Ծնողական 10 կոպիտ սխալներ ու դրանց հետևանքները երեխայի համար

Ցավոք, մեզ ամեն ինչ սովորեցնում են, բացի լավ ծնողներ դառնալուց:

Հենց այդ պատճառով էլ սերնդեսերունդ շատ մայրիկներ ու հայրիկներ իրենց երեխաներին սխալ են դաստիարակում, իսկ հետո զարմանում են, թե ինչ դուրս եկավ նրանցից:

Հոգեբանները նշել են այն հետևանքները, որոնք լինում են դաստիարակության 10 տիպիկ սխալների դեպքում:

Եթե դուք ուզում եք մեծացնել առողջ և երջանիկ երեխաներ, երբեք այդպես մի արեք:

1. Եթե ձեզ ձեր երեխան հաճախ է նյարդայնացնում, ապա նա կմեծանա փակ ու չի վստահի ոչ ոքի:

2. Եթե դուք շարունակ ամեն ինչ անում եք ձեր երեխայի փոխարեն, ապա նա կմեծանա՝ որպես անհամարձակ ու անվճռական անձնավորություն:

3. Եթե ձեր երեխան ամեն ինչ ունի, բայց շարունակ վերցնում է ուրիշի խաղալիքները, նշանակում է՝ դուք նրան ընտրության հնարավորություն չեք տալիս:

4. Եթե դուք շարունակ ձեր երեխային համեմատեք ուրիշ երեխաների հետ, ապա նա կմեծանա՝ որպես նախանձ ու խանդոտ մարդ:

5. Եթե երեխան անընդհատ կոպտություն ու ագրեսիա է ցուցաբերում, նշանակում է՝ ընտանիքում ինչ-որ մեկը նրա համար օրինակ է ծառայում:

6. Եթե ընտանիքում երեխաներին պակասում է ծնողական ուշադրությունը, ապա նրանք դառնում են նյարդային ու բռնկուն:

7. Եթե երեխան խաբում է ձեզ, նշանակում է՝ դուք շատ կտրուկ եք արձագանքում նրա բացթողումներին:

8. Եթե դուք շարունակ երեխային ցուցում եք տալիս, թե նա ինչ պիտի անի, ապա նա մեծանալով` կդառնա մի մարդ, ով չի հարգի իր շրջապատի մարդկանց:

9. Եթե դուք բոլորի ներկայությամբ բարկանում եք ձեր երեխայի վրա, ապա նա երբեք բարդ իրավիճակներում չի կարողանա պաշտպանել ինքն իրեն:

10. Եթե դուք հաշվի չնստեք ձեր դստեր կամ որդու ցանկությունների հետ, ապա կմեծացնեք պասիվ ու մանկամիտ անձնավորություն:

Հարգելի ծնողներ, հիշեք, որ երեխաները մեր դաստիարակության հետևանքներն են: Ինչպես հայտնի ասացվածքն է ասում, խնձորը խնձորենուց հեռու չի ընկնում: Մինչև ձեր երեխայի անդաստիարակության, անպատճաճ վարքի ու կոպտության մասին հայտարարություններ անելն ուշադրություն դարձրեք ձեր թերություններին:

Դաստիարակության լավագույն եղանակը սեփական օրինակով դաստիարակելն է: Մի՞թե կարող է ամեն օր երեխաների վրա գոռացող մայրը նրանցից բարություն պահանջել:

Եթե ուզում եք մեծացնել լիարժեք ու ինքնաբավ անձնավորություն, սկսեք ձեզնից, և այդ ժամանակ ձեր երեխան երաշխավորված կերպով կհամապատասխանի ձեր սպասումներին:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Քաղցկեղի ամենատարածված տեսակները կանանց մոտ
Ինչպես լավացնել սերմնահեղուկի որակը չորս անգամ
Ինչպես հաղթել ձեր ամենամեծ ԹՇՆԱՄՈՒՆ՝ ձեր ծուլությանը
Ինչպես ճանաչել խելացի և ոչ այդքան խելացի մարդկանց․ Սողոմոն Արքա
Ցանկանո՞ւմ եք մեկընդմիշտ փոխել Ձեր կյանքը դեպի լավը, կարդացեք ՍԱ
Ամենը, ինչ պետք է իմանան կանայք տղամարդկանց մասին․․․

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Երբեք մի՛ խնդրեք այս բաները տղամարդուց, նույնիսկ եթե խենթի պես սիրում եք նրան
Մանկական հանելուկներ, որոնց վրա նաև մեծերն են գլուխ ջարդում
Ինչու են շատ կանայք գերադասում մնալ միայնակ
Սննդամթերքի տեսակներ, որոնցից պետք է զերծ մնալ երեկոյան ժամերին
7 կոպիտ սխալներ, որոնցից պետք է խուսափել ինտիմ մերձեցումից հետո
Քաղցկեղի ամենատարածված տեսակները կանանց մոտ
Ապացուցեք, որ չեք մոռացել այն ամենը, ինչ սովորել եք դպրոցում
Գլխացավի տեսակներ, որոնց դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի
ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար