7 բան, որ կործանում է լյարդը

Լյարդը մարդու ամենակարևոր օրգաններից մեկն է, որը մասնակցում է օրգանիզմում ընթացող մի շարք կարևոր գործընթացներին։

Այն վերահսկում է հորմոնալ բալանսը, կարգավորում է սպիտակուցների, ճարպերի ու շաքարի փոխանակությունը, ինչպես նաև կուտակում է վիտամինները, արտադրում է կենսական նշանակություն ունեցող սպիտակուցներ, զտում է արյունն ու դուրս է բերում վնասակար տոքսիններն օրգանիզմից։

Սա է պատճառը, որ դրա աշխատանքի խանգարումը բացասաբար է անդրադառնում ամբողջ օրգանիզմի վրա և կարող է բավական տհաճ դրսևորումներ ունենալ ու հանգեցնել մի շարք խանգարումների զարգացման։

Լյարդը յուրահատուկ օրգան է, որն ունակ է ինքնուրույն վերականգնվել անգամ շատ լուրջ վնասվածքների դեպքում, սակայն երբեմն անգամ այս օրգանը կարող է լրջորեն տուժել որոշակի վնասակար գործոնների ազդեցության հետևանքով։ Մասնագետները ներկայացրել են այն հիմնական գործոնները, որոնք կարող են հանգեցնել օրգանիզմի դետոքսիկացիայի համար պատասխանատու գլխավոր օրգանի վիճակի լուրջ վատթարացման ու մի շարք վտանգավոր հիվանդությունների զարգացման՝ լրջորեն վտանգելով առողջությունն ու կյանքը։

Ալկոհոլի գործածություն

Բոլորին էլ հայտնի է, որ ալկոհոլային ըմպելիքները վնասակար ազդեցություն են ունենում լյարդի վրա, ուստի զարմանալի չէ, ոև մասնագետները հորդորում են անհապաղ բացառել դրանք սննդակարգից։ Այնուամենայնիվ ոչ բոլորն են հրաժարվում ոգելից խմիչքներից՝ շարունակելով լուրջ վնաս հասցնել օրգանին ու բարձրացնելով վտանգավոր հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Ինչպես նախազգուշացնում են մասնագետները, ալկոհոլի չարաշահումը հանգեցնում է լյարդի հյուսվածքների սպիացման, իսկ այս գործընթացի վերջին փուլն է դառնում լյարդի ցիռոզը՝ այս օրգանի ամենավտանգավոր ու մահաբեր հիվանդություններից մեկը, ուստի նման վտանգավոր հետևանքներից խուսափելու համար հարկավոր է բացառել կամ խիստ սահմանափակել ալկոհոլը։

Աերոզոլային ցողացիրներ

Լյարդը զտում է ոչ միայն մարդու օգտագործած ըմպելիքները, այլև տարատեսակ քիմիական տարրերի հոտերը, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել աերոզոլային ցողացիրներ օգտագործելու դեպքում։ Մայո կլինիկայի մասնագետների խոսքով՝ միջատների դեմ նախատեսված հատուկ միջոցների, ներկերի, հակասնկային միջոցների և տոքսիկ քիմիական տարրեր պարունակող նմանատիպ այլ միջոցների գործածության դեպքում հարկավոր է անպայման պաշտպանիչ դիմակ կրել ու հնարավորինս լավ օդափոխել տարածքը՝ վտանգավոր քիմիական տարրերի ներթափանցումն օրգանիզմ առավելագույնս կանխելու համար։

Մթերքում առկա թունաքիմիկատներ

Չնայած, որ լյարդը պատասխանատու է արյունը տարատեսակ վնասակար տոքսիկ նյութերից մաքրելու համար, այնուամենայնիվ մեծ քանակությամբ տոքսինների ազդեցությունը կարող է բացասաբար անդրադառնալ նաև այս օրգանի համար։ Ինչպես նշել է Ջոնս Հոփքինսի համալսարանի սննդաբան Լինդա Մաքինթայրը, լյարդի առողջությունը պահպանելու համար հարկավոր է անպայման ուշադրություն դարձնել կենցաղային քիմիայի բաղադրությանն ու անպայման լավ լվանալ մրգերն ու բանջարեղենը դրանց վրա պարունակվող թունաքիմիկատներից ազատվելու համար։

Հեպատիտ С

Հեպատիտ С-ի վիրուսը, որով վարակումը տեղի է ունենում արյան միջոցով, կարող է լրջորեն վնասել լյարդը։ Նման խնդիրներից խուսափելու համար փորձագետները խորհուրդ են տալիս բոլոր մեծահասակներին կանոնավոր բուժզննում անցնել այս վտանգավոր հիվանդությունը բացառելու կամ ժամանակին հայտնաբերելու և անհրաժեշտ միջոցները ձեռնարկելու համար։

Դաջվածքներ կամ փիրսինգներ

Դաջվածքները կամ փիրսինգներն անելու գործընթացի ժամանակ կիրառվող ասեղներն ու այլ պարագաները բարձրացնում են խաչաձև վարակման ու վտանգավոր հիվանդությունների փոխանվման հավանականությունը։ Եթե սարքերը նոր չեն, չեն ախտահանվել ինչպես հարկն է կամ չեն պահվել անհրաժեշտ հիգիենիկ պայմանները, ապա չի բացառվում արյան միջոցով մի շարք վտանգավոր հիվանդությունների, այդ թվում՝ լյարդը վնասող ու լյարդի քաղցկեղի զարգացմանը նպաստով հեպատիտ B-ի և հեպատիտ C-ի, ինչպես նաև ՄԻԱՎ-ի, տուբերկուլոզի և փայտացման փոխանցման հավանականությունը։

Սխալ սննդակարգ

Առողջարար մթերքով հարուստ ու բալանսավորված սննդակարգը զգալիորեն բարելավում է լյարդի առողջությունը, մինչդեռ մեծ քանակությամբ տապակած կամ յուղոտ մթերքի գործածությունն ու աղի չարաշահումը հակառակ ազդեցությունն են ունենում։ Սա է պատճառը, որ լյարդի առողջությունը պահպանելու համար պետք է անպայնան կարգավորել սննդակարգը։

Նստակյաց կենսակերպ

Հետազոտությունները ցույց են տվել, որ ակտիվ կենսակերպն ու մարզումները նվազեցնում են ստեատոզի մակարդակն ու լյարդի կաշկանդվածությունը ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության դեպքում։ Դրական արդյունքի հասնելու համար մասնագետները խորհուրդ են տալիս ակտիվ մարզումներին տրամադրել շաբաթական առնվազն 150 րոպե։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում բերանում տհաճ հոտի զգացումը
Սննդամթերքի տեսակներ, որոնցից պետք է զերծ մնալ երեկոյան ժամերին
Գլխացավի տեսակներ, որոնց դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի
Ինչպես մաքրել և վերականգնել լյարդի ճիշտ ֆունկցիան
Ո՞րն է կարագի և մարգարինի միջև տարբերությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Քանի՞ քառակուսի կա նկարում․ Ճիշտ պատասխանը տալիս են միայն ամենախելացիները
Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)