Փորկապությունն ամենատարածված ու տհաճ խնդիրներից մեկն է, ուստի zNews-ը ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երեք բնական դեղամիջոց, որոնք կօգնեն կարգավորել աղիների աշխատանքն ու ազատվել փորկապությունից:

Այս բնական միջոցները չեն պարունակում վնասակար քիմիական բաղադրիչներ, ուստի ի տարբերություն դեղամիջոցների չեն առաջացնում կողմնակի բարդություններ:
- Խառնել գազարի հյութն ու ճակնդեղի հյութը 1:1 հարաբերակցությամբ, ավելացնել 1 թեյի գդալ թթվասեր ու լավ խառնել: Այս խառնուրդը հարկավոր է խմել ամեն օր:
- 2 ճաշի գդալ ցորենի թեփին (отруби) ավելացնել մի բաժակ եռման ջուր, թողնել թրմվի, իսկ երբ ջուրը ներծծվի պարզապես ուտել ստացված մածուցիկ զանգվածը: Ստացված խառնուրդը ցանկալի է ուտել դատարկ ստամոքսին կամ ուտելուց առաջ:
- 1 թեյի գդալ սենային ավելացնել մի բաժակ եռման ջուր, 45 րոպե թրմել, այնուհետև քամել ու խմել ստացված թուրմն օրական 3 անգամ երեքական ճաշի գդալ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ
