Կարելի՞ է արդյոք նվազեցնել բարձր ջերմությունն օղու կամ քացախի միջոցով․ պարզաբանում է մասնագետը

Բարձր ջերմությունը սպիտային լուծույթով, օղիով կամ քացախով նվազեցնելը վաղուց համարվում է այս խնդրի դեմ պայքարի ամենատարածված ժողովրդական միջոցներից մեկը, մինչդեռ մասնագետները դրան կտրականապես դեմ են։ Թերապևտ Իրինա Յարցևան այս մեթոդն առհասարակ համարում է վատագույնը՝ նշելով, որ այն կարող է շատ վատ հետևանքների հանգեցնել։

Մասնագետի խոսքով՝ բարձր ջերմության դեպքում օղին կարող է միայն թունավորել օրգանիզմը։ Ինչպես մանրամասնել է բժիշկը, մարդու մաշկը ներծծում է օղին, ինչը հանգեցնում է ինտոքսիկացիայի ու ջրազրկման։ Նույնը վերաբերում է նաև քացախի գործածությանը։

Ըստ Յարցևայի, մարմինը մի փոքր սառեցնելու և ջերմությունը նվազեցնելու համար մաշկը մաքուր սառը ջրով շփելը բավական կլինի։ Նման դեպքերում որևէ հատուկ հեղուկի կիրառման անհրաժեշտություն չկա։

Չկա նաև անհապաղ հակաբիոտիկներ ընդունելու անհրաժեշտությունը, քանի որ նման դեղամիջոցները ոչ բոլոր դեպքերի համար են նախատեսված։ Հակաբիոտիկները կիրառվում են ինֆեկցիոն գործընթացների զարգացումը կանխելու համար, ուստի բարձր ջերմության ու վիրուսային վարակների դեպքում դրանք անարդյունավետ կլինեն։

Բացի այդ, բարձր ջերմությունը հարկավոր է նվազեցնել միայն ինքնազգացողության խիստ վատթարացման դեպքում։ Եթե նույնիսկ 38°C-ի դեպքում հիվանդի ինքնազգացողությունը համեմատաբար լավ է, ապա ջերմությունը նվազեցնելու անհրաժեշտություն չկա, փոխանցում է doctor.rambler.ru-ն։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Մթերքներ՝ գեղեցկության և երիտասարդ մաշկի համար
Վարդի բուժիչ հատկությունները, որի մասին քչերը գիտեն
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Ինչպես մաքրել անոթները
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Ինչու՞ են կանայք դավաճանում
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Իսկ դուք կկարողանա՞ք գտնել այս հանելուկների պատասխանները
Մթերքներ՝ գեղեցկության և երիտասարդ մաշկի համար
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան է տվյալ իրավիճակում խախտում կատարում
Վարդի բուժիչ հատկությունները, որի մասին քչերը գիտեն
Թեստ․ Փորձեք մեկ կադրից գուշակել ճանաչված երգիչներին
Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
Գլուխկոտրուկ․ Կկարողանա՞ք գազարների մեջ գտնել մատիտ
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան պետք է առաջինը անցնի խաչմերուկը