Որոնք են տեստոստերոնի դեֆիցիտի հիմնական ախտանիշները

Տեստոստերոնը կարևոր է մկանային զանգված կառուցելու, սեռական ցանկությունը մեծացնելու, ոսկրային զանգվածը պահպանելու և մարմնի այլ գործառույթների համար, բայց պատահում է, որ դրա մակարդակը զգալիորեն նվազում է, ինչը ազդում է տղամարդկանց առողջության վրա, ասել են ուրոլոգ Դարշան Պատելը և նրա գործընկերները։

Men’s Health-ի հետ զրույցում բժիշկները թվարկել են այս հորմոնի պակասի հիմնական ախտանիշները:

Պատելի խոսքով՝ 20-30 տարեկանում տեստոստերոնի անբավարարությունը համարվում է հիվանդություն՝ ի տարբերություն այս հորմոնի մակարդակի տարիքային անկման։ Տեստոստերոնի պակասը տարբեր կերպ է ազդում մարդկանց վրա, ասել է բժիշկը։ Տղամարդկանց մեծամասնությունը զգում է ոչ բոլոր, այլ միայն որոշ ախտանիշներ, որոնցից ամենագլխավորը բժիշկն անվանել է լիբիդոյի նվազումը։

Էրեկտիլ դիսֆունկցիան կարող է լինել նաև բազմաթիվ քրոնիկ հիվանդությունների նշան, ինչպիսիք են՝ սրտի հիվանդությունը, գիրությունը և շաքարախտը

Տեստոստերոնի ցածր մակարդակի ախտանիշ է նաև մկանների ծավալի նվազումը, հայտարարել է ուրոլոգ Ֆիլիպ Վերտմանը: Նրա խոսքով՝ եթե օրգանիզմում հորմոնը բավարար է, ապա օրգանիզմը մկանային զանգված է ստեղծում։ Բայց եթե տեստոստերոնի մակարդակը նվազում է, մկանային հյուսվածքը քայքայվում է, բացատրել է բժիշկը:

Տեստոստերոնի պակասի պատճառով ձեր տրամադրությունը կարող է վատանալ, շարունակել է ուրոլոգ-վիրաբույժ Ադամ Ռամինը: Ավելին, նա նշել է, որ դեպրեսիան կամ անհանգստությունը ստեղծում են արատավոր շրջան. դեպրեսիան կարող է ճնշել տեստոստերոն արտադրելու ունակությունը՝ խորացնելով խնդիրը: Բացի այդ, տեստոստերոնն ազդում է նաեւ ոսկորների առողջության վրա, ըստ shantnews-ի՝ նշել է ուրոլոգը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում բերանում տհաճ հոտի զգացումը
Սննդամթերքի տեսակներ, որոնցից պետք է զերծ մնալ երեկոյան ժամերին
Գլխացավի տեսակներ, որոնց դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի
Ինչպես մաքրել և վերականգնել լյարդի ճիշտ ֆունկցիան
Ո՞րն է կարագի և մարգարինի միջև տարբերությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Քանի՞ քառակուսի կա նկարում․ Ճիշտ պատասխանը տալիս են միայն ամենախելացիները
Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)