Ցիստիտը միզապարկի բորբոքային հիվանդություն է, որը դրսևորվում է շատ տհաճ զգացողություններով և սովորաբար պայմանավորված է լինում միզուկի միջոցով միզապարկում հայտնված բակտերիաներով:
Առավել հաճախ այս հիվանդության հարուցիչն է դառնում Escherichia coli բակտերիան (աղիքային ցուպիկ), սակայն այլ բակտերիաներն ու հիվանդությունները նույնպես կարող են դառնալ միզապարկի բորբոքման պատճառ: Բացի այդ, ցիստիտի զարգացման պատճառ կարող է հանդիսանալ նաև սեռական ակտի հետևանքով միզապարկի բորբոքումը, որի ախտանշանները սովորաբար ի հայտ են գալիս սեռական ակտից հետո 12 ժամվա ընթացքում:
![]()
Ցիստիտի պատճառ կարող է հանդիսանալ նաև ալերգիկ ռեակցիան, որը կարող է զարգանալ վագինալ հոտազերծիչ միջոցների, բուրավետ օճառների, տալկի և անգամ գունավոր զուգարանի թղթի գործածության հետևանքով: Ընդ որում՝ կանայք ավելի հաճախ են բախվում այս խնդրին, քան տղամարդիկ, ինչը պայմանավորված է լինում անանտոմիական առանձնահատկություններով:
Ցիստիտի դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին ու հետևել նրա բոլոր խորհուրդներին: Այս հիվանդության դեպքում բուժումը նշանակում է բացառապես բժիշկը, սակայն կան շատ արդյունավետ բնական միջոցներ, որոնք կօգնեն արագացնել բուժման գործընթացն ու մեղմել հիվանդության տհաճ ախտանշանները:
zNews-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում դրանցից մի քանիսը:

1-ին միջոցը.
1 ճաշի գդալ սովորական հապալասին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել 1 ժամ, անուհետև ստացված թուրմը խմել օրական 3 անգամ ½ բաժակ ուտելուց 10-15 րոպե առաջ:
2-րդ միջոցը.
Ցիստիտի դեպքում շատ արդյունավետ կարող է լինել նաև դանդուռը, ուստի միզապարկի ցավը մեղմելու համար կարելի է պարզապես հում դանդուռ ուտել:
3-րդ միջոցը.
1 ճաշի գդալ սրոհունդին ավելացնել մի բաժակ եռման ջուր և եփել ևս 15 րոպե: Պատրաստի թուրմը թողնել սառչի, այնուհետև ընդունել օրական 3 անգամ ¼ բաժակ:
4-րդ միջոցը.
20 գրամ ճնճղապաշարին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, փաթաթել տարան տաք կտորով և թրմել 2 ժամ: Ստացված թուրմն անհրաժեշտ է ընդունել օրական 3 անգամ մեկական ճաշի գդալ:
5-րդ միջոցը.
1 ճաշի գդալ հավակատարի չորացրած տերևներին ավելացնել 1 լիտր եռման ջուր, փակել տարան ու թրմել 3-4 ժամ: Թուրմը հարկավոր է ընդունել օրական 3-4 անգամ ուտելուց կես ժամ առաջ 1/3 բաժակ: Բուժման կուրսը տևում է 3 շաբաթ, որից հետո հարկավոր է մեկ շաբաթ դադար անել և կրկնել կուրսը:
6-րդ միջոցը
1 ճաշի գդալ չորացրած սև մորմի տերևներին ավելացնել 1 բաժակ ջուր, դնել կրակին մինչև եռա և շարունակել եռացնել թույլ կրակի վրա 10 րոպե: Թրմել ևս 30 րոպե, այնուհետև քամել և ընդունել օրական 3 անգամ մեկական թեյի գդալ ուտելուց 30 րոպե առաջ: Այս դեղամիջոցը կօգնի մեղմել ցիստիտի պատճառով առաջացած ցավերն ու սպազմները:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

