Դաշտանային ցավերն ու սպազմները բավական տարածված խնդիր են, որոնք սովորաբար բացասաբար են անդրադառնում կանանց կյանքի որակի վրա: Մասնագետների խոսքով՝ ուժգին ցավերով ուղեկցվող դաշտանը բնական երևույթ չէ, ուստի նման տհաճ խնդրի դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին ու պարզել դրա պատճառը: Սակայն անգամ այս դեպքում կանայք շատ հաճախ անտեսում են ցավերը՝ գերադասելով պարզապես մեղմել դրանք ցավազրկող դեղմիջոցներով:
Այնուամենայնիվ դաշտանը հաճախ ուղեկցվում է նաև ոչ շատ ուժգին ցավով ու որոշակի տհաճ զգացողություններով, որոնք սովորաբար նկատվում են դաշտանից մի քանի օր առաջ և դրա ընթացքում: Դրանք պայմանավորված չեն լինում այս կամ այն ախտաբանությունով և սովորաբար առաջանում են արգանդի կծկումների հետևանքով:

Դաշտանային ցավերի դեպքում կանայք առաջին հերթին մտածում են դրանք ցավազրկողներով մեղմելու մասին, սակայն այս դեպքում նման հաբերը ոչ միշտ են արդյունավետ լինում: Ավելին՝ ժամանակի ընթացքում օրգանիզմն անգամ կարող է սովորել դրանց ազդեցությանը, ինչը հանգեցնում է նրան, որ ցավազրկողները բացարձակապես անարդյունավետ են դառնում:
Բարեբախտաբար կան նաև շատ հասանելի ու պարզ ժողովրդական միջոցներ, որոնք նույնքան արդյունավետ են, որքան դեղամիջոցները, սակայն չեն պարունակում վնասակար քիմիական տարրեր, ինչի շնորհիվ չեն առաջացնում կողմնակի բարդություններ: Ավելին՝ նման բնական դեղամիջոցնի գործածության արդյունքում օրգանիզմը չի ընտելանում դրա ազդեցությանը, ինչի շնորհիվ այն շարունակում է արդյունավետ մնալ անգամ բազմիցս կիրառելու դեպքում:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նման բնական միջոցներից երկուսը, որոնք կօգնեն հեշտությամբ մեղմել դաշտանային ցավերն ու ազատվել տհաճ զգացողություններից:

1-ին միջոցը.
Դաշտանի ժամանակ անհանգստացնող ցավերի ու տհաճ զգացողությունների դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից մեկը նեխուրն է: Պարզապես հարկավոր է օրական երկու անգամ ուտելուց կես ժամ առաջ 1/3 բաժակ նեխուրի կոթունների (черешок) թարմ հյութ խմել:
2-րդ միջոցը.
Ոչ պակաս օգտակար ու արդյունավետ կարող է լինել նաև ազնվամորու տերևների և սրոհունդի թուրմը: Այս ըմպելիքը պատրաստելու համար հարկավոր է բուսերը 1:1 հարաբերակցությամբ խառնել, այնուհետև ստացված խառնուրդի 1 թեյի գդալին ավելացնել մի բաժակ եռման ջուր, տարան փակել և թրմել 15 րոպե: Ստացված ըմպելիքն անհրաժեշտ է խմել օրական 3 անգամ մեկական բաժակ: Ընդ որում՝ այս թուրմը կարող է լինել թեյին փոխարինող հիանալի ըմպելիք:
Նշված բնական միջոցներն անվնաս են ու շատ արդյունավետ, սակայն հարկ է հիշել, որ երբեմն դաշտանային ցավերը հուշում են առողջական լուրջ խնդիրների մասին, ուստի դրանք անուշադրության մատնելը կարող է ճակատագրական լինել: Սա է պատճառը, որ նման բնական միջոցների կիրառումից առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել մասնագետի հետ և խուսափել ինքնաբուժությունից, քանի որ այն կարող է էլ ավելի վատթարացնել կնոջ վիճակը:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

