Լեզվի քաղցկեղ. ի՞նչպես ճանաչել այս հիվանդությունը

Լեզվի քաղցկեղն այս հիվանդության համեմատաբար քիչ հանդիպող տեսակներից մեկն է, սակայն այն այնուամենայնիվ շարունակում է համարվել ամենավտանգավոր հիվանդություններից մեկը, որը ժամանակին չհայտնաբերելու և բուժումը չսկսելու դեպքում կարող է դառնալ մահվան պատճառ։

Սա այն հիվանդություններից է, որոնց վաղ ախտորոշումը զգալիորեն բարձրացնում է բարեհաջող բուժման հավանականությունը, ուստի հիվանդության մասին հուշող ախտանշաններն իմանալը շատ կարևոր է։

Լեզվի քաղցկեղը համարվում է գլխի ու պարանոցի քաղցկեղի տեսակներից մեկն ու սովորաբար հանդիպում է 40-ն անց մարդկանց մոտ։ Այս հիվանդության առավել տարածված տեսակը տափակաբջջայինն է, որը բնորոշվում է լեզվի ու մաշկի մակերևույթին, մարսողական տրակտի ու շնչառական համակարգի, ինչպես նաև բերանի խոռոչի, կոկորդի, վահանագեղձի և կոկորդի լորձաթաղանթներին տափակ բջիջների կուտակմամբ։

Բրիտանական Cancer Research UK կազմակերպության տվյալներով՝ քաղցկեղի այս տեսակի զարգացմանն են նպաստում ծխախոտի գործածությունը, ալկոհոլի չարաշահումը, ինչպես նաև օրգանիզմում մարդու պապիլոմավիրուսի առկայությունը։ Ինչ վերաբերում է հիվանդության մասին նախազգուշացնող ախտանշաններին, ապա մասնագետները նշում են, որ քաղցկեղի այս տեսակի մասին կարող են հուշել բերանում առկա խոցերը, որոնք չեն ապաքինվում։

«Լեզվի քաղցկեղի հիմնական ախտանշաններն են ցավոտ զգացողություններն ու երկար ժամանակ չապաքինվող խոցերը», – նշել են մասնագետները։

Քաղցկեղի այս տեսակի մասին հուշող մյուս ախտանշանների շարքին են դասվում․

  • լեզվի վրա ի հայտ եկած սպիտակ կամ կարմի բիծը, որը չի անհետանում,
  • կոկորդի մշտական ցավը,
  • ցավը կլման ակտի ժամանակ,
  • բերանի թմրածության զգացումը,
  • լեզվի շարժունակության կամ խոսքի հետ կապված խնդիրները,
  • լեզվի հատվածում այրոցի զգացումը,
  • ականջի ցավը (հանդիպում է հազվադեպ)։

Այս հիվանդությունը ժամանակին չախտորոշելն ու բուժումն օր առաջ չսկսելը կարող է ճակատագրական լինել, քանի որ քաղցկեղի բուժման արդյունավետությունը կախված է լինում դրա վաղ ախտորոշումից։ Սա է պատճառը, որ վերոնշյալ ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին ու բուժզննում անցնել։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
Գլուխկոտրուկ․ Կկարողանա՞ք գազարների մեջ գտնել մատիտ
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան պետք է առաջինը անցնի խաչմերուկը
10 սովորույթ, որոնք կօգնեն պահպանել ամուսնությունը
«Ազատությունն արժե, որ դրա համար պայքարեն». Ագաթա Քրիստիի լավագույն մտքերը
Քրիստինե Պեպելյանը` որդու հետ (Photo)
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)