«Վրեժ լուծելուց առաջ երկու գերեզման փորիր». Կոնֆուցիոսի իմաստուն խորհուրդները

Կոնֆուցիոսը (անունը չինարենում հնչում էր Կուն Ցյու) իմաստուն մարդ էր, ում ուսմունքը հաճախ կրոն էին համարում: Թեև աստվածաբանական թեմաները Կոնֆուցիոսի ուսմունքում մեծ տեղ չունեին, նրա բոլոր մտքերը հիմնված են բարոյականության, էթիկայի և մարդկային փոխհարաբերությունների կենսական սկզբունքների վրա:

Նա առաջինն էր, ով առաջարկեց ստեղծել բարձր բարոյական արժեքներով և ներդաշնակ հասարակություն, իսկ նրա ոսկե կանոնն էր՝ «մի՛ արա ուրիշին այն, ինչ քեզ չես ցանկանում»:

zNews-ը ներկայացնում է մ.թ.ա. 6-5-րդ դդ բնակվող չինացի փիլիսոփայի մտքերը:

1. Երեք ուղի է տանում դեպի գիտելիքներ. մտորումների ուղին` այն ամենաազնիվն է, նմանակելու ուղին` այն ամենահեշտն է, և փորձի ուղին` այն ամենադառն է:

2. Եթե դու ատում ես, ուրեմն քեզ հաղթել են:

3. Այն երկրներում, որտեղ կա կարգուկանոն, համարձակ եղիր խոսքում և գործերում: Այն երկրներում, որտեղ կարգուկանուն չկա, համարձակ եղիր գործերում, բայց զգուշավոր` խոսքում:

4. Վրեժ լուծելուց առաջ երկու գերեզման փորիր:

5. Ուղղություն ցույց տուր միայն նրան, ով գիտելիքների է ձգտում` հասկանալով իր տգիտությունը:

6. Երջանկություն է, երբ քեզ հասկանում են, մեծ երջանկություն է, երբ քեզ սիրում են, իրական երջանկություն է, երբ սիրում ես դու:

7. Իրականում կյանքը պարզ է, բայց մենք համառորեն բարդացնում ենք այն:

8. Անզսպվածությունը մանրուքներում կկործանի մեծ գործը:

9. Երբ գալիս են ցրտերը, պարզ է դառնում, որ սոճին ու նոճին վերջինն են կորցնում իրենց հանդերձները:

10. Մարդիկ հնում շատ չէին խոսում: Նրանք ամոթալի էին համարում սեփական բառերի հետևից չհասցնելը:

11. Խորհուրդները մենք կաթիլներով ենք ընդունում, սակայն բաժանում ենք դույլերով:

12. Թանկարժեք քարը հնարավոր չէ փայլեցնել՝ առանց հղկելու, այդպես նաև մարդը չի կարող հաջողակ դառնալ՝ առանց բավարար բարդ փորձությունների:

13. Ազնիվ մարդը պահանջներ է դնում ինքն իր առաջ, նվաստը պահանջում է ուրիշներից:

14. Վնասակար սովորություններին վերջ դնել հնարավոր է միայն այսօր, և ո՛չ թե վաղը:

15. Երեք բան երբեք չի վերադառնում` ժամանակը, խոսքը, հնարավորությունը, այդ իսկ պատճառով մի՛ կորցրու ժամանակը, ընտրի՛ր բառերը և բաց մի՛ թող հնարավորությունը:

16. Աշխատանք ընտրեք ձեր սրտով և ոչ մի օր ստիպված չեք լինի աշխատել ձեր կյանքում:

17. Ես չեմ հիասթափվում, երբ մարդիկ ինձ չեն հասկանում, հիասթափվում եմ, երբ ես մարդկանց չեմ հասկանում:

18. Փորձեք փոքր ինչ բարի լինել և կհասկանաք, որ ունակ չեք վատ արարքի:

19. Հնում մարդիկ սովորում էին կատարելագործվելու համար, այժմ` ուրիշներին զարմացնելու համար:

20. Կարելի է ողջ կյանքում անիծել մթությունը, բայց կարելի է նաև մի փոքրիկ մոմ վառել:

21. Գեղեցկություն կա ամեն ինչում, բայց այն տեսնել է պետք:

22. Եթե թքում են թիկունքից, ապա դու առջևում ես:

23. Հզորը նա չէ, ով երբեք չի ընկել, այլ նա, ով ընկել և բարձրացել է:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Փնտրեք ձեր մարդկանց»
Հայկական ժողովրդական առած-ասացվածքներ
Գաբրիել Գարսիա Մարկես․ Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին․ Մեջբերումներ
«Իմացիր բառերի արժեքը. դրանցից ամեն մեկը քեզ համար վերջինը կարող է լինել». Փշոտ մտքեր
Ոգեշնչող և մոտիվացնող 30 միտք մեծ մտածողներից
Այն պետք է լինի քո մեջ, մինչև դու կստանաս այն. Օշո

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․