Մաշկային ինչ խնդիրներով կարող է դրսևորվել շաքարային դիաբետը

Շաքարային դիաբետն ամենատարածված ու վտանգավոր ախտաբանություններից մեկն է, որը տարեկան ախտորոշվում է միլոննավոր մարդկանց մոտ։

Այս հիվանդությանը բնորոշ շաքարի բարձր մակարդակը խիստ բացասաբար է անդրադառնում երիկամների, լյարդի, գլխուղեղի և այլ օրգանների վրա՝ հանգեցնելով մի շարք լուրջ բարդությունների զարգացման, ուստի այն ժամանակին հայտնաբերելը շատ կարևոր է։

Երկրորդ տիպի շաքարային դիաբետը սովորաբար զարգանում է արյան մեջ շաքարի քրոնիկ բարձր մակարդակի ֆոնին, ինչն էլ իր հերթին պայմանավորված է լինում ենթաստամոքսային գեղձի կողմից ինսուլին հորմոնի արտադրության խանգարմամբ։ Ինսուլինն օգնում է արյան մեջ պարունակվող շաքարը վերափոխել էներգիայի, սակայն շաքարային դիաբետի դեպքում կամ օրգանիզմն այս հորմոնը բավարար քանակությամբ չի արտադրում, կամ կորցնում է զգայունությունը դրա նկատմամբ։

Շաքարային դիաբետի ախտորոշման համար կարող է բավական երկար ժամանակ պահանջվել, քանի որ հիվանդության ախտանշանները դանդաղ են զարգանում և զարգացման վաղ փուլերում չեն դիտարկվում որպես լուրջ խնդիր։ Այնուամենայնիվ այդ ախտանշաններն իմանալն ու դրանց առկայության դեպքում ժամանակին միջոցներ ձեռնարկելը կօգնի կանխել հնարավոր բարդությունները։

Նման ախտանշանների շարքին կարող են դասվել որոշակի մաշկային խնդիրները, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։ Մասնագետների խոսքով՝ այս հիվանդությունը հանգեցնում է օրգանիզմի իմունային պաշտպանության թուլացմանը, ինչի հետևանքով էլ մարդիկ հաճախ տարատեսակ մաշկային խնդիրների են բախվում։ Նման դեպքերում հիվանդի մոտ սովորաբար նկատվում է վնասվածքների, խոցերի ու քերծվածքների արտասովոր դանդաղ ապաքինում, ինչը շատերին է հայտնի։ Սակայն սա շաքարային դիաբետի միակ մաշկային դրսևորումը չէ, որին հարկավոր է ուշադրություն դարձնել։

Արյան մեջ շաքարի մակարդակի ախտաբանական բարձրացման մասին կարող է հուշել նաև դիաբետիկ դերմոպաթիան, որը դրսևորվում է մարմնի տարբեր հատվածներում անհասկանալի կապտուկների առաջացմամբ։

Բժիշկների խոսքով՝ դիաբետիկ դերմատոպաթիան բնորոշվում է շագանակագույն կամ կարմիր օվալաձև կապտուկանման ախտահարումներով, որոնց առաջացումը կապված է արյունատար անոթների վիճակի վրա գլյուկոզայի ունեցած բացասական ազդեցության հետ։

Բացի այդ, բավական տարածված ախտանշան կարող է լինել նաև հաճախակի բնույթ կրող մաշկային վարակները։ Երկար ժամանակ հիվանդության մասին չիմանալու և շաքարի մակարդակը վերահսկողության տակ չպահելու դեպքում մաշկային վարակները կարող են բավական վատ հետևանքների հանգեցնել։ Բանն այն է, որ ինֆեկցիոն գործընթացները կարող են զարգանալ չապաքինվող վնասվածքների հատվածում և ախտահարել հարակից հյուսվածքները։ Որոշ դեպքերում կարող է անգամ արյան վարակման վտանգ լինել, ուստի բուժման միակ տարբերակը կլինի անդամահատումը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Ինչու՞ են կանայք դավաճանում
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
Գլուխկոտրուկ․ Կկարողանա՞ք գազարների մեջ գտնել մատիտ
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան պետք է առաջինը անցնի խաչմերուկը
10 սովորույթ, որոնք կօգնեն պահպանել ամուսնությունը
«Ազատությունն արժե, որ դրա համար պայքարեն». Ագաթա Քրիստիի լավագույն մտքերը
Քրիստինե Պեպելյանը` որդու հետ (Photo)
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)