Բժիշկ Մյասնիկովը ներկայացրել է սրտամկանի ինֆարկտի մասին հուշող արտասովոր ախտանշաններ, որոնք հաճախ անտեսվում են

Սրտանոթային համակարգի հիվանդությունները համարվում են ամբողջ աշխարհում մարդկանց վաղաժամ մահվան հիմնական պատճառներից մեկը, ինչը պայմանավորված է նրանով, որ դրանք հաճախ ախտահարում են մարդու կարևորագույն օրգաններից մեկը՝ սրտամկանը, և հազվադեպ են ախտորոշվում ժամանակին։

Այս համակարգի առավել վտանգավոր հիվանդություններից մեկը սրտամկանի ինֆարկտն է, որը տարեկան հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում, քանի որ շատ հաճախ մարդիկ չեն նկատում դրա մասին հուշող ախտանշանները։

Այնուամենայնիվ, ռուս հանրահայտ բժիշկ ու հաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովի խոսքով՝ այս հիվանդությունն իրականում դրսևորվում է որոշակի ախտանշաններով, որոնք շատ դեպքերում պատշաճ ուշադրության չեն արժանանում։ Ինչպես նշել է մասնագետը՝ այս հիվանդությունը շատերի մոտ ասոցացվում է կրծքավանդակի սուր ցավի, ինչպես նաև սեղմվածության զգացման հետ, սակայն կան նաև մի շարք այլ ախտանշաններ, որոնք հաճախ անուշադրության են մատնվում։ Նման ախտանշանների շարքին են դասվում առատ քրտնարտադրությունը, թուլության զգացումը, անորոշ խոսքը և ստամոքսի այրոցը։

Ինչպես ընդգծել է մասնագետը, սրտամկանի ինֆարկտով պայմանավորված վերոնշյալ ախտանշաններն առավել հաճախ ի հայտ են գալիս այն մարդկանց մոտ, որոնք ներառված են ռիսկային խմբում։

Խոսքը, մասնավորապես, 50 տարեկանից բարձր տարիքի կանանց և 45-ից բարձր տարիքի տղամարդկանց մասին է։

Բացի այդ, սրտամկանի բարձր ռիսկային խմբում են նաև այն մարդիկ, որոնք ունեն սրտամկանի հետ կապված ժառանգական խնդիրներ։

Ավելին՝ Մյասնիկովն ընդգծել է, որ արյունակից հարազատների շրջանում սրտամկանի ինֆարկտի կամ գլխուղեղի կաթվածի վաղ դեպքերը հուշում են, որ այդ վտանգը բարձր է նաև տվյալ մարդու մոտ։

Մասնագետի խոսքով՝ սրտամկանի ինֆարկտի զարգացմանը նպաստող հիմնական գործոններն են արյան մեջ ցածր խտության լիպոպրոտեինների՝ «վատ» խոլեստերինի բարձր մակարդակը, բարձր խտության լիպոպրոտեինների՝ «լավ» խոլեստերինի ցածր մակարդակը, ինչպես նաև արյան մեջ շաքարի բարձր մակարդակը, ուստի այդ գործոնների առկայության դեպքում հարկավոր է շատ ավելի զգոն լինե

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Սուֆիստական իմաստուն առակ. «Հարուստն ու աղքատը»
Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ