Ինչ հիվանդությունների մասին կարող են վկայել մաշկի գունային փոփոխությունները

Մաշկն առաջինն է արձագանքում օրգանիզմի տկարություններին:

Դրա գույնով կարելի է կռահել առողջական վիճակի փոփոխությունները և նախօրոք սկսել կանխարգելումը:

Մաշկի երանգով է պայմանավորված շատ հիվանդությունների պատճառը:

Մաշկի գույնի վրա ազդում են ոչ միայն շոգը, ցուրտը, այլ նաև.

  • նյարդային համակարգի աշխատանքի առանձնահատկությունները (օրինակ, նյարդային գերլարծավությունը),
  • տարիքը. մարդու մաշկը դառնում է դեղնա-մոխրագույն այն դեպքում, երբ մաշկի ամենավերին շերտը` էպիդերմիսը, հաստանում է, որովհետև տարիքի հետ մաշկի բջիջներն այնքան էլ արագ չեն
  • թարմացվում, ոչ ճիշտ սնունդը, ծխելը և վատ բնապահպանությունը:

Մաշկը խնամելու համար կոնկրետ տարիք գոյություն չունի. այսպիսին է մասնագետների կարծիքը:

Երիտասարդ կանանցից շատերը լրջորեն չեն զբաղվում մաշկի խնամքով ու բավարարվում են նրանով, ինչ ունեն, գրում է Med-Practic-ը :

Եթե մաշկը դեղնել է

Ուշադրություն դարձրեք լյարդին: Դեղնության պատճառները շատ են՝ հեպատիտ, լեղաքարային հիվանդություն, ենթաստամոքսային գեղձի, փայծաղի աշխատանքի խանգարում, արյան հիվանդություններ: Մաշկին դեղին գույն է հաղորդում բիլիռուբին կոչվող պիգմենտը:

Այն լյարդում առաջանում է հեմոգլոբինի էրիթրոցիտների քայքայման դեպքում: Եթե բիլիռուբինն օրգանիզմից դուր գալու փոխարեն ընկնում է արյան մեջ կամ մնում հյուսվածքներում, ապա մաշկի գույնը կարող է դառնալ դեղին կամ նարնջագույն:

Եթե մաշկի գույնը մգացել է

Ուշադրություն դարձրեք երիկամներին և մակերիկամներին: Մաշկի մուգ կամ նույնիսկ սև գույնը երիկամների հիվանդության կամ միզապարկի ինֆեկցված ախտահարման ամենահավանական պատճառն է: Հարկ է անպայման այցելել ուրոլոգին:

Եթե մաշկը սպիտակել է

Ուշադրություն դարձրեք արյան բաղադրության, նյութափոխանակության, մարսողական, սիրտ-անոթային համակարգերի, թոքերի և վահանագեղձի աշխատանքին:

Զննելով չափից ավելի գունատ հիվանդին՝ բժիշկը կարող է ախտորոշել անեմիա` հեմոգլոբինի (երկաթի) անբավարարություն, մարսողության կամ նյութափոխանակության խանգարում, ինչն էլ խոչընդոտում է երկաթի յուրացմանը:

Մաշկի կարող է գունատվել նաև ցրտից, վախից, ցավից, նաև այտուցներից: Գունատությունը կարող է առաջանալ նաև մաշկի վատ արյունամատակարարումից: Դրա պատճառները մի քանիսն են՝

  • զարկերակային արյան ցածր ճնշում,
  • թոքերի հիվանդություն,
  • վահանագեղձի հորմոնների անբավարարություն,
  • սրտային խնդիրներ (սրտամկանի բորբոքում, աորտայի ստենոզ, ինֆարկտի կամ ինսուլտի սպառնալիք):

Եթե մաշկը կապտավուն է դարձել

Ուշադրություն դարձրեք սիրտ-անոթային, շնչառական համակարգերին: Անհապաղ պետք է դիմել սրտաբանին: Այդ գույնը վկայում է արյան մեջ թթվածնի անբավարարության մասին: Սիրտ-անոթային ու շնչառական համակարգերի բնականոն աշխատանքի մասին խոսելն ավելորդ է:

Եթե մաշկը կարմրել է

Ուշադրություն դարձրեք արյան, սիրտ-անոթային համակարգի, մարմնի ջերմաստիճանի, ուժեղ ազդեցությամբ վտանգավոր նյութերի (որոնք օգտագործվել են կենցաղում) վրա:

Եթե ամբողջ դեմքն է կարմրել

Բացառված չէ, որ որևէ ինֆեկցիոն հիվանդության հետևանքով մարմնի ջերմաստիճանն է բարձրացել,
հնարավոր է նաև ատրոպինով, ալկոհոլով կամ ացետոնով թունավորում: Հարկ է ստուգել սիրտ-անոթային համակարգը և արյան հետազոտություն անցնել:

Դեմքի կարմրությունը կարող է պայմանավորված լինել արյան մեջ էրիթրոցիտների քանակի պաթոլոգիական ավելացման, արյան ճնշման բարձրացման կամ սրտի աշխատանքի խանգարման հետ:

Եթե մաշկը մոխրագույն է դարձել

Ուշադրություն դարձրեք մարսողությանը: Հողա-մոխրագույն երանգը սովորաբար պայմանավորված է ստամոքսաղիքային ուղու խնդիրներով: Դա կարող է լինել և գաստրիտ, և փորկապություն, նույնիսկ ոչ ճիշտ սնունդն է անդրադառնում մաշկի գույնի վրա:

Խորհրդակցեք գաստրոէնթերոլոգի հետ հետագայում բարդություններից խուսափելու համար: Եթե մարսողությունը նորմալ է, նշանակում է մաշկի գույնի վրա ազդում են սթրեսներն ու ծխելը: Դա հանգեցնում է արյունատար անոթների նեղացման՝ նշանակալիորեն նվազեցնելով մաշկին թթվածնի մատակարարումը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․