Ինչպես ընտրել կառուցվածքին համապատասխան ջինսե տաբատ

Ժամանակակից կնոջ զգեստապահարանում կգտնվի գոնե մեկ հատ ջինս:

Այն մատչելի է եւ հարմարավետ, ջինս այսօր հագնում են բոլորը’ անկախ սեռից եւ տարիքից:

Կանայք ջինսե տաբատ գնելիս պետք է նկատի ունենան, որ սխալ ընտրության դեպքում այն կարող է ընդգծել կառուցվածքի թերությունները:

Ընտրությունը պետք է հարմարեցնել հատկապես հետույքի, ազդրերի կառուցվածքի, ոտքերի երկարության հետ:

Ահա մի քանի խորհուրդ, որ կօգնեն գտնել ձեր կազմվածքին համապատասխան ջինս:

Օրինակ, ցածր նստատեղը տեսողականորեն կարճացնում է ոտքերը, եւ պետք է տաբատը լինի այնպիսին, որ չեզոքացնի այդ տպավորությունը:

Նախընտրելի է, որ ջինսե տաբատը լինի ուղիղ փողքերով եւ այն կրեք բարձրակրունկներով: Ինչ վերաբերում է գույնին, ցանկալի է միատոնությունը. դա եւս տեսողականորեն երկար է ցույց տալիս ոտքերը:

Տափակ հետույքի դեպքում ընտրեք ցածր գոտկատեղով ջինսե տաբատ. այն կլորավուն տեսք է հաղորդում հետույքին, քողարկում կառուցվածքի թերությունը: Այս դեպքում տեսողական ներգործություն կարող են ունենալ նաեւ խոշոր գրպանները:

Մեծ հետույք ունեցող կանանց ամենից հարմարը դասական գոտկատեղով տաբատներն են, որոնք ազդրերի հատվածում մի փոքր լայնանում են, իսկ գրապանների հարցում փորձարկումներ պետք չեն: Նման ջինսի հետ կատարյալ են կիպ բլուզները:

Ջինսի ձեւը ընտրելուց, այն ձեր կառուցվածքին համապատասխանեցնելուց առաջ ուշադրություն դարձրեք որակին: Այն, կարելի է ասել, առաջին տեղում է գերազանց տպավորություն գործելու համար: Որքան էլ մատչելի, ամենօրյա գործածության համար նախատեսված, ջինսերը եւս մրցակցում են առաջին հերթին որակով:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

10 նշան, որ եկել է մեկընդմիշտ իրար հրաժեշտ տալու ժամանակը
Ինչպես նվազեցնել «վատ» խոլեստերինի մակարդակը
5 բան, որոնք կինը երբեք չպետք է հանդուրժի հարաբերություններում
«Կանացի անկյուն»․ Դաշտանային ցիկլի ուշացման հիմնական պատճառները և ե՞րբ է պետք անհանգստանալ
Սովորություններ, որոնք աննկատելիորեն քայքայում են մարդու ներքին աշխարհը
9 բան, որ չպետք է անեն 30-ն անց կանայք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ինչպես է վարարած Դեբետ գետը քշում տանում կամուրջը (Video)
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
Ինչն է գրգռում կանանց և տղամարդկանց
Կնոջ սեռական կողմնորոշման մասին կպատմի նրա ձեռքերը
Թեստ. Կճանաչե՞ք հայտնի հայերին՝ նայելով միայն նրանց աչքերին
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
5 խորհուրդ, որպեսզի նա Ձեզ ցանկանա

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

10 նշան, որ եկել է մեկընդմիշտ իրար հրաժեշտ տալու ժամանակը
Ինչպես նվազեցնել «վատ» խոլեստերինի մակարդակը
Թեստ․ Կարո՞ղ եք հիշել այս 15 պետությունների մայրաքաղաքները
5 բան, որոնք կինը երբեք չպետք է հանդուրժի հարաբերություններում
«Կանացի անկյուն»․ Դաշտանային ցիկլի ուշացման հիմնական պատճառները և ե՞րբ է պետք անհանգստանալ
Սովորություններ, որոնք աննկատելիորեն քայքայում են մարդու ներքին աշխարհը
9 բան, որ չպետք է անեն 30-ն անց կանայք
Թեստ. Լա՞վ եք ճանաչում Հայաստանի տեսարժան վայրերը
Ինչպես բարելավել ուղեղի աշխատանքը. 6 խորհուրդ