19 առասպել ինտիմ կյանքի և առողջության մասին, որոնց մարդիկ դեռ հավատում են

Ես բուժքույր եմ. դուք չեք հավատա, բայց մարդիկ դեռ հավատում են սեքսի և առողջության մասին այս 19 առասպելներին։

1. Երկու պահպանակի օգտագործումը վատ գաղափար է

Շփման ժամանակ դրանք ավելի շուտ ձեզ կրկնակի չեն պաշտպանի, այլ կպատռվեն: Ավելի լավ է՝ մեկ անգամում մեկ հատ օգտագործել:

2. Մրսածությունը նաև սեռական օրգանների վրա է տարածվում

Կարող եք մրսածության նշաններ տեսնել հերպեսի տեսքով ոչ միայն ձեր շուրթերի, այլև սեռական օրգանների վրա: Հաճախ հերպեսն այդ երկու մասերում կարող է նույն տիպի վիրուսով պայմանավորված լինել:

3. Սեռավարակների մեծ մասն ինքնուրույն չի վերանա

Ինքնաբուժության վրա այդ դեպքում հույս դնել չի կարելի: Բայց եթե այդպիսի վարակ բավականին շուտ հայտնաբերվի, այն կարելի է հակաբիոտիկներով բուժել, ինչպես և սեռական շատ վարակներ:

4. Սիֆիլիսը պատմություն չէ, այլ այսօր շատ տարածված հիվանդություն

Բրիտանական բժշկական ամսագրում հրապարակվաած հոդվածի համաձայն՝ սիֆիլիսի՝ վերջերս հայտնաբերված դեպքերի թիվը գրեթե կրկնապատկվել է 2012-2016 թթ.:

5. Սիֆիլիսը չբուժելու դեպքում կսպանի մարդուն

6. Օրալ սեքսի միջոցով կարող եք սեռավարակներով հիվանդանալ

Այդպես հնարավոր է հիվանդանալ գոնորեայով, խլամիդիոզով կամ հերպեսով:

7. Պահպանակները ոչ միշտ կարող են պաշտպանել սեռավարակներից

Պահպանակը չի պաշտպանում, օրինակ՝ սիֆիլիսից, սեռական օրգանների հերպեսից, պապիլոմավիրուսից, որոշ մակաբուծային վարակներից:

8. Ցայլքի մազերը սափրելը չի ազատի ցայլքի ոջիլներից

Այդ դեպքում ավելի լավ է բժշկի դիմել:

9. Դրանք էլ անվնաս չեն

Ցայլքի ոջիլների արտազատումները կարող են ալերգիկ ռեակցիա առաջացնել, գրգռել մաշկը:

10. Սեռավարակներով կարող եք վարկավել նույնիսկ ձեռնաշարժության ընթացքում

Օրինակ՝ տրիխոմոնիազով, որը տարածվում է ձեռքերի միջոցով:

11. Սեռավարակներով կարող եք վարակվել սեռական ակտի նմանակման ընթացքում

Միայն եթե երկուսդ էլ մերկ եք, ձեր սեռական օրգանները հպվում են:

12. Սեռավարակները գրկախառնությունների և ձեռքսեղմումների միջոցով չեն փոխանցվում

Կամ ընդհանուր սպասքի, սրբիչների, նույն զուգարանակոնքի, լոգարանի օգտագործման միջոցով:

13. ՄԻԱՎ-ով հնարավոր է վարակվել դաջվածքի սրահում

14. ՄԻԱՎ-ից պետք չէ ամաչել, դա մահացու դատավճիռ չէ

ՄԻԱՎ-ն, ինչպես հարկն է, բուժելու դեպքում կարող է վերահսկելի դառնալ:

15. Պապիլոմավիրուսի դեմ պատվաստումը չի պաշտպանի դրա բոլոր տեսակներից, բայց, միևնույն է, պետք է այն անել

16. Եթե ձեզ պապիլոմավիրուս են ախտորոշել, դա չի նշանակում, որ դուք արգանդի վզիկի քաղցկեղ ունեք

Արգանդի վզիկի քաղցկեղն 99,7% դեպքերոմ պայմանավորված է պապիլոմավիրուսով, բայց դա չի նշանակում, որ բոլորը, ում պապիլոմավիրուս են ախտորոշել, քաղցկեղ կունենան:

17. Դուք կարծում էիք, որ ամեն ինչ գիտեք սեռավարակների մասին

Առաջին նշանների դեպքում դիմեք բժշկի, ոչ թե համացանցի օգնությանը:

18. Կարող եք հղիանալ նույնիսկ հակաբեղմնավորիչներ ընդունելով

Հակաբեղմնավորիչ հաբերն արդյունավետ են 99%-ով, եթե ընդունում եք ամեն օր նույն ժամին պարտադիր: Ռեժիմը խախտելու դեպքում ամեն ինչ կարող է լինել:

19. Կարող եք հղիանալ ամսեկանների ժամանակ

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

7 բան, որ պետք է գաղտնի պահել և կտեսնեք, թե ինչպես է երջանկությունը թակում ձեր դուռը
«Կանացի անկյուն»․ Հետաքրքիր փաստեր ձվարանների մասին, որ պետք է իմանան բոլոր կանայք
Կնոջ սեռական կողմնորոշման մասին կպատմի նրա ձեռքերը
Կեսարյան հատում. 5 առասպել, որոնց պետք է դադարել հավատալ
Ի՞նչ խնդիրների կարող են բախվել կանայք, ովքեր հրաժարվում են կրծկալ կրելուց
Հետաքրքիր փաստեր կանացի օրգանիզմի մասին, որոնք քչերին են հայտնի

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

7 բան, որ պետք է գաղտնի պահել և կտեսնեք, թե ինչպես է երջանկությունը թակում ձեր դուռը
Թեստ․ Տիրապետո՞ւմ եք մեր սիրելի Արցախի բարբառին
«Կանացի անկյուն»․ Հետաքրքիր փաստեր ձվարանների մասին, որ պետք է իմանան բոլոր կանայք
Կնոջ սեռական կողմնորոշման մասին կպատմի նրա ձեռքերը
Գիտելիքներ ստուգող թեստ․ Քանի՞ միավոր կհավաքեք
Կեսարյան հատում. 5 առասպել, որոնց պետք է դադարել հավատալ
ԹԵՍՏ․ Քանի՞ հարցի կկարողանաք ճիշտ պատասխանել
Ի՞նչ խնդիրների կարող են բախվել կանայք, ովքեր հրաժարվում են կրծկալ կրելուց
Թեստ․ Ճանաչո՞ւմ եք մեր սիրված երգչուհիներին