Բացասականը՝ ձեր հաջողության ճանապարհին

Ինչպես է բացասականը արգելափակում էներգետիկան

Մարդու աուրան ինչ-որ փխրուն եւ զգայական բան է: Դա էներգետիկ դաշտ է, որը շրջապատում է մեզնից յուրաքանչյուրին: Մեկի էներգետիկ դաշտն ուժեղ է, մյուսին՝ թույլ, բայց առկա է բոլորի մոտ, ուստի առկա է նաեւ այն լավացնելու հնարավորությունը: Կամ հակառակը՝ Տիեզերքի հետ կապի քո բոլոր ուղիները փակելու: Երբ մարդը ծնվում է, ապա նա մաքրամաքուր է, մաքուր է նաեւ նրա աուրան, բայց ժամանակի ընթացքում նրա վրա բազմաթիվ արտաքին գործոններ են ազդում:

Դրանց թվին կարելի է դասել տունը, ծնողներին, շրջապատը, գործընկերներին եւ այլն: Ավելի հասունանալով՝ մարդը ոչ միայն ինքն է իր էներգետիկան ձեւավորում, այլեւ ստանում է այն, ինչ իրեն մերձավորներն են տվել:

Մենք աշխարհն ուսումնասիրում ենք փոքր քայլերով եւ հարմարվում ենք նրան: Ծնողները երեխային կարող են փոխանցել ինչպես դրականը, այնպես էլ բացասականը: Երբ մարդն իր, աշխարհի եւ մարդկանց մասին դրական մտքերով է մեծանում, նրա էներգետիկան դրական է եւ հաջողություն է գրավում:

Սակայն եթե ծնողներն իրենց որդուն կամ դստերը ներշնչել են, որ աշխարհը սեւ խոռոչ է, որ նա անդունդն է գլորվում, որ ոչ մեկին չպետք է հավատալ, որ սերն անհրաժեշտություն չէ, իսկ ատելությունը նորմալ է, ապա երեխայի գլխում միայն բացասական մտքեր են դեգերում: Ժամանակի ընթացքում նրանք ծրագրեր են մշակում: Դրանք, այսպես կոչված, կողմնորոշումներ են, մշտական մտքեր, որոնք մարդուն երբեք չեն լքում:

Ծրագրերը մեզ համար ճշմարտություն են օրվա 24 ժամերի եւ շաբաթվա 7 օրվա ընթացքում: Այդ դեպքում խախտվում էՏիեզերքի առատության կենտրոնի հետ կապի ճանապարհը: Տիեզերքը մեզ ամեն ինչ կարող է նվիրել, եթե դրան հավատանք, սակայն բացասականը աուրան վատացնում է՝ այն ավելի սեւ դարձնելով:

Դա, իր հերթին, անհնար է դարձնում դրականի ձգողականությունը, որից եւ հաջողությունն է ձեւավորվում: Հենց այդ պատճառով էլ միայն կասկածներով ապրող մարդիկ հաջողության չեն հասնում սիրո, փողի հարցերում եւ կյանքի այլ ոլորտներում: Ծրագրի ամենատարածված բացասական վիրուսները Բացասական մտքերից կարելի ազատվել, բայց նախ անհրաժեշտ է դրանք ընդունել՝ խոստովանելով, որ այդպիսի խնդիրներ ունեք:

Ահա ամենատարածված մտքերը, որոնք մարդկանց անհաջողության եւ դեպրեսիայի են հասցնում. «Ինձ մոտ ոչինչ չի ստացվում»: Սա բացասական ծրագրի տիպական օրինակ է, որը մարդուն պարտվողական է դարձնում: Ձեզ ավելի հաճախ ասեք՝ «Ինձ մոտ ամեն ինչ կստացվի»: «Ես անհաջողակ եմ»: Իհարկե, անհաջողակ ես, չէ՞ որ այդպիսի բառերով հաջողությունը դեպի քեզ չես ձգի: Որքան ավելի հաճախ եք ձեզ այդպիսի սարսափելի բառեր ասում, այնքան ավելի փոքր է հավանականությունը, որ հաջողություն կունենաք բարդ իրադրություններում կամ կհաջողեք այնտեղ, որտեղ շատ բան պատահականությունից է կախված: Այս դեպքում դրական ձեւակերպումն այսպիսին է՝ «Ես ինձ եմ ձգում հաջողությունը»:

«Ես միայնակ եմ»:

Գտեք ձեր մենակ լինելու պատճառը: Գուցե ծո՞ւյլ եք: Իսկ գուցե վախենում եք հակառակ սեռի ներկայացուցիչների հետ ծանոթանալո՞ւց: Վախերը վերանում են փորձի եւ սխալների ճանապարհով: Ձեզ ասեք, որ «չփորձելով, չես ճաշակի հաղթանակի համը»: Ձեր կյանքն է, եւ դուք ձեր կյանքի հետ կարող եք անել ինչ մտքներովդ անցնի: «Նախկինում դա ինձ հետ արդեն պատահել է, նորից կպատահի»: Ի՞նչ է պատահել: Անհաջողություննե՞ր: Այն կարող է բոլորի հետ էլ պատահել: Հետո ինչ, որ դուք բացասական փորձ ունեք: Կենսական ցանկացած փորձ կարեւոր է:

Պարտությունները կյանքի մի մասն են: Ցանկացած մարզիկ, ցանկացած բիզնեսմեն ձեզ կասի, որ պարտություններն են մեզ կյանքում գլխավորի մասին սովորեցնում, հետեւաբար առանց դրանց յոլա չենք գնա:

Սխալներ եւ պարտություններ չեն լինում միայն բոժոժի կյանքով ապրելու դեպքում՝ առանց զարգացման եւ շարժման: Ձեզ ասեք՝ «Ես կարողանում եմ խնդիրներով հանդերձ ապրել, քանի որ դրանք ինձ ուսուցանում են: Ես թույլ չեմ տա, որ խնդիրներն ինձ կոտրեն»: Հաճախ բացասական ծրագիր կրողները կարող են ոչ թե կոնկրետ մարդիկ լինել, այլ ամբողջ ընտանիքներ: Այդպիսի դեպքերում ընտանեկան ծրագրերը եւ անեծքները էքստրասենսերն են վերացնում: Սակայն ոչ միշտ է խնդիրը թաքնված անեծքի կամ աչքով տալու մեջ: Եթե խնդիրը մտածելակերպի մեջ է, ավելի լավ է դրանով որքան հնարավոր է արագ զբաղվել:

Երբեմն այլ մարդկանց աուրան է ստիպում տառապել: Եթե դուք աշխատում եք, ապրում եք կամ շփվում եք այնպիսի մարդկանց հետ, որոնք իրենց անհաջողակ են համարում, ապա սեփական թռիչքի վրա հույս դնելը խնդրահարույց է դառնում: Քանի որ խոսքը աուրաների փոխազդեցությունների մասին է: Այո, ազդեցություն հնարավոր է լինի, սակայն ինքներդ եք ձեր ճակատագիրը կառուցում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
10 սովորույթ, որոնք կօգնեն պահպանել ամուսնությունը
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ինչու՞ են կանայք դավաճանում
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Իսկ դուք կկարողանա՞ք գտնել այս հանելուկների պատասխանները
Մթերքներ՝ գեղեցկության և երիտասարդ մաշկի համար
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան է տվյալ իրավիճակում խախտում կատարում
Վարդի բուժիչ հատկությունները, որի մասին քչերը գիտեն
Թեստ․ Փորձեք մեկ կադրից գուշակել ճանաչված երգիչներին
Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
Գլուխկոտրուկ․ Կկարողանա՞ք գազարների մեջ գտնել մատիտ
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան պետք է առաջինը անցնի խաչմերուկը