Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մարդու մարսողական համակարգի աշխատանքի փոփոխությունները

Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մարդու մարսողական համակարգի աշխատանքի փոփոխությունները

Մարսողական համակարգն ամենակարևոր համակարգերից մեկն է, որը պատասխանատու է օգտագործած սննդի մարսման ու սննդարար նյութերի յուրացման համար։ Մարսողական տրակտի աշխատանքի խանգարման դեպքում տուժում են նաև մյուս համակարգերը, քանի որ դրանք անմիջականորեն կապված են։

Սա է պատճառը, որ հարկավոր է շատ ուշադիր լինել աղեստամոքսային տրակտի աշխատանքի նկատմամաբ ու արտասովոր փոփոխություններ նկատելու դեպքում անպայման դիմել մասնագետին ու բուժզննում անցնել։

Մարսողական համակարգի հետ կապված բազմաթիվ փոփոխություններ կարող են հուշել առողջական մի շարք խնդիրների մասին, ուստի դրանք ժամանակին նկատելը թույլ կտա նաև ժամանակին սկսել բուժումը, սակայն խնդիրն այն է, որ մարդիկ հազվադեպ են ուշադրություն դարձնում իրենց աղիների աշխատանքի արտասովոր փոփոխություններին, ինչի հետևանքով էլ չեն նկատում բավական լուրջ առողջական խնդիրների զարգացումը։

Բրիտանացի բժիշկ Ջո Թրավերսը Express Health պարբերականի հետ զրույցում ներկայացրել է այն ախտանշանները որոնք կարող են հուշել առողջական լուրջ խնդիրների մասին և որոնց առկայության դեպքում հարկավոր է անհապաղ բուժզննում անցնել։ Ընդ որում՝ որքան էլ զարմանալի թվա, սակայն առաջին հերթին մասնագետը խորհուրդ է տալիս կանոնավոր ուշադրություն դարձնել կղանքի գույնին ու դիմել մասնագետին դրա փոփոխության դեպքում։ Երբեմն սա կարող է լինել առողջական լուրջ խնդրի մասին հուշող միակ ախտանշանը, ուստի հարկավոր է շատ զգոն լինել։

«Կղանքի գույնի որոշ փոփոխությունների մասին պետք է իմանան բոլոր մեծահասակները», – նշել է մասնագետը՝ ներկայացնելով այն վտանգավոր խանգարումները, որոնք կարող են դրսևորվել նման ախտանշանով։

Կոլոռեկտալ քաղցկեղ

Աղիների քաղցկեղի մասին հուշող հիմնական ախտանշաններից մեկը կարող է լինել կղանքի մուգ՝ գրեթե սև գույնը, որը հուշում է բարակ աղիներում կամ ստամոքսում արյունահոսության մասին։ Եթե սև կղանքն ուղեկցվում է նաև անբացատրելի հոգնածությամբ, ինչը հուշում է սակավարդյունության (անեմիա) մասին, ապա մեծ է հաստ աղիներում ներքին արյունահոսության հավանականությունը։ Նման ախտանշանների առկայությունը ենթադրում է անհապաղ բուժզննման անհրաժեշտություն, քանի որ հակառակ դեպքում հետևանքները կարող են պարզապես ճակատագրական լինել։

Ստամոքսի խոցային հիվանդություն

Ստամոքսում ներքին արյունահոսությունը, որը դրսևորվում է կղանքի մուգ գույնով կարող է պայմանավորված լինել նաև խոցերի հետևանքով առաջացած բարդություններով։ Նման դեպքերում այս ախտանշանն ուղեկցվում է նաև սակավարդյունության (անեմիա) տհաճ դրսևորումներով, այդ թվում նաև հոգնածությամբ, մաշկի գունատությամբ, սրտի զարկերի արագացմամբ ու հևոցով։

Լեղաքարային հիվանդությունը

Լեղապարկում քարերի առաջացմամբ բնորոշվող լեղաքարային հիվանդությունը բավական տարածված խնդիր է, որի մասին հուշող ախտանշաններից մեկը կարող է լինել կղանքի արտասովոր բաց գույնը, որն ուղեկցվում է մեզի մուգ գույնով։ Բացի այդ, շարժվելու և լեղապարկով անցնելու դեպքում քարը կարող է խցանվել, ինչը կուղեկցվի ստամոքսի սաստիկ ու տևական ցավով (կարող է պահպանվել մի քանի ժամ)։ Այս խնդրի դեպքում կարող է նկատվել նաև մարմնի ջերմաստիճանի բարձրացում ու մաշկի և աչքերի դեղնավուն երանգ։ Նման ախտանշանները ոչ մի դեպքում չի կարելի անտեսել ու սպասել ցավի մեղմվելուն, քանի որ խնդիրը կարող է բավական վտանգավոր լինել։ Սա է պատճառը, որ կղանքի գույնի նման փոփոխություն նկատելու դեպքում հարկավոր է անկապաղ դիմել մասնագետին։

Այլ ախտանշաններ

Նման արտաքին ախտանշաններին ուշադրություն դարձնելու հետ մեկտեղ մասնագետը հորդորում է հետևել նաև ընդհանուր ինքնազգացողությանն ու հնարավոր տհաճ զգացողություններին, որոնք ևս կարող են հուշել տարբեր խնդիրների մասին։

Օրինակ՝ սուր, ծակող ցավը, որը տեղակայվում է կրծքավանդակից ներքև և մեղմվում է սնվելուց հետո, կարող է հուշել խոցային հիվանդության մասին, որովայնի վերին աջ անկյունի ցավը, որը տարածվում է նաև մեջքի հատվածում՝ աջ թիակից մի փոքր ներքև, հուշում է լեղապարկում քարերի առկայության հավանականության մասին, որովայնի սպազմներն առավել հաճախ պայմանավորված են լինում աղիների մկանների կծկումներով, իսկ կայուն ուժգին ցավը հուշում է աղիքային անանցանելիության մասին։ Այս ախտանշաններն անուշադրության մատնելը կարող է շատ վտանգավոր լինել, ուստի հարկ է հիշել, որ դրանց առկայության դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին ու բուժզննում անցնել պատճառը պարզելու և բուժումը հնարավորինս շուտ սկսելու համար։

«Որովայնի ցանկացած կայուն ցավ պետք է ուսումնասիրվի թերապևտի կողմից լուրջ հիվանդությունների բացառման համար», – եզրափակել է մասնագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Սուֆիստական իմաստուն առակ. «Հարուստն ու աղքատը»
Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ