Երկվորյակներ
Կենդանակերպի այս նշանի տղամարդ ներկայացուցիչներն էմոցիոնալ են, ժպտադեմ, հումորի հրաշալի զգացում ունեն:
Սիրում են և կարողանում են շփվել: Լավ բանախոսներ են, հոգեբաններ:
Երկվորյակները կարողանում են հաճոյախոսություններ անել, բարձրացնել կնոջ տրամադրությունն ու տեղին նվեր ընտրել:
Բացի այդ՝ նրանք նաև կարողանում են հասարակության շրջանում ճիշտ վարքագիծ դրսևորել:
Հենց այս հատկությունների շնորհիվ նրանք անկրկնելի են դառնում:

Առյուծ
Իշխող Առյուծները նաև ռոմանտիկ են, սիրում են խաղալ:
Այս համադրությունը գրավում է կանանց:
Կենդանակերպի այս նշանի տղամարդ ներկայացուցիչները սովորաբար անսահման ինքնավստահ են, հոգ են տանում մարդկանց մասին, ովքեր իրենց կողքին են:
Առյուծների սիրելին իրեն միշտ պաշտպանված է զգում: Հնարավոր չէ ձանձրանալ այսպիսի տղամարդու կողքին:
Կշեռք
Գրեթե յուրաքանչյուր կին հավասարակշռություն է սիրում:
Տղամարդ Կշեռքներն առանձնանում են հավասարակշռվածությամբ, պահպանողական հայացքներով, կայունությամբ:
Նրանք սկանդալային բնավորություն չունեն, ինչը նշանակում է, որ Կշեռքների կողքին կարող եք ձեզ հարմար ու անվտանգ զգալ:
Նրանք կարողանում են սիրելիին անհոգության զգացում պարգևել:
Կենդանակեպի այս ոչ պայթյունավտանգ ներկայացուցիչները դուր են գալիս կանանց:

Այծեղջյուր
Գեղեցիկ են, կամակոր, միայնակ:
Նրանց հայացքը կարող է շփոթեցնել նույնիսկ ամենաամբարտավան կնոջը:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները նաև ֆինանսապես ապահովված են՝ շնորհիվ իրենց աշխատասիրության:
Կանայք հիանում են նրանցով՝ խանգարելով աշխատել, ինչն Այծեղջյուրներն աշխարհում ամենաշատն են սիրում:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

