Եթե ցանկանում եք երջանիկ լինել, ամեն օր տվեք ձեզ այս հարցը

Առավոտյան արթնանալուց հետո առաջինն ի՞նչ է գալիս ձեր մտքին։

Հնարավոր է՝ մտածում եք աշխատանքի մասին, որը հարկավոր է անել, կամ էլեկտրոնային նամակների մասին, որոնց հարկավոր է պատասխանել, աշխատասեղանին կուտակված փաստաթղթերի մասին, որոնք հարկավոր է կարգի բերել, կամ տան գործերի մասին։

Հնարավո՞ր է՝ մտածում եք այն ամենի մասին, ինչը ձեզ երջանիկ է դարձնում։

Այն մասին, թե ինչպես եք դպրոց ճանապարհելուց առաջ համբուրելու երեխաներին, ինչպես եք աշխատանքից վերադառնալով՝ գրկում ամուսնուն, և այն մասին, որ չնայած չունեք ամենը, ինչի մասին երազում եք, երջանիկ եք։

Ալբերտ Էյնշտեյնը հաճախ ասում էր. «Ամենակարևոր որոշումը, որ մենք կայացնում ենք, հավատալն է, որ ապրում ենք ընկերասեր կամ թշնամական աշխարհում»։ Ինչպիսի՞ն է ձեր աշխարհը։ Ընկերասե՞ր, թե՞ թշնամական։ Որոշողը միայն դուք եք։ Բայց հիշեք. որ այդ որոշումից է կախված լինելու ձեր ամբողջ օրը։ Արթնանալով՝ պարզապես ինքներդ ձեզ հարցրեք՝ ես լա՞վ, թե՞ վատ աշխարհում եմ ապրում։

Առաջին տարբերակն ընտրելով՝ դուք դառնում եք ավելի համբերատար և ավելի քիչ գրգռված։ Սպասելու և նյարդայնանալու փոխարեն՝ դուք շրջապատող աշխարհն ընդունում եք այնպիսին, ինչպիսին այն կա։ Մեքենան կտրո՞ւմ է ձեր ճանապարհը։ Համենայն դեպս, խուսափել եք վթարից։ Օտարերկրացին խոչընդոտո՞ւմ է ձեր շարժը փողոցով։ Վայելեք այդ ժամանակը։ Չարանալու փոխարեն՝ ձեր քաղաքին նայեք նրա աչքերով։ Հենց սովորեք ամեն ինչ ի սկզբանե դրական անկյունից տեսնել, ավելի շատ դրական էմոցիաներ կունենաք։

Նույն կերպ ընդամենը մի բացասական երևույթը կարող է ամբողջ օրվա համար փչացնել ձեր տրամադրությունը, և ընդամենը մի դրական միտքը կարող է ձեզ տրամադրել երջանկության, ուրախության և բարության։

Անցկացված հետազոտոթյունների արդյունքում գիտնականները խոսում են այն մասին, որ դրական մտածողությունը բարենպաստ ազդեցություն է ունենում առողջության վրա։ Այն նվազեցնում է դեպրեսիայի, անհանգստության ռիսկը և նույնիսկ ամրացնում է իմունիտետը։

Եվս մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն երջանիկ լինելու սովորություն ձեռք բերել։

Մի սպասեք։ Շատերը կարծում են, թե դրական մտածողությունն ինքնախաբեություն է։ Իհարկե, մեզ «ծրագրավորելով» ուրախալի իրադարձության սպասմանը՝ մենք չափազանց շատ ենք ենթարկվում հիասթափություն ապրելու վտանգին։ Այդ պատճառով կյանքի նկատմամբ լավատեսական վերաբերմունքի գաղտնիքը ոչնչի չսպասելն է, այլ կատարվողն ընդունելն այնպիսին, ինչպիսին այն կա։

Մի՛ գնահատեք։ Վայելեք վայրկյանը, բայց մի՛ գնահատեք ձեզ շրջապատող աշխարհը։ Յուրաքանչյուր օրվա մեջ գեղեցիկը գտեք։

Երախտապարտ եղեք։ Շնորահակալություն հայտնեք մարդկանց, իրավիճակներին, այն ամենին, ինչից դաս եք քաղել։ Շնորհակալություն հայտնեք կյանքի, առողջության համար։

Ավելի շատ ժամանակ անցկացրեք երջանիկ ու լավատես մարդկանց հետ։ Ուրախությունը, ինչպես և տխրությունը, վարակիչ են։

Պարզապես փորձեք հետևել այս խորհուրդներին և կնկատեք, թե ինչպես է փոխվում ձեր կյանքը։ Պատճառն ընդամենը մեկն է. երջանկությունն օգտակար սովորություն է. ճիշտ այնպիսին, ինչպես ատամները լվանալը և վարժություններ անելը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Տղամարդու բնավորությունը` ըստ նրա սեռական նախասիրությունների
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ
Ընդամենը մեկ հատկանիշ, որը միանգամից մատնում է ներսից փչացած մարդուն
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները