Երակների վարիկոզի կանխարգելման 8 եղանակ. ֆրանսիական մեթոդ

Ոտքերի երակների վարիկոզը խնդիր է ամենատարբեր տարիքի շատ կանանց համար: Պարզվում է՝ ֆրանսուհիներն այս հարցում առաջ են մնացածներից․ Ֆրանսիայում ոտքերի խնամքի և այս տհաճ հիվանդության կանխարգելման ամենազարգացած մշակույթն է։

Ֆրանսիայում լայնացած երակներով կանացի ոտքեր գտնելը շատ ավելի դժվար է, քան այլ տարածաշրջաններում, որտեղ այս հիվանդությունն էնդեմիկ է և ընկալվում է որպես հետծննդյան կամ պարզապես տարիքային փոփոխությունների անխուսափելի մաս: Դա ակնհայտ է նաև աստղերի օրինակներից՝ 79-ամյա Կատրին Դենյովն, օրինակ, հաճույքով մինի է հագնում՝ աշխարհին ցույց տալով իր գեղեցիկ ոտքերը։

Արդյո՞ք ֆրանսուհիները գիտեն մի բան, որ մենք չգիտենք:

Պարզվում է, որ Ֆրանսիայում կանայք առնվազն տարին մեկ անգամ այցելում են ֆլեբոլոգի։ Սա նրանց գեղեցկության առօրյայի և միաժամանակ բժշկական հետազոտության ծրագրի անբաժանելի մասն է:

Այս մասին պատմել է բրիտանացի ֆլեբոլոգ, դոկտոր Հարուն Գայրայը, ում անգլուհի հաճախորդները տանջել են հարցերով, թե ինչպես հասնել այնպիսի առողջ և գեղեցիկ ոտքերի, ինչպիսին ֆրանսուհիներինն է: Բժիշկը որոշել է բացահայտել գաղտնիքները։

Ֆրանսուհիների ոտքերի խնամքի հիմնական սկզբունքն է. տարին մեկ անգամ, անկախ ոտքերում լայնացած երակների առկայությունից, այցելել ֆլեբոլոգի, որը կատարում է ոտքերի անոթների ուլտրաձայնային հետազոտություն: Այս ընթացակարգը թույլ է տալիս վաղ փուլում տեսնել, թե որ երակներն են մոտ ապագայում երակների վարիկոզի վտանգի տակ:

Վաղ փուլերում երակների լայնացումը բացահայտելով՝ դուք կարող եք խուսափել ընդհանուր անզգայացմամբ վիրահատությունից: Ֆլեբոլոգը կկատարի սկլերոթերապիա՝ մի շարք ներարկումներ հատուկ դեղամիջոցով, որից հետո փոքրիկ երակները պարզապես լուծվում են մարմնում։

Դոկտոր Գայրայը կանանց հատուկ ուշադրությունն է հրավիրում այն փաստի վրա, որ երակների վարիկոզը ժառանգական հիվանդություն է։ Եթե ձեր մայրիկը կամ հայրը ոտքերի երակային անոթների լայնացում ունեն, ապա մեծ է հավանականությունը, որ այդ «նվերը» կփոխանցվի նաև ձեզ։

Ոտքերը խաչած նստելը, հակառակ տարածված կարծիքի, վնասակար չէ։ Այս դիրքը չի ազդում երակների վարիկոզի զարգացման վրա, վստահեցնում է բրիտանացի փորձագետը։

Նստակյաց ապրելակերպը երակների վարիկոզի զարգացման հիմնական պատճառներից մեկն է։ Գայրայը վստահ է, որ դա զուտ արևմտյան հիվանդություն է․ «Աֆրիկայի աղքատ երկրներում «երակային» ոտքեր չեք գտնի,- ասում է նա,- իսկ բարձր զարգացած երկրներում, որտեղ մարդիկ զբաղված են գրասենյակային աշխատանքով և քիչ են շարժվում, երակների լայնացումը տարածված է»:

Պայքարի միակ միջոցը կանխարգելումն է։ Դոկտոր Հարուն Գայրայը խորհուրդ է տալիս.

• Ավելի շատ քայլեք: Քայլելը ֆիթնեսի լավագույն ձևն է՝ երակների վարիկոզը կանխելու համար:

• Պահպանեք առողջ քաշ։ Գեր մարդիկ շատ ավելի հավանական է, որ կհիվանդանան երակների վարիկոզով:

• Ոտքերի վրա երկար կանգնելը նպաստում է երակների լայնացմանը։

• Երակների վարիկոզից խուսափելու ծիծաղեալիորեն հեշտ միջոց է բավականաչափ ջուր խմելը, որպեսզի ձեր արյունը չմակարդվի:

• Ամենօրյա լավագույն հակավարիկոզային պրոցեդուրան տանն է․ աշխատանքային օրվանից հետո մի փոքր պառկեք՝ ոտքերը վեր բարձրացրած։ Սա վերականգնում է արյան ճիշտ հոսք և ազատում այտուցներից:

• Քանի որ արեգակնային ճառագայթումը նպաստում է երակների վարիկոզի զարգացմանը, անհրաժեշտ է մաշկը պաշտպանել ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Ինչպես նաև (բժշկի հետ համաձայնությամբ) ընդունեք վիտամին C՝ միակ բնական հակաօքսիդանտն ու արևի ճառագայթներից պաշտպանողը։

• Ցորենի ծիլերի յուղը ընկեր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կանխել երակների վարիկոզի զարգացումը: Այն վերականգնում է երակների կոլագենային մանրաթելերը։ Յուղը կարելի է օրական մեկ անգամ քսել երակների վարիկոզով ախտահարված հատվածներին՝ շոյող շարժումներով։

• Այցելեք ֆլեբոլոգի։ Նրա երաշխավորությունների համաձայն՝ կարելի է ձեռք բերել հատուկ հակավարիկոզային գուլպաներ, կիսագուլպաներ կամ զուգագուլպաներ, մերսող ներդիրներ, ինչպես նաև դեղամիջոցներ (քսուքներ):

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Փնտրեք ձեր մարդկանց»
«Ի՜նչ շքեղություն է՝ նորաձև չլինելը»
«Ես ուզում եմ ապրել մարդկանց հետ, ովքեր շատ մարդասեր են»
Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

«Փնտրեք ձեր մարդկանց»
«Ի՜նչ շքեղություն է՝ նորաձև չլինելը»
«Ես ուզում եմ ապրել մարդկանց հետ, ովքեր շատ մարդասեր են»
Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)