Քաղցկեղի մասին հուշող հիմնական ախտանշանները

Քաղցկեղն ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է, և դրա բարեհաջող բուժման հիմնական նախապայմաններից մեկը հիվանդության վաղ հայտնաբերումն ու բուժումը զարգացման վաղ փուլերում սկսելն է։

Այս հիվանդության վաղ ախտորոշման համար հարկավոր է զգոն լինել ու չանտեսել դրա մասին հուշող ախտանշանները, սակայն շատ հաճախ մարդիկ վերագրում են դրանք այլ հիվանդություններին, ինչն էլ հանգեցնում է քաղցկեղի հետագա զարգացման ու բուժման անարդյունավետության։

Նման խնդիրներից խուսափելու համար Ամերիկյան ուռուցքաբանական ընկերակցության մասնագետները ներկայացրել են քաղցկեղի վաղ փուլերի մասին հուշող հիմնական ախտանշանները։

Առաջին հերթին մասնագետները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել մաշկի վիճակին ու անհապաղ դիմել բժշկին, եթե նկատվում են.

  • մաշկի գույնի մգացում (հիպերպիգմենտացիա)
  • մաշկի դեղնավուն երանգ,
  • էրիթեմաներ (որոշակի հատվածների ինտենսիվ կարմրություն),
  • ատիպիկ քոր,
  • մազերի կտրուկ աճ։

Մասնագետների խոսքով` նման արտասովոր փոփոխությունները կարող են հուշել քաղցկեղի զարգացման վաղ փուլերի մասին, ուստի դրանք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։

Բացի այդ, քաղցկեղի զարգացման վաղ փուլերի մասին կարող են հուշել նաև անսովոր հոգնածությունն ու հաճախակի անհանգստացնող տենդը, որոնց առկայության դեպքում հարկավոր է հնարավորինս շուտ բուժզննում անցնել

Այս վտանգավոր հիվանդության առաջին ախտանշաններից կարող է լինել նաև քաշի անբացատրելի նվազումը։ Եթե առանց որևէ ջանք գործադրելու քաշը նվազում է ավելի քան 5 կիլոգրամով, ապա անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկին ու բուժզննում անցնել։

Նշված ախտանշանները ոչ միշտ են պայմանավորված լինում քաղցկեղով, ուստի խուճապի մատնվելու կարիք չկա, սակայն դրանց առկայությունն այնուամենայնիվ հուշում է անհապաղ մասնագետին դիմելու և բուժզննում անցնելու անհրաժեշտության մասին, քանի որ օրգանիզմում տեղի ունեցող ցանկացած ախտաբանական փոփոխություն միշտ իր պատճառն է ունենում։

Վերոնշյալ ախտանշաններից մեկի կամ մի քանիսի առկայության դեպքում հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ և բուժզննում անցնել խնդրի պատճառը պարզելու և անհրաժեշտության դեպքում բուժումն սկսելու համար։

Հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ դա կարող է շատ վտանգավոր լինել և էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը։ Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում բերանում տհաճ հոտի զգացումը
Սննդամթերքի տեսակներ, որոնցից պետք է զերծ մնալ երեկոյան ժամերին
Գլխացավի տեսակներ, որոնց դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի
Ինչպես մաքրել և վերականգնել լյարդի ճիշտ ֆունկցիան
Ո՞րն է կարագի և մարգարինի միջև տարբերությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Քանի՞ քառակուսի կա նկարում․ Ճիշտ պատասխանը տալիս են միայն ամենախելացիները
Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)