10 հրաշալի հնարք` մաքուր խոհանոցի համար. այս մասին պետք է իմանա յուրաքանչյուր տնային տնտեսուհի

zNews-ը ներկայացնում է կենցաղային հնարքներ մաքուր խոհանոցի համար:

1. Արտածծման ցանցը յուղից և մրից մաքրել կարելի է 15 րոպեում: Դրա համար անհրաժեշտ է նախ հանել ցանցը, հետո 15 րոպեով թրջել ջրի, աղի և կիտրոնաթթվի լուծույթի մեջ (1 լ. ջրին անհրաժեշտ կլինի 4 ճ. գ. աղ և 3 թ. գ. կիտրոնաթթու): Եթե ճարպն ու մուրն այդպես չեն մաքրվում, փորձիր ցանցը եռացնել լուծույթի մեջ:

2. Այրված կաթսան մաքրել կօգնի ակտիվացված ածուխը: Պետք է մի քանի հաբ փոշիացնել և այն ցանել կեղտոտ մասին: 20 րոպե անց կաթսայի մեջ մի քիչ սառը ջուր ավելացրու: Կես ժամ անց կարելի է տարան լվալ և մաքրել դեղի մնացորդները:

3. Մուլտիկաթսան մաքրել կօգնեն մաքուր կտորը և կերակրի սոդան:

Դրա համար թաց կտորը թաթախիր սոդայի մեջ և սրբիր կեղտոտ մակերևույթը: Հետո մաքուր խոնավ գործվածքով մաքրիր միջոցի մնացորդները և կաթսան սրբիր, չորացրու:

4. Սառանարանը մաքրել և տհաճ հոտերը վերացնել կօգնի հավասար քանակի քացախի և ջրի լուծույթը: Լվալուց հետո խորհուրդ ենք տալիս անմիջապես չօգտագործել սառնարանը, այլ թողնել, որ մի քանի ժամ օդափոխվի:

Ավելի արմատական մեթոդ է սառնարանն անուշադրի սպիտով մաքրելը: Պատերը սրբելուց հետո թող սառնարանն օդափոխվի ամբողջ օրը:

5. Խոհանոցի սալիկները յուղից կմաքրի այս լուծույթը: 4 լ տաք ջրում լուծիր 4 ճ. գ. բորակ, 100 մլ քացախ և 100 մլ անուշադրի սպիրտ: Անհրաժեշտ է այս միջոցով թրջել կեղտոտ մակերևույթը և թեթևակի սրբել:

6. Խոհանոցի պահարանները յուղից մաքրել կօգնի բուսական յուղի և սոդայի խառնուրդը (հավասար քանակությամբ): Միջոցը պետք է քսել կեղտոտ մակերևույթին և թողնել 30 րոպե: Հետո սպունգով մաքրիր խառնուրդը:

7. Բլենդերն արագ մաքրելու համար օգտագործելուց անմիջապես հետո բլենդերի մեջ մի քիչ ջուր և մի քանի կաթիլ սպասք լվալու միջոց լցրու: 20 վայրկյանով միացրու բլենդերը: Հետո սարքը ողողիր ջրով:

8. Շատ խոհարարներ խորհուրդ են տալիս սրճաղացը չօգտագործել համեմունքներ մանրացնելու համար, քանի որ այդ ընթացքում արտադրվող եթերայուղերը ներթափանցում են սուրճի մեջ: Եթե այդ սխալն արել ես, սարքի մեջ մի բուռ հում բրինձ մանրացրու:

9. Պանրի քերիչը մաքրել կօգնի սովորական ներկարարական վրձինը: Կոշտ մազիկները հեշտությամբ կմաքրեն պանրի և այլ կպչուն մթերքների հետքերը:

10. Հին աղբամանը մաքրելու համար պետք է հավասար քանակությամբ ջրով և քացախով խառնուրդից սառույց պատրաստել, հետո այն դնել դույլի մեջ: Երբ սառույցը հալվի, տարան լվա հոսող ջրով:

11. Ճենապակյա սպասքը սուրճի հետքերից մաքրել կօգնի քացախի և աղի խառնուրդը: Խառնիր հավասար քանակի բաղադրիչները և խառնուրդը լցրու կեղտոտ մասին (ավելի լավ է՝ սպասը թրջել դրա մեջ): 30 րոպե հետո սպասքը լվա:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Տղամարդու բնավորությունը` ըստ նրա սեռական նախասիրությունների
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ
Ընդամենը մեկ հատկանիշ, որը միանգամից մատնում է ներսից փչացած մարդուն
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները