Կենդանակերպի ամենասառնասիրտ ու անտարբեր նշանները

Եկեք տեսնենք, թե որոնք են կենդանակերպի ամենասառնասիրտ ու անտարբեր նշանները։

Ցուլ: Անտարբեր ու օտարված են թվում, քանի որ չեն կարողանում զիջումներ անել: Եթե կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների և ձեր տեսակետները տարբերվում են, կարող եք նույնիսկ հույս չունենալ, թե նրանք ձեզ ընդառաջ կգան: Ցուլերը չեն զիջի, որքան էլ խնդրեք:

Նրանց համար ճիշտ լինելն ավելի կարևոր է, քան առողջ հարաբերություններ պահպանելը: Իսկ եթե ինչ-որ բան խանգարում է Ցուլերին նպատակին հասնելու ճանապարհին, նրանք կանցնեն դրա վրայով՝ առանց էմոցիաների և խղճի խայթի:

Խեցգետին: Այո՛, Խեցգետինները ևս կարող են սառնասիրտ, փակ ու անտարբեր լինել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին հաճախ են կոտրել, և նրանք միշտ զգուշանում են:

Խեցգետինները հաճախ են խեղդում զգացմունքներն ու անտարբեր ձևանում՝ վախենալով հերթական հարվածից: Միայն թե դա խնդրի լուծման լավագույն տարբերակը չէ:

Կույս: Խելացի են, հաշվենկատ: Սիրում են վերահսկել ամեն ինչ, այդ թվում՝ զգացմունքները: Երբ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները լռեցնում են զգացմունքները, համակրանքն ու հակակրանքը, կարողանում են ավելի լավ ծրագրել գործողությունները:

Կույսերը կարող են այնքան տարվել «աշխատանքային» ռեժիմով, որ ամբողջությամբ մոռանում են, որ մարդիկ էմոցիաներ ունեն: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները լուռ, հաշվենկատ ու սառնասիրտ կերպով են վրեժ լուծում կամ պատժում մարդկանց:

Կարիճ: Եթե դավաճանեք կամ խաբեք Կարիճներին, նրանք չափազանց սառը կդառնան ձեր հանդեպ: Այդ անտարբերությունը նրանց հնարավորություն է տալիս ծրագրել ու իրականություն դարձնել վրեժը: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են մանիպուլյացիայի ենթարկել մարդկանց: Նրանք դեմ չեն հասկանալ մարդկանց թուլությունները՝ հետագայում դրանք ի շահ իրենց օգտագործելու համար:

Ոչ ոք չի կարողանում հասկանալ Կարիճների թույլ կողմերը՝ նրանց սառնասրտության ու փակ լինելու պատճառով:  Ոչ ոք չի կարող իմանալ՝ ինչ է կատարվում կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների հոգում:

Աղեղնավոր: Կարող են հրաշալի մարդիկ, միևնույն ժամանակ՝ անսահման եսասեր լինել: Ամենից շատ անհանգստանում են իրենց մասին, հաճախ անտարբեր են մարդկանց խնդիրների ու դժվարությունների նկատմամբ: Հագեցած կյանքն Աղեղնավորների համար առաջնահերթություն է:

Որպես կանոն՝ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները շատ են խոսում իրենց մասին, հազվադեպ են հետաքրքրվում մյուսների գործերով: Չեն կարողանում և չեն ցանկանում լսել զրուցակցին: Եթե Աղեղնավորները հարցեր են տալիս ձեր մասին, ամենայն հավանականությամբ, դա տեղեկատվություն ստանալու միջոց է, որը կարող է օգտակար լինել նրանց:

Ջրհոս: Ջրհոսները սառը մարդիկ են: Խնդիրն այն չէ, որ նրանք զգացմունքներ չունեն. պարզապես կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին չի բավականացնում կարեկցանքը:

Իրենց այնքան էլ լավ չեն զգում, երբ մարդիկ էմոցիոնալ են արձագանքում երևույթներին, չեն ցանկանում լսել որևէ ցավալի իրավիճակի մանրամասները: Երբ Ջրհոսները փակ են մարդկանց համար, իրենց ավելի անվտանգ ու վստահ են զգում: Նրանց ավելի հարմար է ցույց չտալ խոցելի կողմերն ու սառը, օտարված թվալ, քան կարեկցել մարդկանց:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Տղամարդու բնավորությունը` ըստ նրա սեռական նախասիրությունների
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ