Նորաձևության 10 սխալ, որոնք ձեզ հաղորդում են անլուրջ տեսք

Երբևիցե մտածե՞լ եք այն մասին, որ սխալ ընտրված կերպարը ձեզ կարող է անհեթեթ տեսք հաղորդել շրջապատողների շրջանում:

Ներկայացնում ենք արհեստավարժ ոճաբանների մի քանի խորհուրդ, որոնք ի ցույց կդնեն նորաձևության ձեր հավանական սխալները և ձեզ կօգնեն ցանկացած ժամանակ ու վայրում ունենալ գեղեցիկ, առաքինի տեսք:

Ինչպե՞ս չունենալ թեթևամիտ, անլուջ տեսք: Շատ կանայք հաճախ ձգտում են ունենալ բարձր մտավոր ունակություններով գործարար լեդիի արտաքին:

Աշխատանքը, կարևոր հանդիպումներն ու այլ միջոցառումները պարզապես պարտադրում են ոչ միայն գեղեցկուհի լինել, այլև` խելացի:

Ցանկանո՞ւմ եք խելացի երևալ, ուրեմն փորձեք խուսափել ներկայացվող նորաձևության 10 սխալից:

1. Չափից դուրս բացեցված մազեր

Չափից դուրս բացեցված մազերը, ի հեճուկս համատարած նորաձև «շիկահերացման», ձեզ կարող են հաղորդել անլուրջ կնոջ տեսք, հատկապես, եթե դուք ի ծնե թխահեր եք: Այդպիսի տեսքը ստիպում է մտածել, որ դուք այնքան էլ խելացի չեք, որպեսզի ճիշտ համադրեք ձեր մազերի ու մաշկի գույները:

2. Չափից դուրս վառ դիմահարդարում

Երեկոյան վառ դիմահարդարումը` ցերեկային ժամերին կանանց ամենատարածված նորաձև սխալներից է, ովքեր չեն հասկանում, որ դեմքի վրա կոսմետիկայի մեծ քանակությունը ոչ միայն անհեթեթ է, այլև վանում է տղամարդկանց: Հիմք և թեթև դիմափոշի՝ ահա թե ինչ է ձեզ հարկավոր հրաշալի տեսք ունենալու համար:

3. Կոշիկի կրունկը` 7 սանտիմետրից բարձր

Գոյություն ունեն որոշակի կոշիկներ աշխատանքի, գործնական հանդիպումների կամ հարցազրույցների համար: Եվ դա բոլորովին էլ այն կոշիկները չեն, որոնք նախատեսված են ակումբային երեկոների համար: Կարճացնելով կրունկի բարձրությունը դուք շրջապատողների աչքին ավելի խելացի կերևաք:

4. Եղունգների արվեստ

Ձեզ զգում եք որպես սկսնակ Պիկասո՞: Եթե նույնիսկ այդպես է, ապա եղունգների վրա չէ, որ պետք է ցուցադրեք ձեր ստեղծագործական նկրտումները: Արհեստավարժ, յուրահատուկ մատնահարդարումը գեղեցիկ է, սակայն, եթե դուք ուզում եք բարձր մտավոր կարողություններով անձի տպավորություն թողնել, ապա եղունգները ներկեք միաերանգ:

5. Կիսաշրջազգեստ-շորտեր

Դա կիսաշրջազգե՞ստ է, թե շորտե՞ր: Ի՞նչ է: Կիսաշրջազգեստ-շորտերով կնոջը շատ դժվար է լուրջ ընդունել: Խուսափեք այդ հագուստից, եթե ցանկանում եք աշխատավայրում ընկալվեք որպես լուրջ մասնագետ: Որպեսզի խուսափեք նորաձև սխալներից և լրջամիտ տեսք ունենաք, կրեք սովորական կիսաշրջազգեստ, սակայն ոչ շատ կարճ:

6. Ռետրո հագուստ

Նորձևությունը փոփոխվում է ամեն օր: Ինչպես հայտնի է` ամենայն նորը լավ մոռացված հինն է: Այդուհանդերձ այդ պնդումը չի նշանակում, որ խորը անցյալից վերցված իրերը կատարյալ կդիտվեն ձեզ վրա: Եթե անգամ ինչ-որ տարրեր վերադառնում են, դրանք ամեն դեպքում այլ տեսք ունեն, քան նախկինում: Հավատացեք` տատիկի զգեստապահարանում փնտրտուքների փոխարեն ավելի լավ է ձեզ համար ինչ-որ նոր բան գնեք:

7. Չափից ավելի արտահայտված բույր

Եթե ձեր ետևից տարածվի թեթև, հազիվ որսվող սեզոնային օծանելիքի բույրը, ապա դա հրաշալի է: Սակայն, երբ դուք օգտագործում եք չափից ավելի բուրավետ հեղուկ, դա ընկալվում է որպես ոչ գործնական և անպատեհ, քանի որ ձեր ծանր հոտով դուք անհարմարություն եք ստեղծում այլ մարդկանց համար: Չէ՞ որ դուք չեք ցանկանում, որ բոլորը փոխչեն ձեզ հետ հանդիպելիս: Օծանելիքն օգտագործեք որպես թեթև շեշտադրում, այնպես, որ այն չդառնա ձեզնից հետո մնացած առաջին ու վերջին տպավորությունը:

8. Ստվերների ճչացող գույներ

Չափից դուրս վառ կոպերի ստվերները շրջապատողների աչքում հեշտորեն կգցեն ձեր մտավոր մակարդակը, քանի որ նույնպես համարվում են լրջագույն նորաձևության սխալ: Եթե երեկոյան վառ պարահանդեսի համար ծիածանագույն, երկնագույն կամ կանաչ ստվերները լիովին ընդունելի տարբերակ են, ապա համաժաղովի դահլիճի համար բոլորովին անհարիր են:

9. Անփոփոխ դիմահարդարում

Անփոփխ դիմահարդարումը շատ ռիսկային է: Չէ՞ որ գործնականում դժվար է կռահել, թե տարիքի հետ ինչ փոփոխություններ կկրի ձեր դեմքը, և դրա ո՞ր հատվածները կկախվեն կամ կկնճռոտվեն: Ցանկանում եք լիքը շրթունքնե՞ր: Օգտագործեք շուրթերի համար նախատեսված մատիտ կամ այլ ժամանակավոր լուծում:

10. Շատ մեծ պայուսակ

Կանացի որոշ պայուսակներ այնքան մեծ են լինում, որ չնայած իրենց ողջ պաթոսին, բավականին ոչ գործնական տեսք ունեն: Հրաշալի է, եթե պայուսակում տեղավորվում է ձեր տանը եղած ողջ կոսմետիկան: Սակայն, եթե դուք գործնական կին եք կամ ձգտում եք դառնալ այդպիսին, ձեզ համար փնտրեք սրան այլընտրանքային չափ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)
Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում բերանում տհաճ հոտի զգացումը
Ամենաանտակտ հարցը, որից հետո կանայք ժամերով թաքուն արտասվում են

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)
Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում բերանում տհաճ հոտի զգացումը
Ամենաանտակտ հարցը, որից հետո կանայք ժամերով թաքուն արտասվում են
Թեստ․ Ի՞նչ եք տեսնում նկարում․ Պատասխանը կբացահայտի ձեր անձի մասին ողջ ճշմարտությունը