Ի՞նչ չի կարելի անել սիրելիի «մնաս բարով»-ից հետո

Եթե բաժանվել եք սիրելիից, բայց զգում եք, որ չեք կարող ապրել առանց նրա, պետք է հստակ հասկանաք մի բան’ եթե նա Ձեզ սիրում է, ուրեմն հետ կգա:

Կա միայն մի «բայց»:

Նրա հետ գալու համար Դուք պետք է զգույշ լինեք ու անմիջապես բաժանությունից հետո հիմարություններ թույլ չտաք:

Ահա, թե մասնավորապես ինչ չի կարելի անել բաժանումից հետո:

1. Բաժանման պահի շուրջ մշտապես պտտվող մտքերն ու հեկեկոցները որևէ օգուտ չեն տա, այլ միայն կհասցնեն Ձեզ դեպրեսիայի: Իհարկե, պարզ է, որ առանց արցունքների էլ չի լինի, բայց ստիպեք Ձեզ և գոնե մեկ վայրկյան մտածեք, թե այդ ինչպես նա կարողացավ լքել Ձեզ պես գեղեցիկ, խելացի ու էլեգանտ կնոջը: Այս միտքը կսթափեցնի Ձեզ և կօգնի ճիշտ գործել:

2. Երբեք մի ասեք նրան. «Հետ արի. ես առանց քեզ չեմ կարող ապրել: Ես ամեն ինչ կներեմ…»: Ձեր անիմաստ ճիգերն ու ինքնազոհաբերումը նրա մոտ միայն խղճահարություն կառաջացնեն, բայց մի՞թե դա է ձեզ պետք: Մնացեք Ձեր բարձունքում:

3. Խուսափեք հիստերիայից ազատվելու այն ընդունված տարբերակից, երբ կանայք բաժանության հաջորդ իսկ պահին ողջ աշխարհին պատմում են դրա մասին’ ընթացքում վիրավորելով սիրելի տղամարդուն: Սա ոչ այլ ինչ է, քան ստորացնել մարդուն: Եթե վարվեք այսպես, ապա համարեք, որ կորցրել եք նրան հավետ:

4. Եթե բաժանվել եք մեկ այլ կնոջ պատճառով, ապա վատագույն քայլը, որ կարող եք անել շարունակ այդ կնոջով հետաքրքրվելն է: Նախ, որպես կանոն, այդ կինը Ձեր նախկինի համար ինչ-որ բանով ավելի լավն է, քան Դուք, օրինակ, ավելի գեղեցիկ է, երիտասարդ կամ հաջողակ, իսկ դա արդեն իսկ վտանգում է Ձեր ինքնագնահատականը, որը սիրելիի հեռանալուց հետո առանց այդ էլ հազիվ է «ոտքի վրա կանգնում»: Անիմաստ ինֆորմացիա հավաքելով «թշնամու» առավելությունների մասին, Դուք միայն ոչնչացնում եք Ձեզ: Ավելի լավ է կենտրոնանաք, դառնաք ավելի լավը, քան երեկ ու փորձեք նորից գրավել Ձեր տղամարդու սիրտը: Կամ ուրիշ տղամարդու… Որոշումը Ձերն է:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Տղամարդու բնավորությունը` ըստ նրա սեռական նախասիրությունների
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ
Ընդամենը մեկ հատկանիշ, որը միանգամից մատնում է ներսից փչացած մարդուն
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները