Վնասակա՞ր է արդյոք ամեն օր սեքսով զբաղվելը

Հասարակությունը և լրատվամիջոցները խեղաթյուրում են իրական պատկերացումն այն մասին, թե ինչ է «նորմալ» սեքսը:

Իրականում, այս ցուցանիշի վրա ազդում են բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ տարիքը, առողջական վիճակը, սթրեսը, տրամադրությունը և սեռական ցանկությունը:

Ի՞նչ կլինի, եթե ամեն օր սեքսով զբաղվեք

Ինչ վերաբերում է սեքսին, ապա անհնար է ասել, թե որն է «կատարյալ հաճախականությունը»: Քանի դեռ դուք և ձեր զուգընկերը ցանկանում եք դա, ամեն օր սեքսով զբաղվելը բացարձակապես վնասակար չէ և նույնիսկ օգտակար: Ամենակարևորը՝ հաճույքն է ու ապահովությունը։

Ամեն օր սեքսով զբաղվելու խորհուրդներ

Պաշտպանվեք: Կարևոր է պաշտպանվել սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից, հատկապես, եթե հարաբերություն եք ունենում մեկից ավելի մարդկանց հետ: Օգտագործեք պահպանակներ. սա հակաբեղմնավորման և վարակներից պաշտպանվելու ամենամատչելի և արդյունավետ մեթոդն է:

Օգտագործեք քսանյութ: Հեշտոցի չափազանց չորությունը հանգեցնում է միկրոճաքերի, որտեղ կարող են ներթափանցել բակտերիաներ: Քսանյութը օգտակար է նաև առնանդամի համար՝ վնասվածքներից պաշտպանվելու առումով։

Միայն փոխհամաձայնությամբ: Մի արեք այն, ինչ չեք ուզում, կարողացեք «ոչ» ասել և առաջնորդվեք միայն ձեր ցանկություններով։

Ինչու՞ է սեքսով զբաղվելն օգտակար

Կանոնավոր անվտանգ սեքսը բարելավում է ֆիզիկական և հոգեկան առողջությունը՝ բարձրացնում տրամադրությունը, նվազեցնում սթրեսը, ամրացնում իմունային համակարգը, իջեցնում արյան ճնշումը, օգնում է պայքարել սիրտ-անոթային հիվանդությունների դեմ։

Բացի այդ, առողջ սեռական կյանքը կամրապնդի կապը ձեր զուգընկերոջ հետ և կօգնի պահպանել առողջ հարաբերություններ:

Ի՞նչ է ասում գիտությունը սեքսի մասին

Կանոնավոր սեքսն ավելի կարևոր գործոն է երջանիկ հարաբերություններ պահպանելու համար, քան փողը:

Զույգերի մեծամասնությունը սովորաբար սեքսով է զբաղվում շաբաթական մեկ անգամ: Սա օգնում է պահպանել ինտիմ կապը և ակտիվ սեռական կյանքի զգացողություն հաղորդում, բայց նաև սպասումների, ակնկալիքների և ինքնաբուխ պոռթկումների ժամանակ է տալիս, ինչը սեքսը դարձնում է առավել առանձնահատուկ, քան առօրյա:

Հետերոսեքսուալ հարաբերությունների մեջ գտնվող տղամարդկանց և կանանց մոտ կեսը գոհ է այն հաճախականությունից, որով սեռական հարաբերություններ են ունենում իրենց զուգընկերների հետ: Տղամարդկանց մյուս կեսը դժգոհ է այդ հաճախությունից, քանի որ ավելին է ուզում: Միաժամանակ չբավարարվող կանանց թիվը մոտ երկու երրորդ է:

Բավական տարածված է ձեռնաշարժությունը, քանի որ 50 և ավելի տարեկան մարդկանց 63%-ը դրանով է զբաղվում:

Որքա՞ն հաճախ են մարդիկ սեքսով զբաղվում

Ինչպես նշեցինք, միջինում զույգերի մեծ մասը սովորաբար սեռական հարաբերություն ունենում են շաբաթական մեկ անգամ։ Այնուամենայնիվ, երիտասարդ զույգերն ավելի հաճախ են սեքսով զբաղվում, մինչդեռ տարեցները հակված են ավելի քիչ սեռական հարաբերություններ ունենալ: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 20-ն անց մարդիկ տարեկան մոտ 80 անգամ են սեքսով զբաղվում, իսկ 60-ն անցերը՝ տարեկան միջինը 20 անգամ:

Ո՞րն է համարվում նորմալ սեռական կյանք

Նորմալ համարվողի շատ տրբերակներ կան: Ըստ Kinsey ինստիտուտի, մարդիկ ունեն սեռական նախասիրությունների և վարքագծի բազմազան շրջանակ: Կարևորն այն է, որ ներգրավված բոլոր կողմերը չափահաս լինեն և հարգեն միմյանց սահմաններն ու անվտանգությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար
Ինչպես կարող է կրծկալը ազդել առողջության վրա․ մասնագետի բացատրությունը
Ո՞ւմ համար է վտանգավոր հնդկաձավար ուտելը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)