19-ամյա ծննդկանին հայտնեցին, որ իր որդու սիրտը կանգնել է. միայն 41 տարի անց կինն իմացավ ճշմարտությունը (Photo, Video)

Ներկայացնում ենք չիլիացի 61-ամյա Նելլի Ռեյեսին, ով իսպաներեն է խոսում:

Ամերիկացի Թրևիս Թոլիվերը 41 տարեկան է, նրա մայրենի լեզուն անգլերենն է:

Նելլին Թրևիսի հարազատ մայրն է, բայց առանց թարգմանչի օգնության իրար հասկանալ չեն կարողանում:

Բանն այն է, որ Թոլիվերին գողացել էին կնոջից նորածին ժամանակ և ուղարկել որդեգրման ուրիշ երկիր:

Նելլիին հանցագործներն ասել էին, որ երեխան մահացած է, նրան փնտրելն անիմաստ է: Միայն 41 տարի անց մայր և որդի վերջապես հանդիպեցին:

Նրանց հանդիպումը Սանտյագո քաղաքի միջազգային օդանավակայանում կարող էր նույնիսկ քարին հուզել:

Թրևիսը Նելլիի առաջնեկն էր: Կինը նրան ծննդաբերեց 1973 թ. նոյեմբերին 19 տարեկանում:

Մի քանի ժամ անց բժիշկները կնոջը հայտնեցին, որ իր որդին մահացել էր սրտի խնդիրնեի պատճառով: Նելլիին չտվեցին ո՛չ մահվան վկայական, ո՛չ երեխայի մարմինը:

Փոքրիկ Թրևիսին ճակատագիրը տարավ ամերիկյան Տակոմա քաղաք, որտեղ նրան տեղացի ընտանիք որդեգրեց: Օրինակելի ծնողները երեխային լավ էին վերաբերվում, բայց ամբողջ կյանքում խեղճը մտածում էր, որ իր կենսաբանական մայրն իրեն լքել էր: Մեծանալով՝ նա սկսեց որոնել իր իսկական ընտանիքին: Եվ հաջողվեց:

Հիմա Թրևիսը Չիլի տեղափոխվեց: Նա դեռ չի ընտելանում իր նոր մեծ ընտանիքին: Թրևիսը 5 հարազատ եղբայր և քույր ունի:

Մոր և հարազատների մոտ Չիլի տեղափոխվելով՝ Թրևիսը պատրաստվում է իր ամբողջ սեփական ընտանիքին տեղափոխել այնտեղ. 41-ամյա տղամարդն արդեն երեխաներ ունի: Սակայն խորթ ծնողներին էլ չի մոռանում, նրանց շատ շնորհակալ է: Թրևիսը չի թաքցնում, որ հիմա, երբ հարազատ մոր հետ է, իրեն զգում է աշխարհի ամենաերջանիկ մարդը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան – «Նոր տարվա գիշեր»
ԱՄՆ-ի ամենասարսափազդու կղզին (Video)
Միայն առավել ուշադիրները կկարողանան գտնել բոլոր 12 տարբերությունները․ Կարո՞ղ եք գլուխ հանել
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան – «Հյուսիս – հարավ»
Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Թեստ․ Նկարում երկու աղջիկ է թաքնված․ կկարողանա՞ք նկատել նրանց

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Այս նկարում մերկ կին կա քողարկված, բայց ոչ ոք չի կարողանում գտնել նրան
Թեստ․ Հասկանում ե՞ք գյումրվա բարբառը, եկեք ստուգենք
ԹԵՍՏ. Իսկ Ձեզ ծանո՞թ են այս ասացվածքները
ԹԵՍՏ. Տրամաբանական հանելուկներ, որը կստուգի Ձեր ինտելեկտի հզորությունը
Բժիշկները զգուշացրել են տեստոստերոնի դեֆիցիտի հիմնական ախտանիշների մասին
Թեստ․ Ծանո՞թ ես գյումրվա բարբառին
Բազմագիտակության թեստ՝ ուղեղը մարզելու համար
Իմաստուն առակ․ «Ջուր խմիր այնտեղից, որտեղից ձին է խմում․․․»
Թեստ՝ վարորդների համար․ Ո՞ր մեքենան պետք է առաջինը հատի խաչմերուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տեսահոլովակի պրեմիերա․ Լյանա Ուլիխանյան – «Չեմ կրնա»
Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան – «Նոր տարվա գիշեր»
ԱՄՆ-ի ամենասարսափազդու կղզին (Video)
ԹԵՍՏ․ Այս երկու դեռահասների մայրիկին կարող են գտնել միայն ամենաուշադիրները
Կապս խզեցի, ամենադաժան բանն է, երբ թիկունքից հարվածը ընդունում ես քո տնից. ինչու Արտյոմ Կարապետյանը չի շփվում 5 քույրերի հետ
Միայն առավել ուշադիրները կկարողանան գտնել բոլոր 12 տարբերությունները․ Կարո՞ղ եք գլուխ հանել
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան – «Հյուսիս – հարավ»
Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Թեստ․ Նկարում երկու աղջիկ է թաքնված․ կկարողանա՞ք նկատել նրանց