5 խորհուրդ, որպեսզի աղջիկները վազեն Ձեր հետևից

1. Օգտագործեք «հակադարձ մոտեցումը»

«Հակադարձ մոտեցումն» այն է, երբ Դուք ամեն բան ասում եւ անում եք հակառակը, քան սովորաբար, երբ ուզում եք գրավել աղջկան։ Սակայն նման մոտեցումը ենթադրում է, որ կինն արդեն ճանաչում է եւ վստահում Ձեզ։ Ձեր նպատակն է չփորձել հաճելի եւ լավը լինել։ Ինչպե՞ս դա անել։

Միջոցներից մեկը սարկազմով լի մեկնաբանություններն են, որոնք հակասում են նրանց, ինչ ուզում է լսել աղջիկը։ Կամ նրա հարցին Ձեր պատասխանը պետք է հակասի նրան, ինչ նա ակնկալում էր լսել. ընդ որում, դա պետք է անել ծաղրանքով։ Եթե դուք դա անեք, ապա կձեւավորվի հակադարձ բեւեռային կապ, որը ենթադրում է, որ հենց նա է Ձեզ հետապնդելու։

2. Կարդացեք տողերի արանքում

Եթե Դուք հեռախոսով զրուցում եք աղջկա հետ, իսկ նա ասում է, որ ուրիշի հետ է հանդիպում, Դուք պետք է հասկանաք, որ նա ավելի շատ իր համար է դա ասում, քան Ձեզ։ Հնարավոր է, որ նա ուղղակի պատահաբար համաձայնել է ժամադրության գնալ ուրիշի հետ, բայց նախկինի պես Ձեր հանդեպ համակրանք է զգում, եւ նա կարիք ունի դա ասել Ձեզ, որպեսզի  համոզի իրեն, որ ինքն ազատ չէ։

Մի՛ զարմացեք, եթե նա մեկ շաբաթվա ընթացքում զանգի Ձեզ եւ ասի, որ ուզում է ինչ-որ տեղ գնալ, քանի որ չի ուզում այլեւս տեսնել տղային, որի հետ հանդիպում էր անցյալ շաբաթ։

3. Մի՛ սահմանափակվեք «սեքսուալ հարաբերություններով»

Շատ տղաներ, որոնք հիանալի կարողանում են գայթակղել աղջիկներին, չեն կարողանում գտնել «այն միակին», որի հետ կուզեին անցկացնել իրենց կյանքը։ Իսկ երբ ամեն դեպքում գտնում են, չեն կարողանում նրան պահել։ Շատ ավելի հետաքրքրիր է եւ օգտակար հասկանալ, թե ինչպես եւ ինչու է կնոջը գրավում տղամարդը, եւ ինչու է նա մնում նման տղամարդու կողքին։ Դա էլ կօգնի Ձեզ գտնել «Ձեր» կնոջը եւ պահել նրան Ձեր կողքին։

Գայթակղելու մեջ ոչ մի վատ բան չկա, սակայն դա միայն գլուխկոտրուկի մի մասին է, որը ինքն իրենով չի կարող Ձեզ երջանիկ եւ հաջողակ դարձնել կյանքում։

4. Բավական է սիրահետեք, սկսեք գրավել նրա ուշադրությունը

Տղամարդիկ կանանց հետ ծանոթանում են 2 միջոցով՝ սիրահետում եւ ձգողություն։ Եթե Դուք Ձեր հարաբերությունները կառուցում եք կնոջ հանդեպ հակում տածելու վրա, ապա Ձեր մոտեցումը տարբերվում է սիրահետելու ժամանակ Ձեր մոտեցումից։

Եթե Դուք սիրահետում եք կնոջը, առաջին նրա ռեակցիան «փախչելն» է, իսկ դա Ձեզ ավելի շատ է ոգեւորում, Դուք շարունակում եք նրա հետեւից վազել։ Իսկ եթե Դուք աղջկան դուր եք գալիս, ապա նրա միակ ռեակցիան Ձեզ հետեւելն է։ Դա նուրբ, հազիվ նկատելի տարբերություն է։

5. Իշխե՛ք

Սիրահետումը հիմնված է Ձեր ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ եւ այն բանի վրա, թե ինչ եք Դուք տալիս, իսկ դա հիմնականում ենթադրում է նվերներ, ընթրիքներ, ծաղիկներ, հաճոյախոսություններ եւ այլն։ Ձեր հանդեպ կնոջ տածած հակումը ենթադրում է դրսեւորել Ձեր բնավորության գծերն ու առնականությունը։ Սիրահետումը ենթադրում է «ընկեր դառնալու» ռազմավարություն. պետք է շատ հաճելի լինես, որպեսզի նրան դուր գաս։

Իսկ երբ կինը ձեր հանդեպ հակում է զգում, այդ ամենը պարտադիր չէ, նա առանց այդ էլ դա զգում է։ Իսկ սիրահետումը ենթադրում է մարտահրավեր նետել, դառնալ երկրպագու, լինել հնազանդ եւ թույլ։ Իսկ դուք ձգում եք կնոջը, դուք իշխում եք։

Վե՛րջ տվեք սիրահետելուն, սկսեք գրավել նրա ուշադրությունը, եւ Դուք չեք հավատա, թե ինչպես են փոխվում կնոջ հետ ձեր հարաբերությունները։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Տղամարդու բնավորությունը` ըստ նրա սեռական նախասիրությունների
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ