Վնասակար սովորություններով պայմանավորված 3 հիվանդություն, որոնք հաճախ են դառնում վաղաժամ մահվան պատճառ

Կան հիվանդություններ, որոնց զարգացման պատճառ են հանդիսանում մարդու վատ սովորությունները, ուստի մասնագետները հաճախ են հորդորում խուսափել դրանցից։

Նման հիվանդությունների թվում կարող են լինել համեմատաբար քիչ վտանգավորները, սակայն կան նաև այնպիսինները, որոնք կարող են խիստ վտանգավոր լինել ու անգամ դառնալ վաղաժամ մահվան պատճառ։

Ընդ որում՝ վիճակագրական տվյալները ցույց են տվել, որ ամենամահաբեր հիվանդությունները որպես կանոն պայմանավորված են լինում հենց վնասակար սովորություններով ու սխալ կենսակերպով։

Medikforum.ru կայքը ներկայացրել է վնասակար սովորություններով պայմանավորված երեք ամենավտանգավոր հիվանդությունները, որոնք առավել հաճախ են դառնում վաղաժամ մահվան պատճառ։

Սրտի իշեմիկ հիվանդություն

Վնասակար սովորությունները, այդ թվում՝ ծխախոտի գործածությունն ու սննդի չարաշահումը, հանգեցնում են արյունատար անոթներում խոլեստերինային վահանիկների կուտակման պատճառ, ինչի հետևանքով սրտամկանը դժվարանում է ապահովել արյան շրջանառությունը։ Ժամանակի ընթացքում այդ վահանիկները կարող են խցանել անոթն ու հանգեցնել սրտամկանի ինֆարկտի, ուստի նման խնդրից խուսափելու համար հարկավոր է ժամանակին միջոցներ ձեռնարկել ու ազատվել վնասակար սովորություններից։

Թոքերի քաղցկեղ

Ծխախոտի գործածությունը կարող է դառնալ նաև մեկ այլ վտանգավոր հիվանդության զարգացման պատճառ, որն էլ կարող է շատ կարճ ժամանակահատվածում հանգեցնել մահվան։ Խոսքը թոքերի քաղցկեղի մասին է, որն այս հիվանդության ամենատարածված ու վտանգավոր տեսակներից մեկն է։ Հիվանդության մասին հուշող հիմնական ախտանշաններն են սաստիկ հազը, խորխի կուտակումը, դրանում արյան հետքերի առկայությունը, սաստիկ հոգնածությունը, քաշի անբացատրելի կորուստը և այլն։ Տվյալ ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է անհապաղ դիմել մասնագետին ու բուժզննում անցնել անհրաժեշտության դեպքում բուժումը ժամանակին սկսելու համար։

Շաքարային դիաբետ

Վերջին տարիներին այս վտանգավոր հիվանդության տարածվածության մակարդակը կտրուկ աճել է, ինչն առաջին հերթին պայմանավորած է մարդկանց սխալ կենսակերպով։ Բանն այն է, որ ներկայում շատերը չեն հետևում ճիշտ սննդակարգին և չափազանց մեծ քանակությամբ շաքար պարունակող մթերք (օրինակ՝ գազավորված ըմպելիքներ) են օգտագործում, ինչն էլ նպաստում է նման վտանգավոր խնդրի զարգացմանը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․