Ինչպես մաքրել երիկամները տոքսիններից ու քարերից

Երիկամները շատ կարևոր են, քանի որ պատասխանատու են օրգանիզմի կենսական նշանակություն ունեցող ֆունկցիաների համար: Դրանք ոչ միայն մաքրում են օրգանիզմը տոքսիններից, այլև կարգավորում են զարկերակային ճնշումը, և հենց սա է պատճառը, որ երիկամների հետ կապված ցանկացած խնդիր բացասաբար է ազդում ամբողջ օրգանիզմի վրա:

Այնուամենայնիվ՝ մարդիկ ոչ միշտ են հոգ տանում երիկամների մասին, իսկ անառողջ կենսակերպն ու վատ սովորությունները էլ ավելի են վատացնում վիճակը՝ արդյունքում հանգեցնելով մի շատ լուրջ հետևանքների:

Սակայն խնդիրն այն է, որ երիկամների աշխատանքի խանգարումների դեպքում ոչ միշտ են ի հայտ գալիս դրանց մասին վկայող ախտանշաններ, ինչի հետևանքով հիվանդություններն ախտորոշվում են բավական ուշ: Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են ավելի ուշադիր լինել և խուսափել այնպիսի վատ սովորություններից, ինչպիսին են.

  • բավարար քանակությամբ ջուր չխմելը,
  • կոֆեինի, աղի, շաքարի ու ճարպերի չարաշահումը,
  • գազավորված ըմպելիքների ու ալկոհոլի հաճախակի գործածությունը,
  • միզապարկը ժամանակին չդատարկելը,
  • ծխախոտի չարաշահումն ու նստակյաց կենսակերպ վարելը:

Բացի այդ, երիկամների աշխատանքի վատացումից խուսափելու համար հարկավոր է պարբերաբար մաքրել դրանք կուտակված քարերից, տոքսիններից ու այլ ախտածին նյութերից: Այս դեպքում շատ արդյունավետ կարող են լինել ժողովրդական փորձված միջոցները, որոնք, ի տարբերություն վնասակար դեղամիջոցների, պարունակում են միայն բնական օգտակար բաղադրիչներ և չեն առաջացնում կողմնակի բարդություններ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ բնական դեղամիջոցներից մեկը: Այս համեղ ու օգտակար ըմպելիքը ոչ միայն արդյունավետ կերպով մաքրում է երիկամները, այլ նաև օգնում է կանխարգելել հետագայում նման խնդիրների առաջացումը:

Ըմպելիքի համար անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • ½ թեյի գդալ քրքում (փոշի),
  • մի պտղունց կծու կարմիր պղպեղ,
  • 2 թեյի գդալ կիտրոնի թարմ հյութ,
  • 1 բաժակ կտրատած ձմերուկ (թարմ կամ սառեցված),
  • ½ թեյի գդալ կոճապղպեղի արմատ (քերիչով մանրացրած):

Պատրաստման եղանակը.

Ըմպելիքը պատրաստելու համար պարզապես հարկավոր է բոլոր բաղադրիչները լցնել կոտորակիչի մեջ և լավ խառնել մինչև ստացվի համասեռ զանգված: Խառնուրդը հարկավոր է թրմել մոտ 10 րոպե, այնուհետև ըմպել այն:

Երիկամները քարերից, վարակներից ու վնասակար նյութերից մաքրելու համար խորհուրդ է տրվում խմել այս ըմպելիքն օրական 2 անգամ: Բուժման կուրսը տևում է 2-3 շաբաթ, որից հետո այս միջոցը կարելի է կիրառել շաբաթական 2-3 անգամ՝ որպես պրոֆիլակտիկ միջոց:

Բաղադրիչների օգտակար հատկությունները.

  • Ձմերուկը հիանալի միջոց է երիկամները տոքսիններից մաքրելու և միզուղիների հիվանդություններից ազատվելու համար:
  • Քրքումն օժտված է հզոր հակաբորբոքային հատկություններով, ինչի շնորհիվ օգնում է ազատվել բորբոքումներից:
  • Կիտրոնը կիտրոնաթթվի հարուստ աղբյուր է, իսկ այդ նյութն օգնում է կանխել մանր քարերի աճն ու փափկեցնում է խոշոր քարերը:
  • Կոճապղպեղը հարուստ է առողջության համար շատ կարևոր վիտամիններով ու հանքանյութերով (օրինակ՝ վիտամին C-ով, մագնեզումով և այլն), ինչպես նաև օժտված է հզոր հակաբորբոքային ու մաքրող հատկություններով:

Սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների ու ուժեղ ցավերի դեպքում հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ և չզբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ դա կարող է առողջության համար խիստ վտանգավոր լինել և էլ ավելի վատացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կարող է ճիշտ ախտորոշել հիվանդությունն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի և՛ արդյունավետ, և՛ անվնաս:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար
Ինչպես կարող է կրծկալը ազդել առողջության վրա․ մասնագետի բացատրությունը
Ո՞ւմ համար է վտանգավոր հնդկաձավար ուտելը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)