Խալի վնասվածքի դեպքում առաջին հերթին հարկավոր է մշակել այն ջրային հիմքով ցանկացած հակասեպտիկով և փակել բժշկական սպեղանիով։ Այս մասին Gazeta.ru-ի հետ զրույցում ասել է մաշկաբան Դարիա Սմիրնովան՝ նշելով, որ նման միջոցներն անհրաժեշտ են խալի հետագա վնասումից կամ պոկվելուց խուսափելու համար։
Այս պրոցեդուրաներից հետո հարկավոր է անպայման արտահերթ այցելել մաշկաբանին ու հետազոտվել։
«Ընդունելության ժամանակ բժիշկը ինչպես տեսողական, այնպես էլ դերմատոսկոպիկ զննման միջոցով կգնահատի խալի բնույթը, և կորոշի՝ կա արդյոք խալի բարորակությունը պարզելու համար բիոպսիա վերցնելու կարիք», – նշել է Սմիրնովան:

Նա նաև հիշեցրել է, որ չարոչակացման վտանգից խուսափելու համար հարկավոր է ամեն տարի բուժզննում անցնել մաշկաբանի մոտ։ Այդ կերպ հնարավոր կլինի զարգացման վաղ փուլերում հայտնաբերել մաշկի քաղցկեղի վտանգավոր տեսակներից մեկը՝ մելանոման ու կանխել խորացումը։
Մասնագետը նաև նախազգուշացրել է, որ ոչ մի դեպքում չի կարելի ինքնուրույն պոկել կամ վնասել մաշկին ի հայտ եկած նորագոյացությունները, քանի որ այդ դեպքում բարձրանում է վարակի ներթափանցման վտանգը։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

