Որոնք են ամենատարածված վեներական հիվանդություններն ու դրանց ախտանշանները

Վեներական հիվանդությունները սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններն են:

Դրանցից որոշները մարդկությանը հայտնի են դեռ դարեր ի վեր, սակայն կան այնպիսինները, որոնք միայն վերջերս են հայտնի դարձել:

zNewsՁեր ուշադրությանն է ներկայացնում 10 ամենից հայտնի ու տարածված սեռավարակների ցանկը, որը սկսվում են ամենից տարածվածներով և վերջանում ամենահազվադեպ, բայց ոչ պակաս վտանգավոր հիվանդություններով:

1. Ուրեապլազմոզ

Աայս հիվանդության առանց ախտանշանի վարակակիր է համարվում սեռական կյանքով ապրող կանանց ու տղամարդկանց 70%-ը: Վարակումը սովորաբար տեղի է ունենում սեռական հարաբերությունների ժամանակ, սակայն կարող է և տեղի ունենալ նաև կենցաղային պայմաններում: Հիվանդությունն ակտիվանում է, երբ մարդու օրգանիզմում հարուչիցների քանակը չափազանց բարձր է լինում: Հիվանդության ախտանշաններն են թափանցիկ արտադրությունը, միզելու ընթացքում նկատվող թույլ այրոցը, շագանակագեղձի բորբոքման ախտանշանները: Կանանց մոտ այս հիվանդությունը կարող է առաջացնել ցավեր որովայնի ստորին հատվածում (ներքին սեռական օրգանների բորբոքման դեպքում), հեշտոցային արտադրություն և այրոց միզելու ընթացքում: Տղամարդկանց մոտ այս հիվանդության բարդանալու դեպքում կարող է առաջանալ շագանակագեղձի բորբոքում, իսկ կանանց մոտ՝ արտարգանդային հղիություն և անպտղություն:

2. Պապիլոմավիրուսային վարակշ

Որոշ տվյալներով այս հիվանդությամբ տառապում է կանանց մոտ 40%-ը: Արտաքնապես այն արտահայտվում է սուր ծայրով ելուստների տեսքով, որոնք առաջին նգամ նկարագրվել են դեռ Հին Հունաստանում: Վերջերս պարզվել է, որ պապիլոմավիրուսային վարակը հիվանդություն է, որը կարող է հանգեցնել արգանդի վզիկի քաղցկեղի առաջացմանը:

3. Սեռական օրգանների հերպես

Այս սեռավարակը հանդիպում է մարդկանց 7-30%-ի մոտ և դրսևորվում է մաշկի և լորձաթաղանթի վրա ի հայտ եկած հերպեսային բշտիկների տեսքով: Ներկայումս չկա արդյունավետ դեղամիջոց, որը կկանխի հերպեսի հետագա զարգացումն ու տարածումը: Որոշ դեպքերում հերպեսը կարող է ախտահարել նաև նյարդային համակարգը:

4. Հոնորեա

Մինչև 30 տարեկան կանանց 15%-ը տառապում է այս հիվանդությամբ: Հիվանդության հարուցիչը՝ գոնոկոկը հիմնականում ազդում է սեռական օրգանների լորձաթաղանթի վրա: Հոնորեան կարող է ընթանալ սուր կամ վերածվել քրոնիկի: Տղամարդկանց մոտ սուր հոնորեան կարող է դրսևորվել թարախի ու լորձի արտադրությամբ և միզելու ընթացքում նկատվող ծակծկոցով: Հնարավոր է նաև նկատվի միզուկի և մակամորձու բորբոքում, միզապարկի և երիկամների ախտահարում: Արտաքին սեռական օրգաններն այս հիվանդության դեպքում այտուցվում են ու բորբոքվում: Կանանց մոտ նույնպես նկատվում են նմանատիպ ախտանշաններ:

5. Քլամիդիոզ

Տարբեր տվյալներով այս հիվանդությամբ տառապում է սեռահասուն և սեռական կյանք վարող բնակչության 5-15%-ը: Կանանց մոտ նկատվող ախտանշաններն են արտաքին սեռական օրգանների այրոցն ու քորը, տհաճ հոտով դեղնավուն արտադրությունը: Երբեմն կարող է նաև մի փոքր բարձրանալ մարմնի ջերմաստիճանը: Այս հիվանդությունն ավելի հաճախ հանդիպում է հենց կանանց մոտ: Տղամարդկանց դեպքում կարող են նկատվել գոտկատեղի, ամորձապարկի, ամորձիների և միզուկի ցավեր, քոր, ինչպես նաև պղտոր մեզ:

6. Միզասեռական տրիխոմոնիազ

Այս հիվանդությունը փոխանցվում է սեռական ճանապարհով և կա բնակչության մոտ 10%-ի մոտ: Միզասեռական տրիխոմոնիազի վտանգը կայանում է նրանում, որ այն ախտահարում է ոչ միայն միզասեռական համակարգը, այլև նշիկագեղձերը, աչքերի շաղկապենին (լորձաթաղանթ) և նույնիսկ թոքերը: Կանանց մոտ կարող են նկատվել ցավեր սեռական ակտի ընթացքում, հոշտոցային արտադրություն ու քոր: Տղամարդկանց դեպքում ախտանշաններն են միզուկց նկատվող արտադրությունն ու շագանակագեղձի բորբոքումը:

7. Ցիտոմեգալովիրուսային վարակ

Հանդիպում է բնակչության 0,2-2,5%-ի մոտ: Այս վարակից ամբողջության բուժվելն անհնար է, քանի որ վիրուսը դառնում է լատենտ և սպասում է իմունային համակարգի թուլացմանը, ինչը հնարավորություն կտա կրկին դրսևորվելու: Այն պարունակվում է օրգանիզմի բոլոր կենսաբանական հեղուկներում: Կարող է դառնալ ցանցենաբորբի՝ ռետինիտի պատճառ, որն էլ հանգեցնում է կուրության: Հատկապես վտանգավոր է երեխաներ համար: Այս հիվանդության հիմնական վարակակիրներն են մարմնավաճառներն ու միասեռականները:

8. Սիֆիլիս

Այս հիվանդությամբ տառապում է բնակչության 1%-ը: Այն կապված է մաշկի, լորձաթաղանթների, նյարդային համակարգի և ոսկորների ախտահարման հետ: Հիվանդության հարուցիչը դժգույն տրեպոնեմն է: Սիֆիլիսն ընթանում է մի քանի փուլով: Վարակի օրգանիզմ ներթափանցելու հատվածում առաջանում է կարծր շանկր: Պատշաճ բուժում չիրականացնելու դեպքում հիվանդությունը հանգեցնում է հիվանդի արտաքինի զգալի փոփոխությունների և մահվան:

9. ՁԻԱՀ (Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ)

Պաշտոնական տվյալներով այս հիվանդությամբ տառապում է մոլորակի բնակչության 0,2%-ը: Այն ախտահարում է մարդու իմունային համակարգը՝ թույլ չտալով արդյունավետ կերպով դիմակայել վարակներին: Վարակակիրը կարող է տարիներ  շարունակ գլխի չընկնել իր հիվանդության մասին, քանի որ սկզբում այն ընթանում է առանց ախտանշանների, սակայն կարող է միևնույն ժամանակ վարակել առողջ մարդկանց: ՁԻԱՀ-ի վերջին փուլերում առաջանում են նաև բազմաթիվ ուղեկցող հիվանդություններ: ՁԻԱՀ-ի բուժման ու կանխարգելման համար դեղամիջոց դեռևս չի հայտնաբերվել, սակայն այդ ուղղությամբ տարվում են ակտիվ աշխատանքներ: Բացի այդ, կա նաև կարծիք, որ ՁԻԱՀ-ը բժշկական ամենամեծ խարդախությունն է:

10. Վեներական չորրորդ հիվանդություն կամ վեներական լիմֆոգրանուլեմատոզ

Չափազանց հազվադեպ հանդիպող սեռավարակ է, որը հիմնականում փոխանցվում է ասիացի զբոսաշրջիկներից: Հիվանդության հարուցիչը խլամիդիաների տեսակներից մեկն է: Արտաքինից այն դրսևորվում է ախտահարված սեռական օրգանների էրոզիայով, սեռական օրգանների վրա առաջացած բշտիկներով ու խոցերով:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Որոնք են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Ինչ ինտիմ խնդիրներ են ի հայտ գալիս կանանց մոտ և ինչպես պայքարել դրանց դեմ
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
Թեստ. Հիշու՞մ եք 90-ականների երգիչ-երգչուհիներին
Կադրեր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինե Հովհաննիսյանի հարսանիքից (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
Թեստ․ Կկարողանա՞ք ճիշտ նշել օտարածին բառերի հայերեն տարբերակը
Քրեական աշխարհի ներկայացուցչի գերեզմանոցում տեղադրվել են նրա և իր Audi Q5 մեքենայի բրոնզե քանդակները (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Այս նկարում տարօրինակ բան կա. 5 հոգուց միայն 1-ն է կարողանում գտնել այն
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Որոնք են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Թեստ․ Հասկանում ե՞ք գյումրվա բարբառը, եկեք ստուգենք
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Ինչ ինտիմ խնդիրներ են ի հայտ գալիս կանանց մոտ և ինչպես պայքարել դրանց դեմ
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը