Ինչպե՞ս պաշտպանել երիկամները քարերի առաջացումից

Միզաքարային հիվանդության զարգացման հավանականությունը նվազեցնելու համար հարկավոր է սննդակարգում ներառել կալցիումով հարուստ մթերք ու մաքուր ջուր, գրում է Eat This, Not That պորտալը՝ վկայակոչելով սննդաբան Էմի Գուդսոնին։

Մասնագետի կարծիքով՝ կալցիումն ու կալիումը այն երկու հիմնական տարրերն են, որոնք ուղիղ ազդեցություն են ունենում երիկամների առողջության վրա։

Դրանցով օրգանիզմը հագեցնելու և երիկամներում քարերի առաջացումից խուսափելու համար հարկավոր է սննդակարգը հարստացնել կաթնամթերքով։

«Գիտականորեն ապացուցվել է, որ կալիումի ու կալցիումի միաժամանակյա տևական պակասը նպաստում է միզաքարային հիվանդության զարգացմանը։ Այս հանքանյութերի լավագույն աղբյուրներն են կաթնամթերքը, կարտոֆիլը, բանանը, ելակն ու ավոկադոն», – նշել է Գուդսոնը։

Սննդաբանը նաև ընդգծել է, որ երիկամներում քարերի առաջացման վտանգը մեծանում նաև հեղուկի պակասի ու օրգանիզմի ջրազարկման դեպքում։

Ընդ որում՝ նման դեպքերում խնդրի զարգացման հավանականությունը մեծանում է մի քանի անգամ։

Սա է պատճառը, որ երիկամների ճիշտ աշխատանքին նպաստելու համար հարկավոր է հետևել օրվա ընթացքում օգտագործվող ջրի քանակին ու թույլ չտալ, որպեսզի օրգանիզմը ջրազրկվի։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար
Ինչպես կարող է կրծկալը ազդել առողջության վրա․ մասնագետի բացատրությունը
Ո՞ւմ համար է վտանգավոր հնդկաձավար ուտելը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)