Ինչով կարող են պայմանավորված լինել հաճախակի ի հայտ եկող կապտուկները

Կապտուկների առաջացման հիմնական պատճառը մաշկի տակ գտնվող մանր արյունատար անոթների վնասվածքներն են, ինչը տեղի է ունենում տարբեր տրավմաների հետևանքով։ Նման վնասվածքների դեպքում արյունը կուտակվում է մաշկի տակ, ինչն էլ դառնում է բնորոշ կապտավուն երանգ ունեցող բծի առաջացման պատճառ։

Նման արդյունազեղումների առկայությունը լուրջ նվազվածքներից հետո համարվում է բնական գործընթաց, սակայն լինում են դեպքեր, երբ կապտուկներն ի հայտ են գալիս անգամ չնչին վնասվածքներից հետո կամ նույնիսկ առանց որևէ պատճառի, ինչն էլ դառնում է լուրջ անհանգստության պատճառ։ Այնուամենայնիվ մասնագետները նշում են, որ հաճախակի ի հայտ եկող կապտուկները ոչ միշտ են պայմանավորված լինում առողջական լուրջ խնդիրներով, ուստի անմիջապես խուճապի մատնվելու կարիք չկա։

Medikforum.ru կայքը ներկայացրել է, թե որ դեպքերում են կապտուկները պայմանավորված լինում առողջական խնդիրներով և որ դեպքերում են հուշում ոչ լուրջ խնդիրների մասին։

Չափազանց բարակ մաշկ

Մաշկի բարակությունը կարող է լինել կապտուկների առաջացման հիմնական պատճառներից մեկը։ Այն կարող է պայմանավորված լինել գենետիկ առանձնահատկություններով կամ տարիքի հետ մաշկի պրկության ու առաձգականության համար պատասխանատու կոլագենի կորստով, ինչն էլ դառնում է մաշկի բարակացման պատճառ։

Ուլտրամանուշակագույն ճառագայթներով վնասված մաշկ

Կապտուկների պատճառ կարող են դառնալ անգամ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները։ Բանն այն է, որ այս ճառագայթների ագրեսիվ ազդեցության հետևանքով մաշկը կորցնում է իր առաձգականությունն ու պրկությունը, ինչի հետևանքով կապտուկներն ավելի հաճախ են ի հայտ գալիս և ավելի ակնհայտ են լինում։

Որոշակի դեղորայքի ընդունում

Այնպիսի դեղամիջոցները, ինչպիսին են ասպիրինը, ստերոիդներն ու հակակոագուլյանտները, կարող են դանդաղեցնել արյան մակարդման գործընթացը, ինչի հետևանքով անգամ ամենաչնչին հարվածը կամ վնասվածքը կարող է հանգեցնել արյունատար անոթների վնասվածքների՝ դառնալով կապտուկների առաջացման պատճառ։ Ընդ որում՝ նման դեպքերում կապտուկները սովորականից շատ ավելի երկար են ապաքինվում։

Ծանրության բարձրացում

Կապտուկների առաջացման պատճառ կարող է հանդիսանալ նաև ծանրության բարձրացումը։ Ընդ որում՝ ծանրությունը կարող է չափազանց մեծ չլինել, սակայն հանգեցնել մկանային մանրաթելերում միկրոսկոպիկ վնասվածքների առաջացման, ինչն էլ կդրսևորվի կապտուկների տեսքով։

Ժառանգական նախատրամադրվածություն

Անոթների ընդհանուր վիճակն ու դրանց հատուկ առանձնահատկությունները մարդը ժառանգում է ծնողներից, ուստի հաճախակի ի հայտ եկով կապտուկները ևս կարող են պայմանավորված լինել ժառանգականությամբ։ Եթե ծնողներից որևէ մեկի մաշկին կապտուկները չափազանց հաճախ ու արագ են առաջանում, ապա մեծ է հավանականությունը, որ հետագայում այս խնդրին կարող են բախվել նաև երեխաները, ուստի ժառանգականության գործոնը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։

Որոշակի հիվանդությունների առկայություն

Չափազանց արագ ու հաճախ ի հայտ եկող կապտուկները կարող են պայմանավորված լինել նաև որոշակի հիվանդություններով, այդ թվում նաև բավական լուրջ հիվանդություններով։ Նման ախտաբանությունների շարքին են դասվում արթրիտը, արյան մակարդելիության խանգարումը, լյարդի հիվանդությունները (անգամ լյարդի ցիռոզը) և նույնիսկ արյան քաղցկեղը՝ լեյկոզը։ Սա է պատճառը, որ նախկինում հաճախ ի հայտ եկող կապտուկների խնդրի հետ երբևէ չառընչված մարդը պետք է անհապաղ խորհրդակցի մասնագետի հետ անսպասելի նման խնդրի բախվելու դեպքում։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Մթերքներ՝ գեղեցկության և երիտասարդ մաշկի համար
Վարդի բուժիչ հատկությունները, որի մասին քչերը գիտեն
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Ինչպես մաքրել անոթները
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ինչու՞ են կանայք դավաճանում
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Իսկ դուք կկարողանա՞ք գտնել այս հանելուկների պատասխանները
Մթերքներ՝ գեղեցկության և երիտասարդ մաշկի համար
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան է տվյալ իրավիճակում խախտում կատարում
Վարդի բուժիչ հատկությունները, որի մասին քչերը գիտեն
Թեստ․ Փորձեք մեկ կադրից գուշակել ճանաչված երգիչներին
Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
Գլուխկոտրուկ․ Կկարողանա՞ք գազարների մեջ գտնել մատիտ
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան պետք է առաջինը անցնի խաչմերուկը