Խոլեստերինն իջեցնող 10 օգտակար մթերք

Խոլեստերինն անհրաժեշտ է օրգանիզմին՝ մի շարք կենսաքիմիական գործընթացներ իրագործելու համար:

Մյուս կողմից՝ խոլեստերինի բարձր մակարդակը կարող է վնասակար լինել և հանգեցնել մի քանի խախտումների և հիվանդությունների:

Խոլեստերինի բարձր մակարդակը, ինչպես ծխելը, ճարպակալությունը, շաքարախտը, արյան բարձր ճնշումը և նստակյաց կյանքը, կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների:

Ձեզ ենք ներկայացնում մի քանի մթերքներ, որոնք ազդում են բարձր խոլեստերինի մակարդակի վրա:

Ծաղկակաղամբ

Հակաբորբոքային միջոց, օրգանիզմում նվազեցնում է տրիգլիցերիդներն ու խոլեստերինը, կարգավորում է արյան ճնշումը:

Ընկույզ – Հակաբորբոքային միջոց, բարձրացնում է դրական խոլեստերինը: Այն ընկուզեղենի միակ տեսակն է, որը զգալի քանակությամբ ալֆալինոլեն թթուներ և օմեգա-3 ճարպաթթու է պարունակում, որի շնորհիվ իջեցնում է օրգանիզմի վատ խոլեստերինն ու բարձրացնում դրական խոլեստերինը:

Խաղող

Կարմիր և մանուշակագույն խաղողը նվազեցնում է արյան գնդիկների առաջացման հավանականությունն ու իջեցնում բացասական խոլեստերինը: Այն նաև հարուստ է սրտանոթային առողջության համար օգտակար հակաօքսիդանտներով՝ այդ թվում ռեսվերատոլով ու Ֆլավոնոիդներով:

Շոկոլադ

 Դառը շոկոլադը ֆլավոնոիդ հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք կանխում են թրոմբոցիտների միմյանց կպչելն ու սրտանոթների խցանումները: Շոկոլադը բարձրացնում է դրական խոլեստերինն ու կանխում բացասական խոլեստերինի օքսիդացումը:

Կարմիր պղպեղ

Կարմիր պղպեղը հարուստ է բացասական խոլեստերինը նվազեցնող մանրաթելերով ու սրտի համար առողջարար հակաօքսիդանտ վիտամին A-ով ու C-ով:

Կանաչ կամ սև թեյ

Հետազոտությունները ցույց են տվել, որ թեյը հանգստացնում է արյան անոթներն ու կանխարգելում արյան գնդիկների առաջացումը: Թեյը հարուստ է ֆլավոնոիդ հակաօքսիդանտով, որը նվազեցնում է արյան վատ խոլեստերինը:

Ձուկ

Օմեգա-3-ով ամենահարուստ այս սննդամթերքը բարձրացնում է դրական խոլեստերինն ու նվազեցնում բացասական խոլեստերինը:

Սխտոր

Սխտորը հարուստ է ալիցինով, որը հանգստացնում է արյան անոթները, լավացնում արյան շրջանառությունն ու նվազեցնում սրտի ճնշումը:

Թուզ

 Թուզը նվազեցնում է բացասական խոլեստերինն ու արյան ճնշումը, քանի որ այն չափազանց հարուստ է մանրաթելերով:

Նուռ

Պունիկալագիններ կոչվող նյութը, որը կարելի է գտնել միայն նռան մեջ իջեցնում է բացասական խոլեստերինը, արյան բարձր ճնշումը, ինչպես նաև  կանխում արյունատար անոթների կարծրացումը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Սննդամթերքի տեսակներ, որոնցից պետք է զերծ մնալ երեկոյան ժամերին
Գլխացավի տեսակներ, որոնց դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի
Ինչպես մաքրել և վերականգնել լյարդի ճիշտ ֆունկցիան
Ո՞րն է կարագի և մարգարինի միջև տարբերությունը
Մոռացեք ցելյուլիտի մասին․ բնական միջոց
Կեսարյան հատում. 5 առասպել, որոնց պետք է դադարել հավատալ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Մանկական հանելուկներ, որոնց վրա նաև մեծերն են գլուխ ջարդում
Ինչու են շատ կանայք գերադասում մնալ միայնակ
Սննդամթերքի տեսակներ, որոնցից պետք է զերծ մնալ երեկոյան ժամերին
7 կոպիտ սխալներ, որոնցից պետք է խուսափել ինտիմ մերձեցումից հետո
Քաղցկեղի ամենատարածված տեսակները կանանց մոտ
Ապացուցեք, որ չեք մոռացել այն ամենը, ինչ սովորել եք դպրոցում
Գլխացավի տեսակներ, որոնց դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի
ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Ինչպես լավացնել սերմնահեղուկի որակը չորս անգամ