Քոր և բշտիկներ գլխամաշկին. ինչպե՞ս ազատվել դրանցից

Ակնեն կարող է առաջանալ գլխամաշկին ճիշտ այնպես, ինչպես դեմքի մաշկին կամ մարմնի այլ հատվածներում։

Այս անհանգստացնող խնդիրն առաջանում է շատերի մոտ։

Ինչպես մարմնի մյուս հատվածները, գլխամաշկը ևս ունի ծակոտիներ և արտադրում է յուղ։

Երբ բակտերիան, որն արդեն գլխամաշկի վրա է, միավորվում է մեռած մաշկի և յուղի հետ, ծակոտիները փակվում են և հանգեցնում ակնեի առաջացման։

Գլխամաշկի ակնեի առաջացմանը կարող են նպաստել հորմոնալ խանգարումները, ոչ առողջ սնունդը, ալերգիկ ռեակցիաները, վատ հիգիենան, խոնավ պայմանները, օդի աղտոտվածությունը, քիմիական յուղերի և նյութերի օգտագործումը, ինչպես նաև սթրեսը, հոգնածությունը և դեպրեսիան։

Չնայած գլխամաշկի ակնեն տեսանելի չէ, այն մեծ անհարմարություններ և ցավ կարող է պատճառել։

Գլխամաշկի ակնեի ախտանիշներից են նաև քորը և բորբոքումները։

Այն չբուժելու դեպքում կարող է հանգեցնել բշտիկաբորբի՝ մազերի արմատների բորբոքման, որն առաջանում է բակտերիայի պատճառով։

Խնձորի քացախը կարող է օգնել ազատվել գլխամաշկի ակնեից։

Այն ունի հակաբակտերիալ և հակասեպտիկ հատկություններ, որոնք մաքրում են մազարմատները բակտերիաներից և յուղից, որոնց պատճառով էլ առաջանում է ակնեն։

Քացախը նաև վերականգնում է գլխամաշկի pH հավասարակշռությունն ու կանխում հետագա բորբոքումները։

Անհրաժեշտ է խառնել նույն քանակությամբ գոլ ջուր և քացախ ու այս լուծույթով ցողել արդեն լվացած գլխամաշկը, սպասել 5-7 րոպե և կրկին ցողել գլուխն արդեն մաքուր ջրով։

Այս պրոցեդուրան պետք է անել ամեն անգամ գլուխը շամպունով լվանալուց հետո։

Կարելի է նաև 1 բաժակ տաք ջրի մեջ լցնել 1 թեյի գդալ խնձորի մաքուր քացախ և խմել օրը 2 անգամ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Որոնք են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Ինչ ինտիմ խնդիրներ են ի հայտ գալիս կանանց մոտ և ինչպես պայքարել դրանց դեմ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
Կադրեր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինե Հովհաննիսյանի հարսանիքից (Video)
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
ԹԵՍՏ․ Այս նկարում փիղ կա թաքնված, կկարողանա՞ք գտնել նրան 10 վայրկյանում
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Ուշադրությունը ստուգող զվարճալի թեստ․ Կռահեք, թե ով է երեխայի հայրը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Այս նկարում տարօրինակ բան կա. 5 հոգուց միայն 1-ն է կարողանում գտնել այն
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Որոնք են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները