2024 թվականի աստղագուշակ՝ միայն կանանց համար

Խոյ

2024 Խոյը կանցկացնի բարեկեցության, անվտանգության և հարմարավետության ներքո։ Խոյերի հրե բնույթը հաջորդ տարվա խորհրդանիշի մեջ պաշտպան և հովանավոր կգտնի։ Նրանց մտածված բոլոր պլաները կյանքի կկոչվեն շատ արագ և հաջող։ 2024 աղետները կշրջանցեն հավակնոտ Խոյերին։ Կարևոր է արտահայտություններ անելիս զգույշ լինել։

Ցուլ

Վիշապը տնարար Ցուլի հետ լեզու կգտնի։ Այս նշանի կանանց գլխապտույտ հաջողություններ չեն սպասում։ Հաջորդ տարվա իրենց ճակատագիրը հետևողականությունն է և կանխատեսելիությունը։ Արմատական փոփոխություններից խորհուրդ է տրվում խուսափել։

Երկվորյակներ

Նրանց երկակի բնույթը և նորույթին ձգտելու ցանկությունները գալիք տարում «պայթուցիկ» նյութի կվերածվեն։ Երկվորյակները հեշտությամբ կփոխեն սանրվածքները, աշխատանքի վայրերը կամ բնակավայրերը։ Իրենք հեշտությամբ կքանդեն ընտանիքները և «միություն» կոչվող բեկորների վրա ակնթարթորեն կկառուցեն նորը։ Սակայն այս բոլոր փոփոխությունները միայն օգտակար կլինեն իրենց։

Խեցգետին

Մելանխոլիկ Խեցգետինների համար հիասթափությունների տարի է սպասվում՝ չիրականացած ծրագրերի պատճառով։ Ջրի աղետը լրջագույն պայքարի մեջ կմղվի Վիշապի հետ։ Ամենաբարձր գագաթնակետերի նվաճումները ավելի լավ է հետաձգել և ամբողջությամբ կենտրոնանալ սեփական ներաշխարհի վրա։ Մեծ ուշադրություն է պետք դարձնել արտաքին տեսքին և առողջությանը։

Առյուծ

Փառահեղ Առյուծներին իսկապես «ոսկե դար» է սպասվում։ Սա կլինի իրենց գերակայության տարին՝ կարիերայի առաջընթաց, հաջողություններ տղամարդկանց մտ, ֆինանսական հաջողություններ։ Այս ամենը հասանելի կլինի կին-Առյուծներին՝ բավական է միայն ընտրել համապատասխան զոհին։ Տարին հաջող կլինի հատկապես գործարար կանանց համար։

Կույս

Գործնական և խելամիտ Կույսերի համար այս տարին կնշանավորվի դրված նպատակի առաջընթացով։ Կույսերը ամուր կանգնած են իրենց ոտքերի վրա և հաջորդ 12 ամիսների փոթորիկներն իրենց չեն խանգարի։ Վիշապի տարին կլինի հաջողակ բոլոր առումներով, հատկապես ֆինանսական։

Կշեռք

Փոփոխական Կշեռքները այս տարին կհիշեն պրոֆեսիոնալ բնագավառի և անձնական կյանքի դժվարություններով։ Կարիերայի առաջընթացը առավելագույն կենտրոնացում և նվիրվածություն կպահանջի, և սա ընտանիքի կողմից թյուրիմացություն, իսկ կոլեգաների կողմից նախանձ կառաջացնի։ Եվ Կշեռքները ստիպված կլինեն ամբողջ տարի հավասարակշռություն փնտրել ընտանիքի և կարիերայի միջև։

Կարիճ

Այս նշանի ջրային բնույթը և բարդ բնավորությունը լուրջ խնդիր կդառնան Կարիճի համար։ Իրենց հաջողությունը Վիշապի տարում ամբողջովին կախված կլինի ուրիշներից։ Նոր օգտակար ծանոթություններ և հարաբերություններ կառուցելու ունակությունը պարզապես անհրաժեշտ կլինեն Կարճներին։

Աղեղնավոր

Ընկերասեր Աղեղնավորները ամբողջ տարին կանցկացնեն՝ պայքարելով իրենց հաշվին հարստանալ ցանկացողների դեմ։ Այս կանանց ֆինանսական հաջողությունները գրավում  են հեռավոր ազգականներին ու ծանոթներին։ Ցանկալի է չբարձրաձայնել հաջողությունները և խուսափել նախանձ առաջացնող թանկարժեք գնումներից։

Այծեղջյուր

Այս նշանի հավակնոտ կանայք հստակ գիտեն, թե ինչ են ուզում և վստահ շարժվում են առաջ։ Այդ պաճառով էլ հաջորդ տարին իրենց հաջողությանն ընդառաջ հերթական քայլը կլինի։ Սակայն, թողնելով հետևում բազմաթիվ վիրավորված կոլեգաներին և նախանձոտ մրցակիցներին, Այծեղջյուրները պետք է մի պահ կանգ առնեն և նայեն շուրջը։

Ջրհոս

Հետաքրքրասեր Ջրհոսների համար տարին իդեալական կլինի սովորելու և նոր մասնագիտական հմտություններ ձեռք բերելու համար։ Սա թույլ կտա նրանց տեսնել աշխարհը մեկ այլ տեսանկյունից և ընտրել առավելագույն հեռանկարային ուղղություն։ Վիշապը տաքարյուն կանանց բազմաթիվ նոր ռոմանտիկ արկածներ կբերի։

Ձկներ

Ձկների համար, որոնք սովոր են հոսքին համաձայն գնալ, տարին կանցնի արագ և աննկատ։ Հաջորդ 12 ամիսների ակտիվ փոփոխությունները չեն անդրադառնա իրենց կյանքի սովորական ընթացքին։ Վտանգավոր ջրերից խուսափելու ունակությունը դրական ազդեցություն կունենա իրենց կյանքի վրա՝ թույլ տալով ամեն բան պահպանել այնտեղ, որտեղ շատերը կոցնում են։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Կանանց հասանելիության վարկանիշն ըստ Կենդանակերպի նշանի
Կենդանակերպի այս տղամարդիկ կարողանում են ակնթարթորեն գրավել կանանց
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Ի՞նչ կենդանի եք դուք՝ ըստ հնդկական հորոսկոպի
Ովքեր են կենդանակերպի ամենակրակոտ կանայք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Քանի՞ քառակուսի կա նկարում․ Ճիշտ պատասխանը տալիս են միայն ամենախելացիները
Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)