5 ախտանշաններ, որոնք վկայում են` երեխայի կյանքը վտանգված է

Մարդիկ սովորաբար համարում են, որ հիվանդությունը թուլությունն ու վատ ինքնազգոցողությունն են, սակայն գոյություն ունեն բազմաթիվ անկարևոր թվացող ախտանշաններ, որոնք կարող են պայմանավորված լինել վնասակար հիվանդություններով և որոնք ի հայտ են գալիս, երբ խնդիրը ոչ մի կերպ դեռ չի դրսևորվել:

Սա է պատճառը, որ երեխայի մոտ վտանգավոր ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է անմիջապես բժշկին դիմել:

zNews-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում այն ախտանշանները, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել:

Գիտակցության կարճատև կորուստ

Գիտակցության կորստի դեպքերի 15-35 %-ը վկայում են սրտի ռիթմի լուրջ խանգարումների մասին, ինչը կարող է նույնիսկ մահացու լինել: Հաճախ սա լինում է խնդրի միակ ախտանշանը, քանի որ երեխաները հազվադեպ են կարողանում նկարագրել մյուս ախտանշանները, ուստի ծնողները պետք է շատ ուշադիր լինեն: Շատ վտանգավոր է նաև նախաուշագնացային վիճակը: Եթե երեխայի մոտ առաջանում է անբացատրելի թուլության զգացում ու կտրուկ գունատություն, իսկ ֆիզիկական ակտիվություից հետո նա ցանկանում է պառկել, ապա հարկավոր է անպայման խորհրդակցել մանկաբույժի հետ:

Բարդություններից խուսափելու համար երեխան պետք է տարվա ընթացքում 3-4 անգամ բուժզննում անցնի սրտաբանի մոտ՝ նույնիսկ, եթե անհանգստացնող ոչ մի ախտանշան չկա: Հարկ է հիշել, որ սրտի շատ հիվանդություններ բավական երկար ժամանակ՝ ընդհուպ մինչև ծայրահեղ ծանր վիճակի հասնելը, կարող են ընթանալ առանց ախտանշանների: Նման դեպքերում սովորաբար երեխայի մոտ կտրուկ թուլության զգացում է առաջանում և նա անընդհատ ուզում է պառկած լինել:

«Սառած հայացք»

Եթե երեխան կտրուկ «սառում» է, հայացքը դառնում է դատարկ, իսկ 15-20 վայրկյան անց նա կրկին վազվզում է, ապա հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ սա կարող է լինել էպիլեպսիայի տեսակներից մեկի՝ աբսանսի (մտակորուստ) նշան, որը սովորաբար սկսվում է 5-7 տաեկանում: Էպիլեպսիայի այս տեսակի նոպաները կարճատև են, ինչի հետևանքով էլ հիվանդությունը կարող է երկար ժամանակ աննկատ մնալ:

Նման դեպքերում անհրաժեշտ է անմիջապես խորհրդակցել նյարդաբանի հետ, քանի որ հակառակ դեպքում հիվանդությունը կարող է խորանալ և վերածվել էպիլեպսիայի ավելի վտանգավոր տեսակի:

Քաշի կտրուկ կորուստ

Եթե քաշի կորուստն ուղեկցվում է ծարավի զգացումով, առատ միզազատությամբ, մաշկի և լորձաթաղանթների չորությամբ, ապա հարկավոր է անհապաղ ստուգել երեխայի օրգանիզմում շաքարի մակարդակը և խորհրդակցել էնդոկրինոլոգի հետ: Սրանք կարող են լինել 1-ի տիպի շաքարային դիաբետի ախտանշանները, իսկ երեխաների մոտ դիաբետը շատ ավելի արագ է զարգանում, քան մեծահասակների մոտ:

Բարձր ջերմություն, գլխացավեր, փսխում

Այս ախտանշանները հաճախ ի հայտ են գալիս վարակիչ հիվանդությունների ժամանակ: Դրանցից ամենավտանգավոր մենինգիտն է, որի դեպքում մարդը նաև զգայուն է դառնում բարձր ձայների ու լույսի հանդեպ: Հիվադության գլխավոր տարբերակիչ նշանները բնորոշ դիրքը (երեխան պառկում է կողքի վրա՝ ոտքերը որովայնին մոտ բերած, գլուխը ետ տարած, իսկ նորածինների մոտ կարող են առաջանալ նաև ջղաձգումներ) և հիպերեսթեզիան (գլխամաշկի գերզգայունություն), որի հետևանքով երեխան սուր է արձագանքում ցանկացած հպմանը: Նման ախտանշանների դեպքում փոքրիկին հարկավոր է շտապ հիվանդանոց տեղափոխել:

Օջախային ջղաձգումներ

Սրանք ջղաձգումներն են, որոնք առաջանում են մարմնի միայն մի մասում և չեն ուղեկցվում գիտակցության կորստով (սկսում է թրթռալ դեմքի մի մասը կամ մի ոտքը): Այս ախտանշանը կարող է անվնաս թվալ, սակայն իրականում այն կարող է վկայել գլխուղեղի որևէ հատվածի ախտահարման մասին, որն ամենայն հավանականությամբ պայմանավորված է վնասվածքներով, վարակիչ հիվանդություններով կամ գլխուղեղի ուռուցքով: Եթե խնդիրը շարունակում է խորանալ և ուղեկցվում է առավոտյան սրտխառնոցով, փսխումով ու գլխացավերով, ապա հապաղելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ: Այս խնդրի դեպքում հարկավոր է անցնել նյարդաբանական հետազոտություն:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

7 բան, որ պետք է գաղտնի պահել և կտեսնեք, թե ինչպես է երջանկությունը թակում ձեր դուռը
«Կանացի անկյուն»․ Հետաքրքիր փաստեր ձվարանների մասին, որ պետք է իմանան բոլոր կանայք
Կնոջ սեռական կողմնորոշման մասին կպատմի նրա ձեռքերը
Կեսարյան հատում. 5 առասպել, որոնց պետք է դադարել հավատալ
Ի՞նչ խնդիրների կարող են բախվել կանայք, ովքեր հրաժարվում են կրծկալ կրելուց
Հետաքրքիր փաստեր կանացի օրգանիզմի մասին, որոնք քչերին են հայտնի

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

7 բան, որ պետք է գաղտնի պահել և կտեսնեք, թե ինչպես է երջանկությունը թակում ձեր դուռը
Թեստ․ Տիրապետո՞ւմ եք մեր սիրելի Արցախի բարբառին
«Կանացի անկյուն»․ Հետաքրքիր փաստեր ձվարանների մասին, որ պետք է իմանան բոլոր կանայք
Կնոջ սեռական կողմնորոշման մասին կպատմի նրա ձեռքերը
Գիտելիքներ ստուգող թեստ․ Քանի՞ միավոր կհավաքեք
Կեսարյան հատում. 5 առասպել, որոնց պետք է դադարել հավատալ
ԹԵՍՏ․ Քանի՞ հարցի կկարողանաք ճիշտ պատասխանել
Ի՞նչ խնդիրների կարող են բախվել կանայք, ովքեր հրաժարվում են կրծկալ կրելուց
Թեստ․ Ճանաչո՞ւմ եք մեր սիրված երգչուհիներին