27-ամյա կինը նիհարել է 57 կիլոգրամով և կիսվել իր գաղտնիքով (Photo)

Կորոնավիրուսի համավարակ պատճառով խիստ սահմանափակումների ֆոնին մարդիկ հաճախ էին գանգատվում քաշի ավելացումից, մինչդեռ Շոտլանդիայի 27-ամյա բնակչուհուն հաջողվեց կարանտինի ընթացքում ազատվել ավելորդ կիլոգրամներից ու կյանքը նոր էջից սկսել։

Շոտլանդական Բիշոպբրիգս քաղաքի բնակչուհի Դորա Մանչինի Նյուտոնը կարանտինի ընթացքում ընտանեկան բիզնեսի հետ կապված խնդիրների ֆոնին որոշել է սկսել պայքարել սթրեսի դեմ, սակայն ի տարբերություն շատերի մեծ քանակությամբ համեղ ու վնասակար մթերք ուտելու փոխարեն նա սկսել է մարզվել։

«Սպորտով զբաղվելու միտքն իմը չէր։ Ես միշտ վախեցել եմ մարզասրահներից, քանի որ ամաչում էի իմ արտաքինից ու քաշից», – անկեղծացել է Նյուտոնը Daily Record պարբերականի հետ զրույցում՝ հավելելով, որ այդ ընթացքում իրեն աջակցում էր ամուսինը։

Ամուսինները միասին անցել են առողջ սննդակարգին ու սկսել են ազատ ժամանակը տրամադրել ֆիզիկական վարժություններին։

Սկզբում նրանք միասին մարզասրահ էին հաճախում, իսկ սահմանափակումների ֆոնին դրանց փակվելուց հետո սկսել են մարզվել տանը։

Արագ սնունդն ու բարձր կալորիականություն ունեցող այլ մթերքը նրանք փոխարինել են կաթնաթթվային մթերքով, բրնձով, բանջարեղենով ու հավի մսով։ Բացի այդ, Դորան սկսել է ավելի մտածված մոտենալ իր սննդակարգին ու չափաբաժիններին, ինչի շնորհիվ սկսել է ավելի արագ հագենալ ու հաճույք ստանալ առողջարար սննդից։

Գործադրած ջանքերի արդյունքում Դորային հաջողվել է ազատվել 57 կգ ավելորդ քաշից և լովին փոխել իր կյանքը։ Ավելին՝ շոտլանդուհին անգամ ազատվել է էկզեմայից, որի դեմ պայքարում էր ամբողջ կյանքի ընթացքում։ Այժմ կինը պատրաստ է կիսվել իր փորձով մյուսների հետ ու մտադիր է ֆիթնես-մարզիչի որակավորում ստանալ։

«1 տարի ու 6 ամիս արյուն, քրտինք ու արցունք թափելուց հետո ես վերջապես հասա նրան, ինչին ձգտում էի։ Ես գլխիվայր շուռ տվեցի կյանքս ու ինձ հիանալի եմ զգում», – գրել է Նյուտոնն իր ֆեյսբուքյան էջում՝ կից հրապարակելով իր լուսանկարները մինչ նիհարելն ու նիհարելուց հետո։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Մթերքներ՝ գեղեցկության և երիտասարդ մաշկի համար
Վարդի բուժիչ հատկությունները, որի մասին քչերը գիտեն
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Իսկ դուք կկարողանա՞ք գտնել այս հանելուկների պատասխանները
Մթերքներ՝ գեղեցկության և երիտասարդ մաշկի համար
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան է տվյալ իրավիճակում խախտում կատարում
Վարդի բուժիչ հատկությունները, որի մասին քչերը գիտեն
Թեստ․ Փորձեք մեկ կադրից գուշակել ճանաչված երգիչներին
Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
Գլուխկոտրուկ․ Կկարողանա՞ք գազարների մեջ գտնել մատիտ
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան պետք է առաջինը անցնի խաչմերուկը