծկալ կրելուց
Թեստ․ Ճանաչո՞ւմ եք մեր սիրված երգչուհիներին