La dolce vita. ապրելակերպի 10 կանոն, որ կարելի է սովորել իտալացիներից

Իտալացիներն աչքի են ընկնում իրենց վարպետությամբ տարբեր արվեստներում` գեղեցիկ կյանքի, հարմարվողականության, ներկա պահով ապրելու և այն վայելելու արվեստում:

Իտալացիներին գեղեցիկ ապրել օգնում է նրանց վերաբերմունքը բազմաթիվ հարցերին, ինչն էլ կյանքը իտալացիների համար վերածում է la dolce vita-ի` «քաղցր կյանքի»:

zNews-ը ներկայացնում է կենսակերպի 10 «արվեստ», որոնք կարելի է սովորել իտալացիներից:

1. Ուտելիքը հաճույք է, սննդի ընդունումը` ծիսակարգ:

Իտալացիներն ապրում են ըստ ժամանակացույցի: Անհավանական է թվում, բայց այդպես է, սակայն ժամանակացույցը յուրահատուկ է. առավոտյան՝ սուրճ թխվածքով, կեսօրին` լանչ ընտանիքի հետ, հանգիստ` 17-19:30, երեկոյան ընթրիք` 20-21:00:

2. Շփումը հասարակական կյանքի շարժիչ ուժն է, դա արվեստ է:

Իտալացիները հանգիստ կարող են զրուցել գրեթե անծանոթ մարդու հետ, և զրուցել ոչ թե եղանակի մասին, այլ այն ամենից, ինչ կարող է հետաքրքիր լինել:

3. Կյանքը ինչ-որ բանի հետապնդում չէ: Կյանքը պարզապես նշանակում է ապրել` այստեղ և հիմա:

Կանգ առ, շունշ քաշիր, նայիր շուրջդ, նկատիր, որ շուրջբոլորդ կյանքն է անցնում: Շատ դժվար է կանգ առնել անդադար վազքից և հանգիստ վայելել մեկ բաժակ սուրճն անգամ: Անընդհատ մտածում ենք, որ չենք հասցնի այս կամ այն գործը, ժամանակին չենք հասնի այս կամ այն վայրը:

Իտալացիներն ապրում են այն զգացումով, որ ամեն ինչ կհասցնեն, և դա նվազեցնում է լարվածության մակարդակը:

4. Կյանքի որակն առաջնահերթ խնդիր է:

Պարադոսք. որքան կյանքն ավելի որակյալ է, բնավ էլ պետք չէ ավելի շատ գումար աշխատել այդ ամենը պահելու համար: Ընդհակառակը` վազելով ավելի մեծ գումարներ վաստակելու ետևից, մենք նվազեցնում ենք կյաքի որակը: Իտալացիների համար սկզբունք է` չապրել աշխատելու համար, այլ աշխատել՝ ապրել հասցնելու համար և լավ ապրելու համար:

5. Ներողամիտ լինել ինքդ քո հանդեպ, դա կյանքի փիլիսոփայությունն է:

Իտալիան լի է գայթակղություններով` համեղ սուրճ և աղանդեր ամեն քայլափոխի, համեղ պաղպաղակ, գինի և գեղեցիկ ինտերիերով խանութներ, որտեղից անհնար է հեռանալ՝ առանց գնումների: Իտալացիներն իրենց չեն մերժում փոքրիկ հաճույքներում, և այդպես՝ ամեն օր:

6. Ժամանակ անցկացնել ընտանիքի հետ, ընտանիքն ամրոց է:

Երբ վերջանա գումարը, կմոռացվեն բոլոր ձեռքբերումները, կցրվեն ընկերները, միակը, որ կմնա, ընտանիքն է: Իտալիային բնորոշ քաղաքական և տնտեսական անկայունության պարագայում ընտանիքը մնում է միակ վայրը, որտեղ քեզ միշտ կընդունեն և չեն դավաճանի:

7. Երեխաների հետ գնալ ամենուր:

Իտալիայում ամենուր թույլատրվում է երեխաների հետ մուտքը, իհարկե, խոսքը պաշտոնական հանդիպումների մասին չէ: Իտալիայում երեխաներին տեսնել ուրախ են ամեն տեղ: Երեխաների հետ կարելի է այցելել գեղեցկության սրահ, ռեստորան, խանութներ, ուր անմիջապես հատուկ սեղան կհատկացնեն երեխաներին:

8. Առողջ ապրելակերպ. սա անհատների ընտրությունը չէ, այլ կյանքի ոճն է:

Ահա, թե ինչու մակարոնեղենն ու պիցցան չեն ազդում նրանց կազմվածքի վրա: Միջին վիճակագրական իտալացին տարեկան ուտում է 26 կգ պաստա և կրում է М չափսի հագուստ: Հետաքրքրական է, որ դժվար է հանդիպել դիետա պահող իտալացու: Իտալացու առողջ ապրելակերպի երկրորդ կանոնը ոտքով կամ հեծանիվով շրջելն է: Մեքենան միայն աշխատանքի կամ մեծածավալ գնումների գնալու համար է:

9. Հագուստը գեղեցկացնում է մարդուն, դա հաղորդակցվելու միջոց է:

Իտալացիները շատ են մտահոգվում, թե ինչ տպավորություն կգործեն շրջապատի վրա: Հաճելի է փողոցում տեսնել գեղեցիկ հագնված մարդկանց: Իտալացիները ունեն հատուկ հագուստ ցանկացած առիթի համար` զբոսանքի, գնումների կամ ընկերների հետ հանդիպման երբեք չեն գնա միևնույն հագուստով:

10. Լավ վարվելակարգը կյանքն ավելի հաճելի է դարձնում:

Իտալիայում լավ վարվելակարգը փոխում է ամեն ինչ շուրջբոլորը: Ուր էլ որ մտնեք, միշտ ժպտացեք և ողջունեք մարդկանց: Երբ մտնում ես որևէ խանութ, այնտեղ քեզ բարևում է յուրաքանչյուր աշխատակից` գանձապահը, վաճառողը կամ անկյունում որևէ իր դասավորողը: Եթե ձեզ հրել են, առաջինը ներողություն խնդրեք, և միջադեպը կվերածվի հաճոյախոսությունների փոխանակման:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Տղամարդու բնավորությունը` ըստ նրա սեռական նախասիրությունների
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ
Ընդամենը մեկ հատկանիշ, որը միանգամից մատնում է ներսից փչացած մարդուն
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները