Ինչպես նվազեցնել «վատ» խոլեստերինի մակարդակը

Չիայի (chia) սերմն իսկական սուպերմթերք է, որը հարուստ է բջջանյութով, սպիտակուցներով, օգտակար ճարպերով եւ այլ կարեւոր նյութերով, որոնք պահպանում են առողջությունը: Այդ մասին հաղորդել է Food News պորտալը:

Չիայի սերմի մասին հայտնի է դարձել բոլորովին վերջերս, թեեւ դա հայտնի են արդեն հազար տարի, նշում է նյութի հեղինակը:

«Այսօր այն գլխավոր մթերք է  դարձել նրանց համար, ովքեր հետեւում են իրենց առողջությանը: Չիայի սերմը համապիտանի է եւ չունի սուր համ, դա թույլ է տալիս սերմը հեշտության ներառել օրաբաժնի մեջ»,-ասվում է հոդվածում:

Օրինակ, այդ սերմի ընդամենը երկու թեյի գդալը պարունակում է օգտակար ճարպերի օրական նորմայի 13 տոոկսը, բջջանյութի օրական նորմայի 40 տոկոսը, կալցիումի օրական նորմայի 17 տոկոսը եւ մագնեզիումի օրական նորմայի 23 տոկոսը: Բացի այդ, սերմերը պարունակում են ոչ մեծ քանակությամբ այլ սննդանյութեր, այդ թվում՝ ցինկ, ֆոլաթթու եւ վիտամին C:

Այսպես, մեծ քանակությամբ լուծվող բջջանյութի շնորհիվ չիայի սերմն օգնում է նվազեցնել «վատ» խոլեստերինի մակարդակը, ինչը պակասեցնում է սրտի հիվանդությունների զարգացման ռիսկը, հաղորդում է Food News-ը: Բջջանյութը նաեւ օգնում է շաքարի ներծծմանն արյան հոսքում, ինչը նվազեցնում է գլյուկոզայի մակարդակն արյան մեջ:

Իսկ սերմերի մեջ պարունակվող օմեգա-3 ճարպաթթուները կրճատում են բորբոքումը եւ պահպանում սրտի առողջությունը: Բացի այդ, չիայի սերմերի մեջ պարունակվում են մի քանի հակաօքսիդիչներ, ինչպիսիք են վիտամին C-ն, լիգնինը, ֆլավոնոիդները եւ ֆենոլոթթուները, որոնք նպաստում են իմունային պաշտպանությանը՝ կրճատելով բորբոքումը:

«Սպիտակուցների, օգտակար ճարպերի եւ բջջանյութի գերազանց հավասարակշռության շնորհիվ չիայի սերմերը պահպանում են էներգիայի կայուն մակարդակը: Այս մթերքի մեջ պարունակվող բազմատարր ածխաջրերը երկարատեւ են մարսվում, ինչը նշանակում է, որ շաքարի մակարդակի կտրուկ բարձրացում չեն առաջացնում, ինչը նաեւ կարող է ազդել էներգիայի մակարդակի վրա»,-նշվում է նյութի մեջ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Ինչո՞ւ պետք է առողջ տղամարդը դիմանա 40-ն անց կնոջը. հարցն ամենևին էլ սերը չէ
Այս խնդիրը լուծելու համար պահանջվում է ոչ ստանդարտ մտածելակերպ
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ այն ինչն է, ինչը․․․
Ինտելեկտուալ թեստ գիտակների համար․ փորձեք պատասխանել բոլոր 13 հարցերին
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․