Առողջական ինչ խնդիրների մասին կարող է հուշել մեզի գույնի փոփոխությունը

Մեզը նյութափոխանակության արգասիքներից մեկն է և կարող է շատ բան պատմել մարդու առողջական վիճակի մասին, սակայն մարդիկ հազվադեպ են ուշադրություն դարձնում դրան, ինչի հետևանքով էլ առողջական որոշակի խնդիրները չեն նկատում ժամանակին։

Բժիշկ-սննդաբան Զարիետ Օրակովան բացատրել է, թե ինչ ախտաբանական գործընթացների ու հիվանդությունների մասին կարող է հուշել մեզի գույնի փոփոխությունը։

Ինչպես գրել է մասնագետն իր ինստագրամյան էջում, մեզի գույնի փոփոխությունը կախված է լինում դրանում քիմիական միացությունների ու գունանյութերի մակարդակից։ Որպես կանոն առողջ մարդու մեզն ունենում բաց դեղնավուն երանգ, սակայն որոշակի խնդիրների դեպքում այն կարող է փոխել իր գույնը։ Ընդ որում՝ փոփոխության պատճառ կարող է լինել ինչպես անվնաս որևէ գործոն, այդ թվում՝ ջրի գործածությունը, այնպես էլ վտանգավոր խանգարումները։

«Բաց դեղնավուն կամ փափանցիկ մեզը խոսում է օրգանիզմի բավական խոնավեցված լինելու մասին, մինչդեռ մուգ դեղին կամ ոսկեգույն մեզը հուշում է ավելի շատ ջուր խմելու անհրաժեշտության մասին», – նշում է սննդաբանը՝ հավելելով, որ որոշ դեպքերում մեզի գույնի փոփոխությունը կարող է պայմանավորված լինել նաև վտանգավոր հիվանդություններով, ուստի այն չի կարելի անտեսել։

Առողջական ինչ խնդիրներով կարող է պայմանավորված լինել մեզի գույնի փոփոխությունը

Մեզի կարմիր գույն

Մեզը կարմիր երանգ է ստանում, եթե դրանում են հայտնվում թարմ, որևէ փոփոխության չենթարկված էրիթրոցիտներ։ Սա կարող է տեղի ունենալ երիկամների, միզուկի, միազապարկի կամ միզազատական համակարգի այլ օրգանի վնասվածքի հետևանքով, ուստի հարկավոր է շատ զգոն լինել ու անհապաղ բուժզննում անցնել։

Շագանակագույն մեզ

Նման գույնն արդեն հուշում է մեզի մեջ փոփոխության ենթարկված էրիթրոցիտների ի հայտ գալու մասին, ինչը պայմանավորված է լինում կծիկների մեմբրանի վնասվածքով։ Շատ հաճախ նման վնասվածքի պատճառ է դառնում գլոմերուլոնեֆրիտը։

Թափանցիկ մեզ

Այս խանգարումը կարող է հուշել երիկամների կոնտենտրացիոն գործառույթների խանգարման մասին, իսկ այս խանգարումը հանդիպում է շաքարային դիաբետի ու երիկամային անբավարարության դեպքում։

Կաթնագույն մեզ

Սա կարող է շատ վտանագավոր ախտանշան լինել ու հուշել երիկամների աբսցեսի կամ պիելոնեֆրիտի մասին։ Ինչպես նշում է մասնագետը, պղտոր մեզը հուշում է անհապաղ մեզի անալիզ հանձնելու և դրա նստվածքը հետազոտելու անհրաժեշտության մասին։

Միևնույն ժամանակ սննդաբանը նախազգուշացնում է, որ մեզի գույնը կարող է փոխվել նաև որոշակի դեղորայքի ընդունման դեպքում, ուստի խուճապի մատնվելու կարիք չկա։ Այս դեպքում գույնը պայմանավորված է լինում դեղամիջոցի յուրացման հետևանքով օրգանիզմում հայտնված տարրերի՝ երիկամների կոզմից վերամշակվելու գործընթացով։ Օրինակ՝ ասպիրինի մեծ չափաբաժինը կարող է հանգեցնել մեզի վարդագույն երանգի, մինչդեռ ամիդոպիրին ու ռիֆամպիցին դեղորայքի գործածությունը կարող է դառնալ կարմիր մեզի պատճառ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար
Ինչպես կարող է կրծկալը ազդել առողջության վրա․ մասնագետի բացատրությունը
Ո՞ւմ համար է վտանգավոր հնդկաձավար ուտելը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)