2 տարածված մթերք, որոնք դանդաղեցնում են նյութափոխանակությունն ու հանգեցնում են ավելորդ քաշի կուտակման

Ավելորդ քաշը ներկայում բավական տարածված խնդիր է, որի դեմ պայքարի լավագույն միջոցներն են ճիշտ սննդակարգն ու ինտենսիվ մարզումները, սակայն նյութափոխանակության համակարգի դանդաղ աշխատանքի դեպքում անգամ այս միջոցները կարող են բավական չլինել ցանկալի արդյունքին հասնելու համար։ Առհասարակ՝ ինտենսիվ նյութափոխանակությունը քաշի նվազմանը նպաստող գլխավոր գործոններից մեկն է, քանի որ դա այն գործընթացն է, որի միջոցով օրգանիզմը սննդից էներգիա է ստանում։ Սա նշանակում է, որ դանդաղ նյութափոխանակության դեպքում մարդը բավարար էներգիա չի ստանա և չի սպառի, ինչն էլ բարձրացնում է քաշի ավելացման հավանականությունը։

Նման խնդիրներից խուսափելու և ավելորդ քաշից ազատվելու համար հարկավոր է առաջին հերթին հետևել նյութափոխանակության համակարգի ճիշտ աշխատանքին, մինչդեռ շատերն ուշադրություն չեն դարձնում այս փաստին։ Նյութափոխանակությունն օրգանիզմում տեղի ունեցող բոլոր քիմիական գործընթացների ամբողջությունն է, այդ թվում՝ կենսագործունեության համար կարևոր գործառույթների ապահովումը, էներգիայի արտադրությունն ու կուտակում, ինչպես նաև մկանային զանգվածի պահպանումը։ Ակտիվ կամ արագ նյութափոխանակության դեպքում կալորիաներն ավելի արագ են այրվում, ուստի գեղեցիկ ու սլացիկ կազմվածքը պահպանելն ավելի դյուրին է լինում, մինչդեռ դանդաղ նյութափոխանակության դեպքում կալորիաները դանդաղ են վերածվում էներգիայի, ինչն էլ բարձրացնում է ավելորդ քաշի կուտակման հավանականությունը։

Մասնագետների խոսքով՝ գոյություն ունի առնվազն երկու տարածված մթերք, որոնք կարող են դանդաղեցնել նյութափոխանակության համակարգի աշխատանքն ու հանգեցնել ավելորդ կիլոգրամների կուտակման, մինչդեռ մարդիկ շարունակում են օգտագործել դրանք ամենօրյա սննդակարգում։ Դրանք են․

Սպիտակ ալյուրը

Սպիտակ ալյուրը համարվում է լուրջ վերամշակում անցած մթերք, քանի որ դրա պատրաստման ընթացքում ցորենը կորցնում է իր բոլոր օգտակար նյութերը, այդ թվում նաև սննդային մանրաթելերն ու հակաօքսիդանտները, և արդյունքում ալյուրը պահպանում է սննդարար նյութերի միայն չնչին քանակությունը։ Նման մթերքը չափազանց արագ է յուրացվում և օրգանիզմը չի ստանում անհրաժեշտ մարսողական ծանրաբեռնվածությունը, ինչը թույլ չի տալիս նյութափոխանակության համակարգին բավական ակտիվ լինել։

Օմեգա-6 ճարպաթթուները

Բոլորին էլ հայտնի է, որ գոյություն ունեն օմեգա-3 օգտակար ճարպաթթուներ, որոնք պաշտպանիչ ազդեցություն են ունենում սրտամկանի և արյունատար անոթների վրա, սակայն քչերին է հայտնի, որ օմեգա-6 ճարպաթթուների դեպքում պատկերը բոլորովին այլ է։ Ճարպաթթուների այս տեսակով հարուստ են կենդանական ծագման սննդամթերքի տեսակները, այդ թվում՝ միսն ու երշիկեղենը, ինչպես նաև տարատեսակ թխուկներն ու քաղցրավենիքը։ Մասնագետները նախազգուշացնում են, որ չարաշահման դեպքում այս տարրը նպաստում է օրգանիզմում բորբոքումների զարգացմանը, ավելորդ քաշի կուտակմանը, ինսուլինակայունության զարգացմանը և 2-րդ տիպի շաքարային դիաբետի զարգացման հավանականության բարձրացմանը, ուստի դրանով հարուստ մթերքից հարկավոր է հնարավորինս խուսափել։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Սննդամթերքի տեսակներ, որոնցից պետք է զերծ մնալ երեկոյան ժամերին
Գլխացավի տեսակներ, որոնց դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի
Ինչպես մաքրել և վերականգնել լյարդի ճիշտ ֆունկցիան
Ո՞րն է կարագի և մարգարինի միջև տարբերությունը
Մոռացեք ցելյուլիտի մասին․ բնական միջոց
Կեսարյան հատում. 5 առասպել, որոնց պետք է դադարել հավատալ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Մանկական հանելուկներ, որոնց վրա նաև մեծերն են գլուխ ջարդում
Ինչու են շատ կանայք գերադասում մնալ միայնակ
Սննդամթերքի տեսակներ, որոնցից պետք է զերծ մնալ երեկոյան ժամերին
7 կոպիտ սխալներ, որոնցից պետք է խուսափել ինտիմ մերձեցումից հետո
Քաղցկեղի ամենատարածված տեսակները կանանց մոտ
Ապացուցեք, որ չեք մոռացել այն ամենը, ինչ սովորել եք դպրոցում
Գլխացավի տեսակներ, որոնց դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի
ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Ինչպես լավացնել սերմնահեղուկի որակը չորս անգամ