Քաղցկեղի որ տեսակն է առավել հաճախ ախտորոշվում տղամարդկանց մոտ

Շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց մոտ քաղցկեղի ամենատարածված տեսակն է:

Տարեկան աշխարհում այս հիվանդությունն ախտորոշվում է մոտ 1,6 միլիոն տղամարդու մոտ։

Այս մասին gazeta.ru-ի հետ զրույցում ասել է ուռուցքաբան Պավել Կոպոսովը՝ ընդգծելով, որ հիվանդությունը հիմնականում հանդիպում է 50 տարեկանից բարձր տղամարդկանց մոտ։

«Շագանակագեղձի քաղցկեղի զարգացմանը նպաստող ռիսկային գործոնների թվում ամենաշատ ուսումնասիրվածներն են՝ տարիքը, ռասայական պատկանելությունը և ընտանիքի անդամների շրջանում շագանակագեղձի քաղցկեղի դեպքերի առկայությունը», – նշել է Կոպոսովը:

Նրա խոսքով՝ առանձնահատուկ ուշադրություն է հարկավոր դարձնել ընտանեկան անամնեզին։

Ընդ որում՝ ոչ միայն ընտանիքի արական սեռի ներկայացուցիչների անամնեզին, այլև իգական։

Բանն այն է, որ եթե մոր մոտ առկա է եղել կրծքագեղձի քաղցկեղ, ապա նրա որդիների մոտ շագանակագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունն ավելի բարձր է լինում։

Ուռուցքաբանը նաև հավելել է, որ շագանակագեղձի քաղցկեղի կանխարգելման համար 50 տարեկանից բարձր տղամարդիկ պետք է տարեկան առնվազն մեկ անգամ արյան հետազոտություն անցնեն PSA-ի՝ շագանակագեղձի սպեցիֆիկ հակագենի մակարդակն ստուգելու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար
Ինչպես կարող է կրծկալը ազդել առողջության վրա․ մասնագետի բացատրությունը
Ո՞ւմ համար է վտանգավոր հնդկաձավար ուտելը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)