Ինչի՞ հետ է կապված մշտապես սեքսով զբաղվելու անհագ ցանկություն ունենալը

Հիպերսեքսուալությունը հաճախ է դիտարկվում որպես առանձին հոգեկան հիվանդություն, որը կապակցված է սեփական սեռական վարքագիծը վերահսկելու մարդու անկարողության հետ։

Այն առաջարկել են ներառել DSM-5 հիվանդությունների ցանկում, սակայն Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիան չի աջակցել այդ նախաձեռնությունը՝ այդ վիճակը վերհանող առկա ախտորոշիչ չափանիշների գիտական ապացույցների բացակայության պատճառով։

Այդուհանդերձ, այդ վիճակը պաթոլոգիա է ու կարող է դրսեւորվել կանանց մոտ նիմֆոմանիայի ձեւով ու տղամարդկանց մոտ՝ սատիրիազիսի ձեւով։

Ավստրալիայի ու Կանադայի հետազոտողները հրապարակել են մի վերլուծական հոդված, որտեղ բացահայտել են հիպերսեքսուալության ՝ սեռական բարձր հակման ու հաճախակի սեռական ակտիվության պատճառները։

Գիտնականներն իրականացրել են հիպերսեքսուալությանն ու սեռական իմպուլսիվ վարքագծին նվիրված մի քանի հետազոտությունների վիճակագրական վերլուծությունը։

Այդ հիմքով նրանք մշակել են հիպերսեքսուալ ցիկլի կոնցեպցիան, որը բացատրում է տվյալ վիճակը։

Ցիկլը բաղկացած է մի քանի փուլերից՝ սեռական ցանկություն, տեւական ակտիվ վարքագիծ, գերհագեցում ու սեռական հյուծվածում, որից հետո սկսվում է հանգստի վիճակը։

Դրանից հետո հիվանդը նորից է «արթնանում», ու ցիկլը նորից է կրկնվում։

Ցույց է տրվել, որ հիպերսեքսուալ ակտիվության մեջ պարբերաբար ներգրավվելու գործոններից մեկը, նույնիսկ այն դեպքում, եթե այն հիվանդին տառապանք է բերում, մտավոր խանգարումն է, որն արտահայտվում է հիշողության խանգարումներով։

Այս գիտական աշխատանքը ներկայացված է Archives of Sexual Behavior ամսագրում։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Փնտրեք ձեր մարդկանց»
«Ի՜նչ շքեղություն է՝ նորաձև չլինելը»
«Ես ուզում եմ ապրել մարդկանց հետ, ովքեր շատ մարդասեր են»
Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

«Փնտրեք ձեր մարդկանց»
«Ի՜նչ շքեղություն է՝ նորաձև չլինելը»
«Ես ուզում եմ ապրել մարդկանց հետ, ովքեր շատ մարդասեր են»
Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)